Արձակ

Ժամ պառակտման, ժամ դարձի


«Մարդ չկար, կղզի էր, արև, արմավենու շողքն էր, ավազ. ջուրը տեղի էր տալիս,  բացվում  էին  հղկված  ծովաքարերը,  դու  անընդհատ  ընդառաջ  էիր  գնում, և ջուրը տեղի էր տալիս, և չէիր ուզում այդտեղից գնալ, և չէիր ուզում, որ ջուրը  տեղի  տա  ու քարերը  մերկանան,  դառնահամ  թողնելով  բերանումդ.  անձրև  էր  գալիս,  մաքրիչները  համաշեղ  մաքրում  էին  ջուրը,  որ  իսկույն  նորից  էր  պատում  ապակին,  աջ  և  ձախ,  աջ   և  ձախ,  սոճիներն  ընդառաջ  էին   գալիս  ու  անցյալ  էին  դառնում,  անցյալ  էին  դառնում, աչքերիդ առջև` իծաշարուկ  գաղթում էին դրախտից  վտարվածներն ու զույգ-զույգ կորչում մշուշում,  ավտոմեքենան  սուրում  էր,  իսկ  դու`  կորուստի  զգացմունքը  քիմքիդ`  չէիր  ուզում, դու դա չէիր ուզում, չէիր ուզում այնտեղ գնալ, վերականգնելու  անվերականգնելին,  ուզում  էիր  թաղվել անգոյության երանության մեջ, և  մանկաբար  սավառնել,  մոռանալ,  հետաձգել,  մի  կողմ  թողնել,  սակայն  քո  կամքից  էլ  անկախ`  ըմբոստանում  ու  հստակվում  էին  կամաց  կամաց  խտացող  ու  թանձրացող  կաթնալույսի  մեջ  իրերի  աղավաղված  սահմանները,  որ   այնտեղով չէին անցնում, որտեղով պիտի անցնեին, առարկաները` խառնված  սեփական ստվերներին, սարերի ուրվագծերը` որ այնտեղ չէին, որտեղ որ պիտի,  դժխեմ  ֆիդայիներն  ու  մատնիչները,  գաղթականներն  ու պայծառաբարո տիկնայք:»

Այս հղումով տե՛ս ամբողջությամբ «Ժամ պառակտման, ժամ դարձի» էսսեն, Վահագն Գրիգորյանի «Ադամամութ» վեպի վերաբերյալ. էսսեն գրված է 1984-ին և հրապարակված 2012-ին «Հրապարակ նկուղ» ժողովածուում: 


16:37 Հունվար 07, 2017