2014,
Կամ բուրգաստանյան դիսկուրսի և կոնսպիրոլոգիայի հատկանիշները,
Կամ արդյոք ումն ու ինչն է այն իննովացիան, որ Օրուելի համեմատ ավելացրեց բուրգյան 2014 թ. դիսկուրսը:
«Որքան ավելի եռուն է հավատը, այնքան ավելի պարզ բնակատեղ է նրան հարկավոր»
Լեոնիդ Լեոնով, «Բուրգ»
Նախաբան
Սա գրել եմ դեկտեմբերի վերջին՝ մի քանի օրվա ընթացքում: Չէի սպասում ու չէի ուզում, որ Գյումրիի դեպքերն այդպես ակտուալացնեին սա ու այդպիսի աղերսներ ստեղծեին այս տեսական ու ընդհանրական դատողությունների ու մեր շատ կոնկրետ իրականության միջև: Բայց այդպես ստացվեց, իսկ պրակտիկան, ինչպես Մարքսն էր ասում՝ թեորիայի չափանիշն ու ստուգումն է: Վերարտադրում եմ անփոփոխ, առանց ակտուալացնելու՝ վերջին իրադարձությունների լույսի տակ:
Մեկ
2014-ը բուրգյան մեյնստրիմ դիսկուրսում արձանագրեց հետևյալ զարգացումները:
... Բայց մինչև շարունակելը պիտի հասկանանք, որ ամենամեծ զարգացումը՝ դա տրամաբանական, համակարգային մոտեցման հնարավորությունից դիսկուրսը զրկելու փորձն էր, շատ ավելի մասշտաբային, քան, ասենք պոստմոդեռնիզմինը՝ որը համակարգ է: Համակարգային մոտեցման դեպքում՝ հասկանալի է, ինչ կարելի է ու ինչ չի կարելի: Կան կանոններ ու սահմաններ: Դրա քանդելը սովորաբար կամ նշանակում է քաոս, կամ՝ իշխանության գերադրական աստիճան, երբ հայտնի չէ, թե իշխանությունն ի՛նչ կպահանջի ո՛ր պահին, և նրա հենց հիմնական նպատակն է՝ զրկել հպատակվողին տրամաբանելու, համակարգելու կարողությունից, քանի որ անմտած հպատակությունն ամենաթանկարժեքն է իշխանական վամպիրիզմի համար: Գուցե հենց դա է, որ բուրգյան լեզվով կես-լուրջ անվանվում է «կառավարվող քաոս»՝ վերցնելով այդ արտահայտությունն «ատելի» ԱՄՆ-ից, սակայն սեփականացնելով սեփական պատկերացումների համաձայն:
Անմտած հպատակությունը նշանակում է, որ հպատակը չի մտածում հրամաններից դուրս ընթացքում, և չի մտածում հրաման ստանալիս. այսինքն՝ չի վերլուծում-արժևորում հրամանն ըստ որևէ համակարգի: Եթե հրամանը կա՝ հպատակը միայն մի առանցքով է չափվում. կատարեց՝ թե ոչ, եթե այո՝ ինչ ճշգրտությամբ խոսքը գործի վերածեց, եթե ոչ կամ մասամբ ոչ՝ որքան է սխալանքը, շեղումը հրամանի կատարման լավագույն տարբերակից:
Պարադոքսն այստեղ այն է՝ որ առանց մտածելու հրաման կատարելը զոռ է. այն ուրեմն պիտի դառնա ֆիզիկապես անխուսափելի: Նույնիսկ եթե չկատարելը կտտանք է մակաբերում՝ էլի դու պիտի հասկանաս ինչ ես անելու, որ կարողանաս անել՝ բավարարելով հրամայողին: Իսկ հասկանալ որոշ բաներ ու չհասկանալ ողջ աշխարհը՝ շատ դժվար է: Հերիք է դու հասկանաս մի բան՝ և դրանից մակաբերելի է ողջ տիեզերքը: Բուրգյան գիտությունն էլ հենց այդ հարցով է զբաղված. ինչպես մակաբերել հպատակություն ու հրամանակատարություն՝ առանց մտածելու՝ տհաճ հետևանքի:
Դրա համար բուրգիզմն անում է շատ բան. վերացնում է, պղտորում ուսուցման համակարգը. տարածում է սնոտիապաշտություն. սանձազերծում է զլմների որոշակի քաղաքականություն. վերջապես՝ հրաժարվում է հենց այն համակարգման հնարավորությունից, որը և կբերեր մտածելու ունակության զարգացմանը կամ գոնե պահպանմանը: Եվ շատ այլ բաներ է անում: Աշխարհն էլ է օգնում որոշ բաներով:
Սակայն մենք, ինչպես և այլ որոշ հպատակներ, պիտի այնուամենայնիվ փորձենք տրամաբանել ու համակարգել, քանի որ ունենք այդպիսի ինստինկտ, լինելով, դեռևս, մի քիչ մարդ: Հասկանալով, թե որքան սին են մեր այս փորձերը՝ համենայն դեպս փորձենք մեկնաբանել, թե ո՛րն է բուրգիզմի 2014-ի գաղափարախոսությունը: Դրա համար, պարզեցնելով, ընտրենք կարևոր, մեր կարծիքով, կապերը, և նրանք՝ որոնք միմյանց փոխկապակցված են, ու անտեսենք այն, ինչ չի տեղավորվում, փորձելով ստանալ հնարավորինս ամենաընդլայնված համակարգային մոտեցումը, թեև էլի, իհարկե, պարզունակացված:
...Պետությունը «սրբություն» է, ինչը նշանակում է, որ այն շատ ավելի կարևոր է և առաջնային, քան հասարակությունը, անհատը, ընտանիքը կամ ցանկացած այլ ընդհանրություն, ասենք՝ միջազգային հանրությունը կամ մարդկությունը, կամ ոչ ֆիզիկական արժեքներ (սկզբունքներ, էթիկական նորմեր ևն): Սա վերցվել է սովետական պետության, ստալինյան գաղափարախոսությունից, թեև ցարական ժամանակներում էլ կար այս մոտեցումը՝ ձիռժավնըսծյ, բայց ոչ այսքան համատարած:
Ընդ որում սրբություն է միայն մեկ Պետություն: Մնացածները բաժանվում են չորս տեսակի. ա) ուտելիք բ) թշնամի գ) կթելիք դ) դեռևս անհայտ տեսակի:
Իհարկե, նրանց տեսակետից՝ նրանք էլ են սրբություն (համարում է Բուրգաստանը): Կամ՝ պիտի լինեն այդպիսին: Եվ աշխարհում չկա ճշմարտություն. այն հարաբերական է. ամեն մեկի տեսակետից ճշմարտություն է իր պետություն-սրբությունը: Ուրեմն իշխում է բիրտ ուժի օրենքը՝ կեր կամ եղիր կերված, օրենք՝ համեմված դիսկուրսային հնարավորություններով՝ որ բացել են պրոգրեսն ու տեխնոլոգիաները: Ճշմարտություն չկա, կա միայն կիրք՝ որ պիտի ուղղվի ճիշտ ուղղությամբ, Բուրգաստանում՝ դեպ սերը առ Պետություն ու ատելությունը առ մնացյալը, առ նրան՝ ինչի վերաբերյալ տվյալ պահին ասվեց՝ ատու՛, ատի՛ր:
Նրանք, ովքեր չեն ընդունում, որ պետությունն է սրբություն՝ իրենց պետությունը՝ ընդհանրապես թափթփուկներ են: Նրանք, ովքեր ընդունում են, որ այլ պետությունն է սրբություն՝ հարգարժան շպիոններ են: Նրանցից ուզելիք չկա՝ նրանք ծառայող մարդիկ են, ճիշտ ինչպես Բուրգաստանի բուրգը: Ուզելիք կա նրանց ղեկավարներից, ուրեմն նրանց հանդեպ ցանկացած նեգածիվ ակցիա միայն նրանց ղեկավարներին է ուղղված, և ոչ նրանց: Տոլկո բիզնես, նիչևո լիչնովո:
Նրանք, ովքեր «օբյեկծիվորեն» ծառայում են այլ պետություն-բուրգի բայց չեն ընդունում դա կամ ձև են թափում թե չեն ընդունում՝ դրանք են ամենավտանգավոր դիվերսանտները: Դրանք կնքվել են «արտասահմանյան ագենտ, գործակալ»: Դրանց պետք է ջրի երես հանել ու հնարավորինս ոչնչացնել:
Մարդկությունն ու այլ պետություններ, ազգեր ընդունելի են միայն այնքանով, որքանով չեն խանգարում տվյալ միակ ու ունիկալ պետությանը՝ հաղթել թշնամիներին, ուտել ուտելիքը, կթել կթելիքը, ստիպել անհայտներին բացահայտվել: Երբ այդ ամենը սպառվեց՝ չխանգարողների հերթն էլ կգա: Պարզապես բոլորին միանգամից չի ստացվում:
Տվյալ պետությանը չխանգարել նշանակում է նրան տալ ավելի, քան նրանից ստանալ: Եթե այն ամենն ուզեց՝ սուս ու փուս ամենը տալ: Խանգարել նշանակում է՝ փորձել փոխշահավետ առևտուր անել կամ ինքնակամ («կամակոր») գործել: Սա նույնն է Գուլագի բլատնոյ՝ «գողական» հոգեբանությունում, և դա հայտնի է այդ հոգեբանության վերլուծություններից, ասենք՝ Սոլժենիցինից: Բուրգյան պետությունը վերցրել է այդ հոգեբանությունը:
Տեղի է ունենում տվյալ պետության աբսոլյուտ մաքսիմիզացիա: Այլ կերպ գործող պետությունները, այլ աշխարհատեսակ, աշխարհընկալում դավանողները թշնամի են ու ոչնչացման ենթակա:
Պետության ու ազգի հարաբերությունը խառն է: Իհարկե, մեր անբախտության պատճառով մենք բազմազգ ենք, ասում է բուրգյան պետությունը, բայց դա կարևոր չէ. կա պետականակերտ ազգ մեզանում՝ ռուսները, և նրանք են Բուրգաստանի գլխավոր ազգը: Մնացածները պիտի իրենց պահեն ավելի ռուսաբար, քան ռուսները՝ տվյալ սկզբունքների հարցում, որպեսզի մենք նրանց մասին ժամանակավորապես մոռանանք:
Պետությունն ունի հետևյալ պարզ կառուցվածքը. վերևում՝ պետականակերտ գլխավոր անձն է: Նա է մարմնավորում պետությունը: Ներքևում՝ մնացածները՝ ըստ քիչ ստորև գրված տարբերակների: Արտաքնապես նայելիս՝ այդ պետությունը զոմբի զինվորների պետություն է: Քանի որ այս Պետությունն այսպիսին է, իսկ ուրիշ շատ պետություններ՝ ոչ, նույնիսկ եթե նրանք պառկում են այս Պետության տակ՝ նրանք թշնամի են: Նրանք պիտի կլլվեն ու դառնան այս Պետության համասեռ մասնիկ, կրկնելով նրա ստրուկտուրան:
Այս տեսակետից ազգը, նույնիսկ պետականակերտ ազգը, կարևոր չէ և վտանգավոր է: Ուրեմն ազգերը, եթե թշնամի չեն, դառնում են Պետության հատուկ ջոկատ և միայն այդ իմաստով են արդարացի, ինչպես, օրինակ, չեչենները, այլ կովկասյան ազգերը, կամ կոզակները:
Որոշ հետազոտողներ առաջ քաշեցին վարկած՝ որ այս Պետության տեսակետից ավանդաբար կարևոր է ոչ թե մարդը, ոչ թե ազգը, այլ տարածքը: Սակայն այդ մոտեցումը մի պահ միայն փայլատակեց Պետության պրոպագանդայի արսենալում և թողեց գնաց: Այս պետության դիսկուրսը շատ խորամանկ է: Այստեղ չկա մեկ, ամենածածկ մոտեցում: Տարածքի կարևորությունն ընդգծվեց Ղրիմի հարցում՝ փայլատակեց և կորավ արդեն Դոնբասի հարցում: Ղրիմի հարցում էլ թուլացած էր հանրաքվեով: Սակայն էթնիկ ազգի՝ «Ռուսական աշխարհի» կարևորությունը նույնպես ընդգծվեց մի պահ և նույնպես կորավ: Այն հետաքրքիր կերպով անտրամաբանորեն միաձուլվեց չեչենների և կոզակների հարձակումներին՝ Սոչիից մինչև Դոնբաս, ինչպես նաև ներքին Բուրգաստանում նրանց ստանձնած դերին:
Կարևոր է հասկանալ, որ այս Պետության դիսկուրսի անտրամաբանականությունը սկզբունք է: Այն երբեք չի ասում այն, ինչ իրականում անում է, մտածում է: Անտրամաբանականությունը պրիոմ է, զենք՝ այս Պետության նպատակներին հասնելու համար:
Պետությանը քննադատելը կամ նրա դեմ գործելը (դրսից թե ներսից) սրբապղծություն է և պիտի պատժվի համապասխանաբար՝ խոշտանգումների միջոցով ոչնչացմամբ (ինչպես որ սատանային կոչնչացնեին, եթե հնարավոր լիներ, կամ ինչպես տառապում են դժոխքում):
Խոշտանգումները կարող են լինել ֆիզիկական, բայց քանի որ ֆիզիկականը վերջավոր է և կարող է միայն սահմանափակ քանակով մարդ ընդգրկել՝ դրանց հիմնական տեսակը հոգեբանական խոշտանգումն է, որն ընդգրկում է միլիոններ: Հոգեբանական խոշտանգումը պրոպագանդիստական համակարգի միջոցով՝ ամենաէֆեկտիվ ու ամենամասսայական խոշտանգումն է՝ մասսայական ոչնչացման զենքից առաջ: Մասսայական հոգեբանական տեռոր: Հաջորդ քայլն ատոմային ռումբն է:
Մեզ այդպիսի պետության մեջ պետք չէ բազմակողմանի զարգացած մարդ՝ մարդկային, մարդկայնության հատկանիշներով: Մեզ պետք է զոմբի: Զոմբին դա այն արարածն է, որ այսպիսի պետության համապատասխան քաղաքացին է՝ հպատակը, կամ զինվորը:
Ով որ խոշտանգվում է առանց զոմբիանալու՝ նա տառապում է (Ստրուգացկիները ստեղծեցին «վիռոդոկ» հասկացությունը):
Ով որ խոշտանգվում է ու զոմբիանում՝ գիտակցության լուսավոր մասում նա չգիտի, մոռանում է, չի գիտակցում, որ խոշտանգվել է:
Պետության հիմնական օֆիցիալ ենթատեքստային նպատակն է իր հպատակների հետ գործ ունենալիս՝ այնպես հրամաններ արձակել, որ դրանք իրագործվեն ամենափոքր աղավաղմամբ: Բանավորը՝ խոսքը՝արձակված «պետության» բերանից՝ իրագործվի, գործ դառնա հպատակների կողմից՝ հնարավորինս այնպես, ինչպես ուզում էր, որ դա իրագործվի, հրաման արձակող բերանը: Քիչ էներգիան (ձայնի շարժումը ձայնալարերով ու կոկորդով և այլն) ծնի մեծ էներգիա (մարդու-զոմբիի արարք, իդեալում՝ ուրիշ մարդու-ոչ զոմբիի սպանություն. տես վերջում. եթե ոչ՝ որևէ, սպանությանը մոտեցող, գոնե մի որևէ բան մեռցնող արարք):
Դա է Բուրգաստանի իշխանության նպատակը, և դա, դրա էֆեկտիվությունն է նրա հաջողության չափանիշը:
Մենք հասկանում ենք, որ այսօրվա դժվարին աշխարհում դրան հասնելը 100 տոկոսով դժվար է, դրա համար էլ բավարարվում ենք քչով՝ որ լինի պետության մի գերագույն մեծամասնություն՝ որ այդպիսի հրամանների գոնե որոշ տեսակին առանց աղավաղելու ենթարկվում է կամավոր և հաճույքով: Թերզարգացածներ:
Որ լինի մեկ այլ տոկոս՝ որը դրանցից վախենում է և ենթարկվում վախից:
Որ լինի մեկ այլ տոկոս՝ որ դրանց ենթարկվում է թեև ոչ հարյուր տոկոսանոց էֆեկտիվությամբ, բայց գոնե որքան կարելի է քիչ աղավաղմամբ:
Որ լինի մեկ այլ տոկոս՝ որը դրանք արձակում է (ահագնացնում, մագնիֆիկացիա անում, որ հրամանը հասնի որքան կարելի է շատ հպատակների), և մեկ այլ՝ որը դրանց կատարմանը հետևում է:
Վերջապես, կա որոշ տոկոս՝ որ դրանց չի ենթարկվում, բայց լուռ է: Դրանց պետք է կամաց- կամաց հայտնաբերել և վնասազերծել՝ դարձնելով անլուռ: Այստեղ տեղին է օրուելյան նյուսփիքը: «Անլուռ» կառուցվածքն օրուելյան նյուսփիքի կանոններով է կազմվել:
Անլուռներին (ընդվզողներին) պետք է վնասազերծել՝ վերը նշված դաժանությամբ: Ֆիզիկական կամ հոգեբանական խոշտանգմամբ: Կարևոր չէ, թե նրանք միայն ձայնով են անլուռ թե նաև գործով. նրանց չենթարկման տոկոսը կարևոր չէ:
Վնասազերծման լավագույն միջոցներից է օրինակը. վերցնել մեկնումեկին, հատկապես ուժեղ, որն անլուռ է, և որպես դաս բոլոր մյուսներին՝ դաժանորեն հաշվեհարդար տեսնել:
Բայց քանի որ դաժանությունը պետության հրեշը չի անելու, այլ այն սպոնտան պիտի լինի, որ ցույց տա պետության գաղափարախոսության ընդունումը հասարակության կողմից, այսինքն՝ պետության ու հասարակության միավորվածությունը, նույնությունը (բացի թափթփուկներից), հասարակության՝ գրեթե բացակայությունը՝ - պետության հրեշի դաժանության մասին ասելիքը մնում է հռետորական, այսինքն այն, ինչում նա դաժան է, չի համընկնում նրա հետ, ինչի մասին ինքն ասում է, որ դաժան է:
Այսինքն ինքն ասում է, որ միջուկային արմագեդդոն է կազմակերպելու, բայց իրականում չի անում ու չի անելու դա, փոխարենը պարզապես մասսսայաբար զոմբիացնում է բնակչությանը՝ մինչդեռ հայտարարելով, թե իրականում նրանց կրթում է հոգևոր ձևով:
Այստեղ կա երկու պահ. մեկը՝ որ պետությունն անում է այլ բան, քան ասում է, և հակառակը՝ ասում է այլ բան, քան անում է:
Մյուսը՝ որ քանի որ նա ասում է առաջին կատեգորիայի դաժան բաներ (ատոմային ռումբ), բայց անում է երկրորդ կատեգորիայի դաժան բաներ (հոգեբանական խոշտանգում, ընդամենը մի քանի հազար ֆիզիկական զոհ, մանր, «կետային» բռնաբարություն որևէ թշնամու՝ մնացածներին որպես օրինակ, - սա կոչվում է ռմբաբարություն կամ բռնառմբություն, - և այլն)՝ առաջին կատեգորիայինը նրա կողմից չանելը կարող է, պետք լինելու դեպքում, նրա կողմից մեկնաբանվի որպես նրա ամենամեծահոգություն: Սա նույնպես օրուելյան սկզբունքով ստեղծված բառ է:
Իսկ դա նրա ամենազորության ու ամենասրբության հատկանիշներից մեկն է, ապացուցում է դրանք:
Այսինքն նրա թուլությունը՝ դաժանորեն սպանել չկարողանալը, ներկայացվում է որպես ուժ: Ինչու՝ որովհետև նա կռիսային պոկեռ է խաղում. տես հաջորդ մասում:
Իսկ առաջինը՝ խոսքի ու գործի անհամապատասխանությունը, թույլ է տալիս մասամբ կանխագուշակել նրա վարքագիծը. եթե նա սպառնաց, ապա անելու է ոչ թե իր սպառնացածը, այլ մեկ այլ սարսափելի բան: Այսպես ասած՝ «ոչ զուգահեռ սանկցիաներ», «անհամապատասխան պատասխան», ինչպես հայկական կողմը՝ ուղղաթիռի պատահարից հետո:
Վերցնենք մի դեպք. պետությունը սկզբում ասաց մի սպառնալիք:
Պարզ է, որ նա դա չի անելու, այլ մեկ այլ սպառնալիք է իրագործելու, որի մասին չի ասել: Սա կարելի է նաև հստակ պատկերացնել որպես Բուրգապետի վարքագիծ. եթե նա ասաց մի բան, անելու է հակառակը:
Ասաց՝ որ եվրասիականը զուտ տնտեսական է՝ ուրեմն այն լինելու է ամեն ինչ, բացի տնտեսականից:
Ասաց, որ պետությունը չպիտի գրաքննի ստեղծագործությունը՝ ուրեմն պետությունն անելու է ճիշտ հակառակը:
Բայց պետությունն է՛լ ավելի խորամանկ է, քան դա: Դա հնացած՝ օրուելյան մոտեցում է՝ ստեղծել «ինգսոց», այսինքն կարճված լեզու ու մտածողություն, աղքատացնել վոկաբուլյարը: Մի բան ասել՝ ճիշտ հակառակն անել: Դա աղքատիկ մոտեցում է:
Ժամանակակից Բուրգաստանն այդպես չի վարվում. նա լողում է ողջ աշխարհի վոկաբուլյարի մեջ: Նա կարող է իր ասածի համեմատ անել ոչ թե ճիշտ հակառակը՝ այլ 359 մնացած աստիճաններից ցանկացած անկյան տակ՝ ցանկացած բան՝ հովհարաձև:
Եվ՝ վերջին, ամենաուժեղ հարվածը տրամաբանել փորձող մահկանացուներիս. նա նաև կարող է հանկարծ վերցնել ու անել այն, ինչ ասել է. անսպասելիորեն. առանց որևէ օրինաչափության՝ ասենք, տասից մի դեպքում, թե քսանից երեք...
Եվ այդպիսով գժվեցնել բոլոր նրանց, ով կարծում էր, որ գտել է նրա վարքի ֆինտը:
Ալգոռիթմ չկա. ալգոռիթմի բացակայությունն է ալգոռիթմը: Աբսոլյուտ իշխանությունն աբսոլյուտ վոլյունտարիզմն է՝ անել, ինչ ուզեցի: Իսկի մտքովս էլ չանցավ՝ քանի որ մտքովս անցնում է միայն դրսևորելն աբսոլյուտ իշխանությունս, իսկ եթե մտքովս անցածն անեմ՝ միտք դրսևորած կլինեմ, իսկ միտքն աբսոլյուտ իշխանության խոչընդոտ է: Ուրեմն՝ անել այն ոչ թե այն ինչ մտքովս անցավ՝ այլ այն ինչ ոտքովս քորվեց...
Սակայն պատկերացնենք, որ այդ առաջին ասածից հետո պետությունն ասում է մեկ այլ՝ քիչ թե շատ նեյտրալ բան:
Քանի որ առաջին ասածը սուտ է, ու այլևս նորմալ ոչ ոք չի հավատում, որ գայլերը գալիս են, ապա անկախ նրանից, ինչ է երկրորդ ասածը՝ այն ընկալվում է որպես սուտ նրանց կողմից, ով դեռ նորմալ է: Եվ եթե նա նույնիսկ անում է այն, ինչ ասել է՝ նա իրագործում է, փաստորեն, սուտը:
Դա հին պարադոքս է. արևելյան ասացվածքն է ասում. երկու մարդ ասում են մեկ և նույն բանը, բայց մեկը ճշմարտությունն է ասում, իսկ մյուսը ստում է: Օրինակ՝ երկուսն էլ ասում են «երկիրը կլոր է»: Ինչպե՞ս կարող է նրանցից մեկը ստել: Ահա այդպիսի հետաքրքիր ֆենոմեն է ստացվում. նրանցից մեկը ստում է, և վերջ: Դա է, որ չեն հասկանում շատերը. որ կարելի է ճշմատություն ասել՝ և դա սուտ կլինի: Եվ՝ հաճախ:
Շատ կարճ, առանց մանրամասների՝ այդ իրավիճակում կողմնորոշվելու ձևն է հետևյալը. եթե ասվածն ինչ-որ բան մեռցնում, սպանում է, եթե տանատոսի ուժերի համար է աշխատում՝ ուրեմն դա սուտ է:
Երկու
Բայց հիմա փորձենք մեկ մակարդակ վեր բարձրանալ վերևում ասածներից: Չէ որ հենց իրենց սկզբունքն օգտագործելով՝ որ ճշմարտություն չկա, նրանք կպատասխանեն. դու ուղղակի թափթփուկ ես, եթե համաձայն չես, որ պետությունն է սրբություն սրբոցը: Իսկ ճշմարտություն՝ չկա: Դու քո կամպանիան ունես, մենք՝ մեր: Քոնը գոսձեպն է, մերը՝ բուրգաստանյան ձիռժավան: Եվ մենք անկեղծ ենք ասում, որ պետությունն է ամենակարևորը, իսկ դու խաբում ես, քանի որ գոսձեպի համար աշխատելով՝ դու նրան, նրա պետությունն ես ուժգնացնում՝ ի հաշիվս աշխարհի, ողջ աշխարհի, բոլոր մնացած պետությունների: Դու ուղղակի «ուժեղի» կողմն ես, կասեն նրանք, այն էլ՝ ծպտյալ, շպիոն: Դավաճան:
Այո, ես համաձայն չեմ, որ պետությունն է ամենագլխավորը: Ես կարող եմ հասկանալ, թե սա որտեղից է գալիս. սա էլի ցարիզմում մի թեթև արտահայտված, հետո՝ ստալինիզմում չեկիզմով ամրապնդված մոտեցում է: Մի ժամանակ սա ստալինիզմին հակադրվելու միջոց էլ է եղել: Աշխարհում բոլոր բռնապետություններն այդ են հայտարարում՝ որ պետությունից կարևոր բան չկա:
Ի միջի այլոց, սրա կլասիկան չկա: Նորմալ աշխարհում պետությունը շատերն են գովերգել կամ փնովել, բայց այն չեն սրբացրել, գաղափարախոսություն նրանից չեն ստեղծել, նույնիսկ էտատիստները: Նրանց համար պետագովքը միշտ եղել է միջոց, ժամանակավոր: Օրինակ՝ դը Գոլլի դեպքը: Պետությունը գովերգվել է նացիստների կողմից կարճ ժամանակ, այն էլ՝ ռայխը, ոչ թե պետությունը, և նացիզմը՝ ազգայինն էր այնտեղ գերակշռող: Այո, Պլատոնի կողմից էլ է գովերգվել, բայց մի՞թե այդ պետության մասին ենք մենք խոսում: Պարզվում է՝ ինչ-որ իմաստով՝ այո: Սա պարզունակ, տափակ պետություն է, բուրգ: Սրա համեմատ Հոբբսի կամ Զվյագինցևի Ղեբիափանը մարդն է՝ ամեոբայի համեմատ: Կորցնելով որևէ այլ գաղափարախոսություն՝ Բուրգաստանը, որը չի կարող առանց բացահայտ կամ գոնե կիսաբացահայտ գաղափարախոսության յոլա տանել, զինվել է պետականության գաղափարախոսությամբ, և երևի մի քանի պատճառներով (պատմականները մի թեթև նշեցինք), բայց մեկն ակնհայտ է. որովհետև «կամիծետ գասուդառստվեննըյ բիզապասնծի» բառակապակցության մեջ նշված էր պետությունը: Եթե նշված լիներ շաքարը՝ շաքարը կդառնար սրբությունը:
Կան իհարկե և այլ պատճառներ: Օրինակ՝ դա հեշտ է: Հետո՝ դա շահավետ է: Հետո՝ դու միշտ մի մաս կունենաս հպատակների՝ որոնք դա կընդունեն ամեն դեպքում, պրոպագանդա ծախսել պետք չէ: Հետո՝ դա գնում է հակառակ՝ աշխարհի զարգացման հիմնական տենդենցին, որտեղ մարդն է ամենագլխավորը, իսկ մարդը թույլ չի տալիս իր հաշվին մանիպուլյացիաներ: Իսկ պետությունը երբ դնում ես աշխարհի կենտրոն՝ պետն ու նրա մանկլավիկները կարող են որքան ուզեն մարդուն մանիպուլյացիա անեն, քանի որ պետությունը դա չի արգելում:
Այս դիսկուրսը՝ Պետությունը որպես պետ, ամենատարբեր ձևերով է արտահայտվում: Ամենապրիմիծիվ ձևը դա տեղի ունեցածը որպես ԱՄՆ-Բուրգաստան հակամարտություն ներկայացնելն է: Էլի, «Անորսալի Ջոյին բռնելու հավես ոչ ոք չունի», այնպես որ այս ստի, կիսաստի, կիսաճշմարտության կամ հինգ տասնութերորդ ստի տակ պետք է տեսնել իրական գաղափարախոսությունը: Բայց այն արտահայտվում է նաև այլ կերպ, ամենուր, բոլոր դիսկուրսներում, ներառյալ, գրեթե առանց բացառության, օպոզիցիոնն ու ալտերնածիվը. քննադատները բողոքում են ոչ թե Պետության՝ տիեզերքի կենտրոն լինելու դեմ հիմնականում, այլ՝ որ հենց ա՛յս բուրգապետականներն են այդ Պետության ղեկին:
Իսկ ինչու է դա սխալ: Ինչ եմ ես համարում: Ես համարում եմ, իհարկե, որ պետությունը շատ կարևոր է, բայց՝ միջոց: Նրա էությունը պատմականորեն շատ վաղ պղտորվել է: Նա միջոց է՝ մարդկանց բարօրությունն ավելացնելու համար, իսկ եղել է միջոց՝ մարդկանց շահագործելու, ճնշելու, ուտելու համար: Այդքան բան: Իսկ երբ այն սրբացնում ես՝ առանց ընդունելու ճշմարտության գոյությունը, և առանց ընդունելու, որ մարդն է կենտրոնը՝ ապա պետությունից բացարձակապես չի պահանջվում լինել արդար և այլն. ուրեմն այդ գաղափարախոսությունը շատ հարմար է ճնշման ու շահագործման համար: Նախ և առաջ որպես գաղափարախոսություն, որպես խաբկանք, որովհետև իրականում այն թույլ է. համենայն դեպս՝ Բուրգաստանը: Իսկ ուժեղ են այն պետությունները՝ որոնք դա որպես գաղափարախոսություն չեն փողհարում, այլ փողհարում են մարդուն: Եվ դա լավ են ցույց տվել արևմտյան մտածողները, հենց թեկուզ Վեբերն ու այլ սոցիալական մտածողները՝ վերջին երկու դարի:
Ինչու՞: Պարզ պատճառով: Պատկերացրու, որ դու ուզում ես գրել մի կարևոր բան, ասենք՝ երդում, կամ քննություն հանձնել: Քեզ պետք է լավ աշխատող գրիչ. դու չես կարող թույլ տալ, որ երդումդ կամ քննության պատասխաններդ գրելու ժամանակ գրիչդ հանկարծ չաշխատի: Իսկ պատկերացնենք, որ դու ո՛չ երդում ես տալիս, ո՛չ էլ քննություն հանձնում. դու միայն ստեղծում ես մի ահագին, մի աժդահա գրիչ: Ստեղծում ու ստեղծում ես՝ իսկ նա երբեք էլ չի գրում: Փորձարկես էլ՝ չի գրելու, քանի որ քո նպատակն էր գրիչը, ոչ թե նրանով կարևոր գործ անելը: Ցար-պուշկա: Ցար-կոլոկոլ:
Ինչպե՞ս հասա ես այս պատկերին՝ պետության մասին: Կլլեցի ինֆորմացիա Բուրգաստանից: Հետո՝ փորձեցի համակարգել: Գլխավոր պահերն ի մի բերեցի, անկարևորները հեռացրի: Սա՛ ստացվեց պատկերը: Փորձեցի հասկանալ այս զարգացման պատմական ուրվագիծը: Լսեցի, ուրիշներն ինչպե՛ս են փորձում նույնը մեկնաբանել: Վերցնում եմ ինֆորմացիայի նորանոր կտորներ ու նրանցով ստուգում. արդյոք պատկերը փոխվու՞մ է, թե ոչ: Եթե լրիվ փոխվեց ու ջարդվեց՝ մի բան է: Առայժմ այն միայն ամրապնդվում է:
Բայց արդյո՞ք սա զուտ իմ արժեքային համակարգը չէ, այսինքն ի վերջո ո՞վ ասաց, որ ես ճիշտ եմ, ու Պետությունը չէ տիեզերքի իմաստը: Եկեք այսպես պայմանավորվենք. եթե այլ ճշմարտություններ ընդունելի են, եթե դեռևս չի որոշված, ինչն է տիեզերքի իմաստը՝ ապա Պետությունն էլ, որպես տարբերակ, կարող է լինել դիսկուրսի մաս, քննարկման առարկա: Իսկ եթե դիսկուրսը նախօրոք որոշել է՝ ապա դա սխալ է: Այս մոտեցումը վեճ իրականում չի ընդունում, և դա էլ է մի իլյուստրացիա՝ որ այն անընդունելի է: Չընդունելով, որ ճշմարտություն կա՝ հայտարարելով ճշմարտության հարաբերականությունը (ի միջի այլոց, վերցված արևմտյան մոդայիկ որոշ տեսություններից)՝ այս մոտեցումը փաստորեն ստորադասում է նույնիսկ ճշմարտությունը Պետությանը: Մարդկության քաղաքակրթության զարգացման ողջ պատմությունն այդպիսի մոտեցումը հերքում է: Իսկ թե ինչու՝ ես մասնավորաբար արտահայտել եմ ռացիոնալիզմի մասին, ի պաշտպանություն նրան գրած իմ ռուսերեն էսսեում[1]: Ռացիոնալիզմի՝ որն, ի միջի այլոց, շնորհիվ պետության է նաև զարգացել այդպես հաղթականորեն, և հակառակը. պետությունը զարգացել է շնորհիվ ռացիոնալիզմի:
Երեք
Այստեղ կարևոր հանգամանք կա՝ մարդու կախվածությունն ասելիքի ռեֆերենտից. ասելիքի ռեֆերենտն այն արտաքին աշխարհի մասն է, որն ասելիքով նշվում է:
«Սեղան» բառի ռեֆերենտն է յուրաքանչյուր սեղան: «Այս սեղանը» կապակցության ռեֆերենտն է՝ այս կոնկրետ սեղանը, որը մատնացույց է արվել ու նկատի առնվել:
Մեդիայի նորության ռեֆերենտն է՝ այն իրական իրողությունը, որը մեդիայի նորության պատմության (նառռածիվի) հիմք է հանդիսացել:
Քանի որ Բուրգաստան պետության ոչ մի ասածին հավատալ հնարավոր չէ, եթե նորմալ ես, քանի որ չգիտես, ե՛րբ կխաբի, ուրեմն չի կարելի հավատալ ո՛չ մի ասածին. այսինքն նրան լսելիս պետք է ռեֆերենտից ձերբազատել նրա ասածները:
Տեքստը դառնում է մուզիկայի պես մի բան՝ ռեֆերենտից զուրկ:
Ուրեմն ինչ ես լսում նրան լսելիս:
Լսում ես միայն ինֆորմացիա՝ ասողի վերաբերյալ. լսում ես, որ այսօր ասողն ավելի սոված է, ավելի արյունարբու, ավելի շփոթված, ավելի տարակուսած, ավելի վախվորած և այլն: Երեկ ավելի նագլի էր: Բայց այսօր էլ է նագլի. ճիշտ ինչպես ինքն է ասել՝ մեկ այլ առիթով. որպես դարանի մեջ ընկած կատաղած սոված կռիս: Այդպիսի կռիսը շատ վտանգավոր է. կարող է հարձակվել ու կծել, ու վարակել կռիսյան կատաղությամբ:
Սակայն այստեղ խոսքը գնում է նորմալ լսողի մասին:
Գլխավոր լսողը, որին Բուրգաստան պետության խոսքն ուղղված է՝ նա է, որը դեռ ռեֆերենտի հետ կապից չի ձերբազատվել, չի հասկացել, որ բուրգաստանյան պետական ու մերձպետական դիսկուրսի հիմնական ռեֆերենտը սիմուլյակր է: Ընդ որում դա գուցեև չեն հասկանում մինչև վերջ այդ դիսկուրսն արտաբերողները:
Ինչպե՛ս են նրանք կառուցում դիսկուրսը՝ որպեսզի հասնեն իրենց նկատակին՝ հպատակային այն խմբերի ձևավորմանը՝ որոնց նշեցի վերում:
Նրանք, ճիշտ ինչպես ասացի, սուտը կցում են ճշտին: Նա, ով դեռ ռեֆերենտներ է փնտրում շոշափելի իրական կյանքում՝ հավատալով, որ ճիշտը ճիշտ է՝ կամ պիտի անընդհատ ջոկի սուտը ճշտից, իստակի՝ կամ նաև հավատա, որ ինչ-որ չափով ճիշտ է (իրական ռեֆերենտ ունի) նաև առաջին ասածը՝ սուտը:
Նրանք կարող են դա անել մեծ մասերով (ասենք առանձին նորություններ մեկը մեկից իստակելով) կամ մանր մասերով (ասենք մեկ նորության մեջ մի նախադասությունն ունի իրական ռեֆերենտ ու մյուսը չունի), կամ շատ մանր մասերով (ասենք մի բառն ունի ու մյուսը չունի):
Չորս
Խոսենք ձևերի մասին (միջոցների, ասենք բառերի և այլ միջոցների), որոնք օգտագործվում են այդ պրոցեսում:
Նրանք դա անում են, օգտագործելով սրբությունների բառապաշարը (այնպիսի բառեր, ինչպես է «սուրբ», «սատանա», «սրբապղծություն» ևն): Սարսափելի մեծ բառեր: Նույն սկզբունքով օգտագործվում են «գենոցիդ» և այլ նման հասկացություններ: «Հայրենիքի դավաճան, արյան պղծող», և այլն: Սա գերադրական տարբերակն է «անհարկի ընդհանրացումներ» պրիոմի, ինչպես օրինակ՝ «գեյրոպա» և այլն նման հասկացությունների:
Նորմալ լսողի համար սուրբ բառերն իսկույն իմաստազրկվում են: Սա նույնպես կարևոր է Բուրգաստանի համար, քանի որ սուրբ բառերի իմաստազրկում ապրած մարդը ցինիկանում է: Իսկ ցինիկը լավագույն թեկնածու է՝ հավաքագրվելու, որպեսզի ծառայի ռեժիմին՝ որպես բուրգադիսկուրս արտադրող:
Որպեսզի հակադրվի՝ նորմալ լսողը պիտի կարողանա Բուրգաստանին համեմատելի արագությամբ մակաբերել նորանոր սուրբ հասկացություններ, նորացնել հները, կենդանացնել խունացածները, ցինիզմից մաքրել բռնաբարվածները:
Իսկ դա դժվար է ողջ աշխարհի մասշտաբով:
Մի կողմից՝ այդ սրբապղծումը ոչ միայն Բուրգաստանն է անում (թեև նա դա անում է անասելի մասշտաբով):
Բայց ինչու՞ է դա արվում:
Ըստ երևույթին կա կարծիք, որ դրանց լսողը, որը հիմար է, կկարծի, որ այդպիսի երդմնարժեք բառեր չէին օգտագործի սուտ ասելու համար, թեև դա սարսափելի նաիվ մոտեցում է:
Ի հավելումս, նրանք դա անում են տրամաբանության պարզ կանոնների խախտմամբ՝ սակայն օգտագործելով արտաքնապես տրամաբանական հռետորաբանական կառույցներ: Օրինակ՝ բոլոր եվրոպացիները գեյ են: Ֆրանսիացին եվրոպացի է: Ուրեմն՝ ֆրանսիացին գեյ է: Բայց նա գեյ չէ, քանի որ հանկարծ ու Ամերիկայի դեմ գնաց ու միստրալն ուղարկեց:
Կյանքի դիսկուրսում սա կարող է վերափոխվել է՛լ ավելի հավանական կառուցվածքի. «Որոշ եվրոպացիներ գեյ են: Այս ֆրանսիացին եվրոպացի է: Ուրեմն՝ հավանական է, որ նա գեյ է»: Սա արդեն տրամաբանության տեսակետից գրեթե անզուգական, անհերքելի կառույց է: Ուրիշ բան, որ սա կարելի է ասել ցանկացած բանի վերաբերյալ. որոշ իքսն իգրեկ է: Այսինչն իգրեկ է: Ուրեմն՝ կա հավանականություն, որ նա իքս է: Կամ հակառակը:
Չէ որ այստեղ կարևորը ոչ թե ճշմարտությունն ասելն է, այլ երանգավորում տալը որոշակի երևույթին:
Եվ կամ նաև՝ «լավ իմաստով սև փիառը», երբ գեյերի մասին տեքստը, ինչ էլ նա ասի, մտնում է տվյալ դիսկուրս, դրանով կոնտեքստ ստեղծելով՝ գեյերի մասին խոսք շարունակելու: Այդ պրիոմի տարբեր անուններ կան, «փրոդակտ փլեյսմենթից» սկսած և «սատանայությամբ» վերջացրած: Վբռոս, ռասկռուտկա և այլն: Օվերտոնի պատուհան:
Այդպես, ի միջի այլոց, հաճախ էին արդարանում կոնֆորմիստ ինտելիգետները: Ահա թե ինչպես են այդ արդարացումը նկարագրում Ստրուգացկիները.
«- Видите ли, - сказал Зурзмансор, - статья, которую ждет господин бургомистр, у вас всё равно не получится. Даже если вы будете очень стараться. Существуют люди, которые автоматически, независимо от своих желаний, трансформируют по-своему любое задание, которое им даётся.
...
Вы прочтёте эту речь и прежде всего обнаружите, что она безобразна. Стилистически безобразна, я имею в виду. Вы начнете исправлять стиль, приметесь искать более точные выражения, заработает фантазия, замутит от затхлых слов, захочется сделать слова живыми, заменить казённое враньё животрепещущими фактами, и вы сами не заметите, как начнёте писать правду.»
Չէ որ սրա մեջ կամ մի հետաքրքիր փիլիսոփայական պարադոքս. հերիք է ինչ-որ բանի մասին խոսել՝ և այդ բանի մասին արդեն խոսվում է, այն արդեն հանրային դիսկուրսի մաս է: Այդպես էին սովետի ցենզուրայի ժամանակ արդարանում որոշ կոնֆորմիստներ՝ ասենք, մամուլում հարձակվելով արևմտյան գրականության վրա. դա նրանց տալիս էր շանս՝ պատմել այդ գրականության մասին: Դա կարելի է անվանել «տնական դիսսիդենտություն»: Դրա համար պրովոկացիոն խոսքի դեմ լավագույն պրիոմն է՝ ընդհանրապես չպատասխանել: Դա է տրոլլերի հետ շփվելու գլխավոր միջոցը: Եթե նրանց ռեմարկով չես սնում՝ նրանք սմքում են:
Այստեղ կարևոր է նկատել, որ այս միջոցներն ու պրիոմները շատ մանրամասն են հետազոտվում հենց բուրգաստանյան մանկլավիկների կողմից: Երկու նպատակով. մեկ՝ պնդել, որ հենց սրա՛նք են օգտագործվում Բուրգաստանի ու նրա պարզ ու «նորմալ» զոմբիների դեմ աշխարհի կողմից: Երկրորդ՝ բնականաբար, օգտագործելու համար՝ այդ զոմբիներին հավելյալ զոմբիացնելու նպատակով:
Իրոք, ինֆորմացիոն աշխարհի շռնդալից զարգացման հետ՝ պարզ է, որ այս միջոցներն իմանալը շատ կարևոր է դարձել: Այն անվանվում է «քննադատական մտածողություն», «մեդիա գրագիտություն» և այլն, և կամ պարզապես՝ «փիառի պրիոմների դասընթաց»: Պարզ է, որ այս միջոցների օգտագործումն անասելի ահագնացել է: Պարզ է, որ նրանք շատ-շատ են (տես քիչ ստորև): Նրանք կարող են փոխարինաբար օգտագործվել, միահյուսվել, լինել հաջորդական, չօգտագործվել և հենց դրանով նույն դերը կատարել, և այլն: Բայց բուրգյան իրականությունը նրանց օգտագործման մեջ նյուանսներ է մտցնում: Տեսնենք թե ինչ:
Վերը բերված օրինակում խախտված են տրամաբանության մի շարք կանոններ, բայց սիլլոգիզմի հռետորաբանական կառուցվածքը, ոճը պահպանված է: Այսինքն օգտագործվում է այն կառուցվածքի արտաքին կեղևը՝ որը կունենար իրական ռեֆերենտ նորմալ պայմաններում, բայց ոչ միայն չունի, այլև միայն նրա կեղևն է տրամաբանական, իսկ ներսում նաև տրամաբանությունն է խախտված:
Տրամաբանության և դիսկուրսի կանոնների խախտումների մեծ քանակությամբ տեսակներ լավ ուսումնասիրված են[2]: Մենք դրանց բոլորի վրա կանգ չենք առնի: Դրանք բոլորն էլ օգտագործվում են Բուրգասփիքում: Բայց մենք կանգ կառնենք այն կանոնների վրա, կամ այն ավելացման այդ կանոններին՝ որ, մեր կարծիքով, նորույթ է այն իմաստով, որ մինչ այժմ գիտության կողմից ֆիքսված չի եղել:
Մեկ այլ հայտնի պրիոմ, ի հավելումն տրամաբանական սիլլոգիզմի կառուցվածքի պահպանմանը՝ փաթեթավորումն է (անվանում են նաև «թունավոր դուռում»): Օրինակ՝ «Ուկրաինան էլեկտրականությամբ պատերազմում է Ղրիմի դեմ՝ խեղճ ղրիմցիներին զրկելով էլեկտրականությունից նոր տարվա գիշերը»: Սա փաթեթն է՝ վերնագիրը: Ներսում ժուռնալիստն ասում է, որ երբեմն, Ուկրաինայի էներգետիկ դժվարությունների պատճառով, Ղրիմում հովհարային անջատումներ են լինում, որոնք տևական չեն բայց տհաճ են: Վերջում նորից կրկնվում է վերնագրի միտքը: Լսողն ու դիտողը, ըստ երևույթին, պիտի ընկնի տվայտանքների գիրկը, թե ո՛ր ինֆորմացիային տա նախապատվություն՝ փաթեթավորմա՞ն, թե ներսի, ու քանի որ ներսինը քիչ ավելի բարդ է, երկար, ըստ պրոպագանդիստների, երևի, փաթեթինն ավելի շատ կտպավորվի ու կհիշվի, մանավանդ որ բարձր է ասվում ու գրվում մեծ տառերով, սկզբում և վերջում, այսինքն ներսինը չլսողն էլ կարող է փաթեթը որսալ ու մտապահել:
Հաճախ նույնիսկ ոչ թե պարզապես նեյտրալ կամ ավելի փափուկ, բայց ճիշտ հակասող է փաթեթի ներսինը: Օրինակ՝ «Ֆրանսիան դառը պատասխանատվություն է կրում միստրալները չտալու համար», ասում է փաթեթը, իսկ ներսինը՝ որ Ֆրանսիայի նախարարն ասել է, որ մինչև Բուրգաստանն իր հարցերը Ղրիմի վերաբերյալ չլուծի՝ միստրալ չի տեսնի ինչպես իր ետևի ականջները:
Շատ ժուռնալիստներ ու զլմներ օգտագործում են այդ պրիոմը՝ նախ սենսացիոնությունն ավելացնելու համար, երկրորդ՝ ցիտվողին վարկաբեկելու համար: Օրինակ՝ ինձնից մի անգամ ադրբեջանցի մի լրագրող հարցազրույց վերցրեց. այնտեղ ես ասացի, որ եթե Ադրբեջանը միայն պատերազմական ուղով է տեսնում կոնֆլիկտի ելքը՝ ուրեմն իր տեսակետից ճիշտ է անում՝ պատերազմելով նաև բլոկադայի միջոցով ու Ղարաբաղին փորձելով մեկուսացնել արտաքին կապերից: Իմաստն այն էր՝ որ դա լավ ստրատեգիա չէ, պետք է փորձել հաշտության եզրեր գտնել: Հարցազրույցս հրապարակվեց այսպիսի վերնագրով. «Հայ փորձագետը համարում է, որ Ադրբեջանը լավ է անում, որ մեկուսացնում է Ղարաբաղը»:
Ինչու՞ է այդ հանրահայտ պրիոմը կիրառվում, և ինչու՞ եմ ես այն քննարկում, եթե այն այդքան հանրահայտ է: Բնական է՝ ավելի տրամաբանական կլիներ՝ փաթեթի ներսում էլ սուտ ասել, նրանք դա լավ կարող են, ինչու՞ են հանկարծ ներսինը ճիշտ ասում, ու միայն կեղևը, փաթեթը սուտացնում:
Իհարկե, դրա մասնավոր պատճառները կարող են տարբեր լինել. օրինակ՝ տեղի ժուռնալիստը ճիշտ է ասել ու ժամանակ չկա տեքստը փոխելու, իսկ տեքստը պիտի գնա եթեր: Դա լինում է: Ժուռնալիստին հետո կպիզկեն: Իսկ հիմա պետք է տակից դուրս գալ:
Մեկ այլ վարկած. «իրավական» պետությունում՝ այդպես կանեին, որպեսզի խուսափեին ստի համար պատասխանատվությունից. չէ որ երբեմն սուտը որոշվում է ճշտի ու սուտի քանակի հարաբերությամբ՝ տեքստի մեջ: Եթե միայն վերնագիրն է սուտ, իսկ բովանդակությունը ճիշտ՝ ուրեմն մենք անմեղ ենք: Բայց չէ որ նրանք դրանից սովորաբար չեն վախենում:
Սակայն հասկանալի է, որ կա վախը. հենց այդ վախն է որոշում՝ ո՛ր դեպքում ճիշտ ասել, միայն սուտ փաթեթավորել, իսկ ո՛ր դեպքում՝ սուտ: Գուցե նրանք մի քիչ վախենում են Ֆրանսիայից: Գուցե մի քիչ դեռ հույս ունեն՝ որ դարձի կգա ու միստրալը կմատակարարի: Չեն ուզում չարացնել մինչև վերջ: Գուցե վախենում են Ռոգոզինից՝ որ կասի «ձեր հիմար եթերի պատճառով վերջին շանսն էլ փակվեց միստրալ ստանալու, ատու՛ ձեզ, ատու՛»: Գուցե վախենում են ուկրաինացիներից. ի վերջո անհայտ է, ինչով կվերջանա պատերազմը: Իսկ ավելի շուտ՝ կա էկզիստենցիալ վախ, որը հատուկ է բոլոր սատանայականներին, սատանիստներին, սատանայանիստներին. Նրա էությունն այն է, որ կա ճշմարտություն, իսկ այն հերքողները գիտեն իրենց հոգիների խորքում, որ միայն ժամանակավորապես են կարողանում այն խեղաթյուրել: Ինչ-որ իմաստով՝ հենց այդ է պատճառը, որ մանկլավիկները, եթե օլիգարխ են՝ եկեղեցի են կառուցում՝ ինդուլգենցիա գնելու համար, գնում աղոթում են, երդվում աստծով ևն: Բայց քանի որ այդ ամենն էլ են անում շահադիտական նպատակներով (եկեղեցին դարձնելով ևս մեկ սիմոււլյակր՝ իրենց ու Բուրգի իշխանությունն ամրացնելու համար)՝ դա նրանց գիշերային մղձավանջներից չի փրկում, ինչպես և Մակբեթներին չփրկեց:
Ինչ էլ լինի՝ սա կռիսության վաղ արտահայտում է: Կատաղած, դարանն ընկած կռիսության կլասիկա:
Ոչ թե ուժից խաբելը, այլ կռիսության պատճառով խաբելը, ոչ թե «պոչը շանն է խաղացնում», այլ չկա ոչ պոչ, ոչ էլ շուն՝ սա է համաշխարհային նորությունն այս պրիոմի՝ այս դեպքում: Պոչի տեղակ ականջն է թափահարում շանը, կամ ճանկը, կամ՝ շունն իր ձախ թաթը: Սևը սպիտակով փոխարինելու փոխարեն՝ այն կարող է փոխարինվել աշխարհի ցանկացած գույնով: Սա է կապիտալիզմի օրոք այս բուրգյան համակարգի մեդիա քաղաքականության նորությունը, սա է ինֆոտեյնմնթի տեղական՝ բուրգյան մոդիֆիկացիան, առանց տնտեսության մեջ տոտալիտարիզմ ստեղծելու, առանց փակ ու լրիվ ավտարկիկ համակարգ ստեղծելու՝ այսպես է ստացվում: Դրա համար էլ, այս ծուղակից դուրս գալու ու համակարգն էֆեկտիվ դարձնելու համար, որոշ ուժեր այդպես ուզում են ավտարկիա ստեղծել:
Օրուելի դիսկուրսը հեշտ է «նորմալ», ռեֆերենտ ունեցող լեզվի թարգմանել. կոդն ունես՝ թարգմանում ես: Այն պարզապես վերծանման կարիք ունի, այն հեշտ ծածկագիր է: «Խաղաղությունը» միշտ նշանակում է «պատերազմ»:
Այս նոր դիսկուրսը՝ կռիսային դիսկուրսը, գրեթե անիմաստ է թարգմանել փորձելը: Այն նման է այն հանելուկային ծածկագրերին՝ պատահականության տեսության վրա հիմնված, որ պատերազմի ժամանակ մեխանիկական «թվային մեքենաներն» էին մակաբերում, որոնցից հետո ծնվեցին համակարգիչները:
Ավանդաբար՝ այդպես են վարվել, ուժից են խաբել ուժեղները. հաղթողները. ստալինյան դատավարությունները... Անպայման կարդացեք մեկ-երկու դատավարություն, որ տեսնեք, ինչպես են մարդիկ իրենց խարազանում (այսօրվա ինքնախարազանման մասին էլ տես ներքևում մի քիչ քննարկած): Մարդն անցնում է երրորդ դեմքի ոճի՝ իր մասին խոսելիս: Բյուրոկրատական ոճն արդեն դարձնում է նրան մեղավոր: Օրինակ՝ «Խոստովանում եմ , որ ես դավաճան Կամենևին ուղարկեցի մի նամակ»: Կամենևը դավաճան է ճանաչվել միայն հիմա, կամ նույնիսկ դեռ ոչ՝ օֆիցիալ առումով: Բայց ասվում է «դավաճան»՝ ուրեմն ինչ էլ գրած լիներ նամակում՝ «եսը» մասնակցել է դավաճանությանը: Նույնիսկ եթե ավելի փափուկ ասվի՝ «մեղադրյալին», էլի նույն իմպլիկատուրան է. չէ որ մեղադրյալները չէին արդարացվում: Ցանկացած շփում «մեղավորի հետ» ճանաչվում էր հանցանք: Ընտանիքն էլ էր հանցակից: Միայն մեծահոգությունն էր թույլ տալիս, «բարձր մարդկային առաքինությունը»՝ ոչ բոլոր դեպքերում ոչնչացնել ընտանիքի անդամներին: Այսօր նույնն է ազդարարում Կադիռովը: Եվ Իսրայելը՝ պաղեստինյան տեռորիզմի դեմ պայքարում, նույն սկզբունքն է կիրառում:
Հենց այդ սկզբունքով էլ մինչև այժմ կազմավորվում են սովորական ոստիկանական ցուցմունքների փաստաթղթերը: «Սույն թվի ամսի քսանհինգին ժամը չորսին հանդիպեցի մեղադրյալի հետ և քսան րոպե նրա հետ խոսեցի»: Պատմական գենետիկ հիշողությունը հիշեցնում է՝ ուրեմն դու էլ ես մեղավոր:
Բայց ուժը միայն դրանում չէ: Ուժը նաև նրանում է՝ որ Կամեևին ամենամոտ անձնավորություններից մեկը՝ ինքը Ստալինը, իհարկե հանցակից չէ: Մեղավոր են միայն նրանք, ում ստատիստիկայի համար հրամայված է համակենտրոնացնել: Ուժը ջոկողություն է դնում: Նույնն էլ այսօր՝ երբ շատ հանցանքներ Բուրգի նոմենկլատուրայի անդամների վրայով սղում են՝ «ինչպես ջուրը սագի վրայից»:
Սա նաև ցույց է տալիս, որ ոչ միայն դիսկուրսին չես կարող վստահել: Նաև՝ ցանկացած ինստիտուցիոնալ ուժի՝ Բուրգի կողմից առաջադրվող. ոստիկանությանը, դատարանին, ժեկին, կադաստրին, նույնիսկ բժշկությանը հաճախ... Ցանկացած ուժի՝ որն ուժի, «իշխի» անունից է հանդես գալիս:
Բայց տարբերությունն էլ հենց այն է՝ որ այժմ գիտենք՝ այդ ուժը թույլ է: Այն կռիս է: Կռիսային: Այն ժամանակ չգիտեինք: Մասնագետները զարմանում են, ինչու ցեղասպանության ժամանակ կին և երեխա չէին հարձակվում ասկյարների վրա ու փախչում՝ տեղահանման որևէ պահին... Ինչու հրեաներն այդպես հլու հնազանդ շարքերով գնում էին վառարանի մեջ... Ինչու, երբ «ագռավուկը» («վոռոնոկ») մի երկու հոգով գալիս էր գիշերը կալանավորելու՝ մարդիկ չէին փախչում կամ խփում ու փախչում, կամ գոռում որ հարևաններին արթնացնեն, սկանդալ անեն, այլ հլու հնազանդ գնում էին նրանց հետ... Սոլժենիցինը նշում է, որ քչաքանակ դեպքերում, երբ այդպես էր եղել՝ կալանավորողները վախեցել և փախել էին, չէին տարել նախանշված զոհին...
Բայց դա քիչ էր լինում, որովհետև կար ուժի պրոյեկցիան, «իշխը» թվում էր համատարած, նրանից, թվում էր, չես փախչի... Այսօր այդպես չէ:
Օրուելի Մեծ Եղբայրն էր ուժ... Գեբբելսը՝ երբ նացիստական Գերմանիան դեռ ուժեղ էր ( իր «մեծ սուտի» տեսությամբ): Իսկ երբ այն թուլացավ՝ կարդացեք գեբբելսյան պրոպագանդան. այն չի ստում փաստորեն, էմոցիաների մակարդակով: Այն գուցե երբեմն խաբում է փաստի վերաբերյալ («Գերմանական ուժերը գրավեցին նախօրոք նախապատրաստված դիրքերը», այսինքն՝ նահանջեցին, հայտնի պրիոմ), բայց էմոցիաների, գաղափարախոսության, փաթեթավորման մակարդակով՝ այն չի ստում. «Բոլորս պիտի դառնանք զինվոր, թե չէ հրեա-բոլշևիկյան ախտը կկործանի Եվրոպան»: Սա գաղափարախոսություն է, ոչ թե սուտ: Այն կարող է լինել ճիշտ կամ սխալ, բայց ոչ սուտ:
Իսկ մեր քննարկած դեպքում՝ ստում է կռիսը: Սա պոկեռ է կռիսի հետ: Բլեֆ: Այստեղ չկա ուժ: Կռիսն ինքն իր հետ է պոկեռ խաղում: Նրա հետ ոչ ոք չի խաղում: «Ո՞վ հավես ունի նրան որսալու», ասում է աշխարհը՝ ինչպես ասում էին «Անորսալի Ջոյի» մասին այն անեկդոտում: Կիսելյովշչինան ու կամպանիան ինքնաբավարարմամբ են զբաղված: Նրանք ժ են տալիս, թափում են, ու անհասկանալի է, թե ում գլխին. նրանք հաղորդում են այնպես, կարծես Ֆրանսիային են հաղորդում (հույս ունենալով, որ Ֆրանսիայի կամ Ամերիկայի մեդիան կամ գոնե կագեբեները նրանց լսում են ու թարգմանում), բայց իբր թե՝ իրենց ժողովորդին են հաղորդում: Ստացվում է, որ իրենց ժողովրդին ասում են՝ «մենք սա հաղորդում ենք, ձեր միջոցով, Արևմուտքին»: Կամ՝ հակառակը, Արևմուտքին ասում են՝ մենք սա հաղորդում ենք, ձեր միջոցով, մեր ժողովրդին: Երկուսն էլ սուտ է: Չեն հաղորդում ոչ մեկին: Անտրամաբանությունը հաղորդման փաթեթավորված բովանդակությունը կտրում է իր աուդիտորիայից, և գլխավոր իրադրությունը մնում է, որ Կիսելյովն ու կամպանիան խոսում են, իսկ ժողովուրդը՝ միացնում է հեռուստացույցը: Այդ միացնելու ակցիայի մեջ է գլխավոր հպատակության արտահայտումը, գլխավոր նպատակը կիսելյովշչինայի, ոչ թե բովանդակությանը հավատալու կամ ոչ: Հպատակության ծես: Ես ինչ էլ ասեմ՝ կմիացնես ու կնայես: Լսես թե չլսես: Այլապես դու թշնամի ես:
Քանի որ մարդը քիչ է մտածում՝ պետք չէ, որ նա հավատա. բավական է, որ նա լսի. այդ բառերը կնստեն նրա հոգու վրա, և նա հետագայում, երբ կարծիքի կամ արարքի կարիք լինի, ուրիշ կարծրատիպ չի ունենա, որին հենվել կարողանա, բացի կիսելյովշչինայից. նա ինքն էլ չի նկատի, ինչպես կդառնա զոմբի, կասի ու կանի այն՝ ինչ իրենից սպասում էր իր հայրենիքը՝ Բուրգաստանը:
Երբ Օրսոն Ուելլսի ռադիոհաղորդումից վախեցած ամերիկյան ժողովուրդը դուրս էր վազում տներից՝ նա հավատացել էր, որ մարսեցիները գալիս են: Դա մի անգամ է պատահում: Վրաստանում մի քանի տարի առաջ Սահակաշվիլու նմանատիպ հաղորդումից՝ իբր Բուրգաստանը նորից գալիս է, շատ ավելի քիչ մարդ վախեցավ:
Բայց Բուրգաստանի մեդիա նպատակն անմիջականորեն, ուղղակիորեն ազդելը չէ, այլ՝ ենթագիտակցական կարծրատիպեր ձևավորելը: «Քսանհինգերորդ կադրը»՝ այն, ինչը փոքր ժամանակ մենք, հակված լինելով դավադրությունների տեսության՝ հավատում էինք, որ արգելված է կինեմատոգրաֆում, - վերածնվել է որպես «ենթաշեմային հաղորդագրություն»:
Եվ առայժմ ավաղ քչերն են ասում այդ զոմբիների թվից, որ կռիսն, ախր, տկլոր է: Հպատակվում են ծեսին:
Կա միայն մեկ «անհավասար պատասխանի» հնար՝ ատոմային ռումբը: Եվ այն արդեն վաղուցվանից, շնորհիվ Կիսելյովշչինայի շտապողական անտաղանդության, դարձավ չափից դուրս շատ շահագործված ջոկեր: Ու, ինչպես և ամեն այլ «սրբություն»՝ իրեն սպառեց:
Բայց կա սրա ավելի խոր էֆեկտ. «գայլերը գալիս են»-ի էֆեկտը: Նորմալ լսողն այլևս չի հավատում ոչ փաթեթին, ոչ բովանդակությանը: Նորմալ լսողը հույսը կտրում է մեդիայից՝ վերջնականապես: Ցանկացած մեդիայից: Այդ իմաստով՝ սա իրոք համաշխարհային պատերազմ է, համաշխարհային ճակատամարտերից կազմված, որովհետև նորմալ լսողն այլևս չի հավատա ո՛չ մի մեդիայի, ո՛չ մի երկրում, ո՛չ մի բանի մասին:
Համենայն դեպս՝ կիսելյովշչինայի հույսն այդ է: Արդյունքում՝ աշխարհը կդառնա մի քիչ ավելի այնպիսին՝ ինչպիսին Բուրգաստանն ուզում է. ցինիկ, անհավատ, ուրեմն և՝ հեշտ բուրգացող ու գագաթ ու հպատակ զինվոր զոմբիներից կազմված բուրգերի բաժանվող, այսինքն այնպիսին՝ ինչպիսին Բուրգաստանն ուզում է այն տեսնել:
Հինգ
Նույն կերպ «Բուրգապետին պատշպանում է ժողովրդի ութսունհինգ տոկոսը» փաթեթն է: Եթե նայես հարցումների խորքը՝ իրավիճակը շատ ավելի բազմազան է: Սակայն այս փաթեթն ամրապնդվում է նրանով, որ մեծ մասին հնարավոր ալտերնածիվների՝ Նավալնուն ևն, դաժանաբար ճնշել են կամ հետևողականորեն վնասազերծում են (Խոդորկովսկուն ևն): Այդ վնասազերծումն էլ դարձնելով, ի միջի այլոց, խաղի մաս՝ փորձելով նրանց նշանակությունը «ջրել»՝ պնդելով, թե նրանք էլ են բուրգ: Խոսքով կոոպտացնելով նրանց բուրգի մեջ:
Արդյոք սա նման է Օրուելի երկակիխոսքին կամ նորախոսքին: Այո իհարկե: Բայց սա մի քանի քայլ առաջ է: Բերենք օրինակներ, թե ինչում:
Նախ՝ այստեղ հաշվի է առնված, որ դաժան հաշվեհարդարները լինելու են ոչ այն ասպարեզում, որում ասվում է: Օրուելի մոտ դա է պրոբլեմը՝ որ երկակիխոսքը լավ է արտահայտված՝ բայց միայն հռեորաբանության ոլորտում, իսկ կյանքի ոլորտում այն չկա, այսինքն եթե ասում են կսպանենք՝ ուրեմն գիտես որ սպանելու են: Իսկ այստեղ եթե ասում են կսպանենք՝ գիտես որ դարեր շարունակ այրելու են մատներդ առանց սպանելու կամ նման մի բան, այսինքն երկակի խոսքն ավելի խորն է: Սա նույնիսկ ավելի խորն է քան Մարքսի ասածը Հեգելի մասին՝ որ պատմությունը սկզբում տրագեդիա է, իսկ երբ կրկնվում է՝ ֆարս է, որովհետև թվում էր թե սա էլ է ֆարս Ստալինի համեմատ, բայց երբ նայում ես այն դժբախտություններին, որ բերում է պատերազմը և այլն՝ դառնում է մեկ այլ տրագեդիա, կրկին տրագեդիա, միայն թե՝ այլ:
Այսինքն Բուրգաստանը խուսափում է անլուրջ ընդունվելուց՝ գենեռացնելով իսկական մարդկային տռագեձիա: Սա շատ նման է հայաստանյան նոմենկլատուրային բուրգիկի արարքին՝ 2008 թ. մարտի մեկին: Արյուն պիտի թափվի, որ հավատան ու հպատակվեն:
Հաջորդ մեծ տարբերությունն այն է, որ ռեֆերենտ չկա այս դիսկուրսում, կամ ռեֆերենտը սիմուլյակր է: Մինչդեռ Օրուելի մոտ ռեֆերենտը պարզապես հասկացության հակառակն էր. պատերազմը նշանակում էր խաղաղություն ևն: Այստեղ ուրիշ է. պատերազմը չի նշանակում ոչ պատերազմ ոչ խաղաղություն, այլ ոչինչ չի նշանակում, իսկ ինչ-որ բան նշանակում է մեկ այլ, չասված բանը՝ և այն նշանակում է, ասենք, խոսողի արձակուրդ՝ Բահամայում, և ինչ-որ մի բանկիրի օֆշորային հաշվի հարց:
Վերջապես, տարբերության ևս մեկ օրինակ է այն՝ որ Օրուելի մոտ քանի որ երկակիլեզուն թարմ է, նորույթ է՝ այստեղ բաց է թողնված դիսկուրսի՝ ավանդական ծանոթ լինելու հանգամանքի օգտագործումը: Մինչդեռ բուրգակիսել դիսկուրսում հենց այդ է օգտագործվում, ինչպես մենք ցույց տվեցինք տրամաբանության օրինակում՝ որ դիսկուրսի արտաքին տեսքը, ժանրն ավանդաբար գոնե հեռավոր ծանոթ է թվում, մինչդեռ այն դիսկուրս է առանց ռեֆերենտի և իր ժանրը միայն հեռվից է հիշեցնում ինքն իրեն, իսկ ներսում նրա ժանրն է իրական՝ ժանր չունենալը, այսինքն իրեն նման ավանդական կլասիկ ժանր չլինելը:
Սրա հավելյալ օրինակներ են հետևյալները:
Հռետորաբանությունը լավ գիտի, որ հռետորական համոզելու միջոցները սահմանափակ են:
Կլասիկ միջոցներն են՝ ցույց տալ ինչ- որ բան, մատնացույց անել (հղում դեպի ռեֆերենտը); հեղինակությամբ ամրապնդել ասածդ (հղում դեպի հեղինակություն); տրամաբանությամբ հետևություն անել (հղում դեպի տրամաբանություն); և ցույց տալ, ապացուցել հետազոտության միջոցով (ինչը առաջին դեպքի՝ հղում դեպի ռեֆերենտը՝ ավելի բարդ տարբերակն է): Մնացած բոլոր միջոցները սրանց տարբերակներն են կամ խառնուրդները: Սրանք բոլորը վերցված են ասողի ու լսողի անձերի հատկանիշներից անկախ: Լավ հայտնի է, որ սրանք հաճախ են օգտագործվում ստի մեջ:
Օրինակ, կարելի է սուտ մատնություն անել (ցույց տալ ռեֆերենտին՝ «Բուրգապետին հայհոյողը նա էր, ես ինքս տեսա», բայց դա սուտ լինի):
Տրամաբանության «կանոնների» համաձայն «ապացուցել» սուտը (ճիշտ և սխալ տրամաբանությամբ, ասենք). սխալ տրամաբանություն. բոլոր մարդիկ կարող են ծառ մագլցել: Արջը ծառ է մագլցում: Հետևաբար՝ արջը մարդ է:
Ինչու է սա թվում տրամաբանական. որովհետև կառուցված է ըստ տրամաբանական թվացող շաբլոնի (որը սակայն կեղծ է). բոլոր իքսերն իգրեկ են. զետն իգրեկ է. ուրեմն՝ զետն իքս է:
Կարելի է նաև սուտ հղել հեղինակությանը՝ բազում իմաստներով (հեղինակությունն այդ չի ասել. կամ նա դա ասել է բայց այլ կոնտեքստում. կամ նա դա ասել է, բայց դա նկատի չուներ. կամ՝ նա դա ասել է, բայց դա մեկ է սխալ է, և այլն):
Այս ամենն օգտագործվում է օրուելյան լեզվում:
Բայց կիսելևյովյան լեզուն գնում է մի քանի քայլ առաջ սրանից, այս միջոցներն օգտագործելուց անելով մեկ այլ քայլ՝ օգտագործելով նրանց ոճը, ժանրի հեռու նմականումը:
Օրինակ՝ որպես հեղինակություն ընտրելով անհայտ անձի: Ասենք՝ բրիտանիայի հայտնի քաղաքագետ այսինչ այսինչյանն ասել է, որ ԱՄՆ-ն դեռ շատ կափսոսի Բուրգաստանի հետ այդպես վարվելու համար. մինչդեռ այդ քաղաքագետը բացարձակապես անհայտ է:
Ձևը պահպանված է, բովանդակությունը՝ սկզբունքորեն տարբեր և՛ գեբբելսյան մեթոդներից, և՛ օրուելյան, և՛ ստալինյան (պատկերացնենք, որ Ռոմեն Ռոլանի փոխարեն նա հրավիրեր ԽՍՀՄ ճամբարների մասին գրելու համար՝ Բարդուղ Բուդաղյանին: Միայն թե մի հարցրեք, թե դա ով է):
Սա նորարարություն է: Իհարկե սա էլ լրիվ նորություն չէ՝ սա հայտնաբերվել է աբսուրդիզմի (Խարմսի) և պոստմոդեռնիզմի կողմից, որպես մեդիա պրիոմ (հիշենք անեկդոտը՝ պարտիա ընդունվող մսավաճառի մասին. ախպեր դու քո կամպանիան ունես, ես իմը): Սա իհարկե հնարավոր չէր լինի այսպես հեշտ անել՝ առանց հարաբերականության տեսության՝ մեր առօրյան մտնելու: Սա, օրինակ, մովետոն կլիներ լուսավորչական դարաշրջանում: Սակայն սա հայտնի է դեռ Պետրոնիուսի և Ապուլեյի ժամանակներից, այն առումով՝ որ սուտ հեղինակության պրիոմը հին է, հնագույն է. ի վերջո՝ սերում է օձից՝ դրախտում: Հիշենք Ռևիզորին էլ: Բայց այն ժամանակ դա կոմեդիա էր, ինչպես տեսնում ենք, իսկ այժմ՝ ամենայն լրջություն: Իրոք, ինչու՞ կարծել, որ կրթված էքպերտն ավելին գիտի հարցի մասին՝ քան անհայտ փողոցայինը: Իսկ գուցեև ճիշտ հակառա՞կը. մի՞ թե սա հենց նույն արևմտյան մոտեցումը չէ՝ հիերարխիաների քանդման, բոլորին հավասար իրավունքներ տալու:
Իսկ եթե այդպես է՝ ուրեմն սա կամ ճիշտ է, կամ՝ բացահայտում է մեր «թշնամու»՝ մարդու իրավունքների գաղափարախոսության կարևոր հակասություններից մեկը. որ ոչ բոլոր մարդիկ են իրար հավասար իրավունք ունեցող. օրինակ՝ տգետն ու կրթվածը չունեն նույն իրավունքը՝ էքսպերտիզա մատուցելու: Սա ցույց է տալիս կապիտալիզմի քողարկված երեսպաշտությունն ու անարդար համակարգ լինելը:
Հենց այդ համահավասարեցմամբ, ճշմարտության բացառմամբ (քանի որ վերջինս հիերարխիկ է) չէ՞ պայմանավորված ամերիկյան մոտեցումը՝ պոստմոդեռնիզմից ծլած, դադարել մշակույթի մեջ տարբերակել «բարձրն» ու «ցածրը», և հայտարարել, որ ցանկացած մշակությային արժեք էկզիստենցիալ առումով հավասարազոր է մյուսին. ռաբիզը՝ Մոցարտին, Կոմիտասը՝ Բիթլզին և Բոնի Էմին, քոչարին՝ տանգոյին ու վալսին, կլավեսինը՝ էլեկտրագիթառին, պերֆորմանսը՝ վեպին ևն:
Այսինքն կարո՞ղ ենք մենք ասել, որ աշխարհի զարգացման միտումները՝ որոնց դեմ Բուրգաստանը որոշ դեպքերում պայքարում է, և որոնք հաճախ ԱՄՆից են գալիս կամ առնվազն Եվրոպայից, նա սերտել է՝ գիտակից թե անգիտակից, և ահա թե ինչու է օրուելիզմը զարգանում այս դեպքում: Ուրեմն ևս մեկ անգամ փաստվեց, որ նաև սուտ է, իհարկե, Բուրգաստանի՝ «առանձին քաղաքակրթություն» ինքն իրեն հայտարարելը: Եվ նրա «ստրկային» կախվածությունն «Արևմուտքից»՝ էլ ավելի ուժեղ է, քան այն կախվածությունը՝ որն ինքն ընդունում է ու որից իբր փորձում է ձերբազատվել:
Բացի դրանից՝ կապիտալիզմի ևս մեկ հակասություն է սա բացահայտում, որովհետև գուցե անհայտ էքսպերտը ոչ թե տգետ է, այլ ուղղակի՝ դուրս մղված կապիտալիզմի համակարգից, անհաջողակ՝ այդ ինստիտուցիոնալ մրցակցության համակարգում, ուր մարդ պիտի ընդունի մի շարք կոմպրոմիսներ, հարմարվի՝ որ իրավունք ստանա շուկայում անուն ձեռք բերել, ճշմարտությունն ասելու ու քննադատելու փոխարեն, և կամ՝ ունենա նախնական կապիտալ՝ մտնելու համար այդ համակարգ, մրցակցություն, և այդպիսով նախնական կապիտալ ունեցողները գնալով ավելի են կուտակում այլ կապիտալներ, չունեցողները՝ դուրս մղվում, և մենք՝ Ռաշա թուդեյըս (որը դարձավ ԱռԹի՝ ըստ փիառի վերջին խոսքի, որ իր ռեֆերենտը՝ Ռաշան, թաքուն մնա նրանց համար՝ ով նախապես չգիտի, թե դա ինչ ալիք է), եկել ենք այդ բալանսը փոքրիշատե խախտելու ու արդարությունը վերականգնելու, ի դեմս մեր ղեկավարի, տաղանդավոր բուրգահայերի մեր ներկայացուցիչների՝ Միհրանյանի, Կուրղինյանի, Գարիկ Մարտիրոսյանի և այլոց թվում՝ իր կարևոր դերը կատարող Մարգարիտա Սիմոնյանի, որը, ասում էին, նույնիսկ ինչ-որ պահի Բուրգահրեշի ֆավորիտկան էր՝ հրեշը գուցե մի գիշեր նրան կուլ տվեց, հետո դուրս մղեց՝ և նա արդեն սավառնեց աշխարհի գլխին, որպես զոմբիերարխ, ԱրրրԹիի...
Կապիտալիզմի գովերգած մերիտոկրածիան սուտ է, լավագույն էքսպերտներն այնտեղ լռված են, մենք ձայն ենք տալիս նրանց, ում դուք չեք լսի գոսձեպատռանսնացիոնալ տռանսգենդեռոպայի կապիտալիզմի բարձրախոսներից...
Այսինքն՝ կրկին. երբ կուզենք՝ ճշմարտությունը կասենք, բայց թե երբ դա կլինի՝ ձեզնից ոչ ոք և երբեք չի իմանա: Ոչ նախօրոք, ոչ արդյունքում: Եթե, իհարկե, կյանքը չնվիրի հետազոտելուն՝ թե որ դեպքում է ճշմարտություն ասվում, որում՝ ոչ, իսկ դա թանկանոց հետազոտություն է, դրա համար փող գրեթե երբեք չեն տալիս, և ով հավես ունի արշավել անորսալի Ջոյի ետևից... Այնպես որ՝ հանգիստ եղեք, մեր էֆեկտը մենք կունենանք: Կարշավենք ձեր աչքերի առաջ՝ որպես անորսալի Ջո, իսկ դուք մեզ կնայեք, աչքներդ թարթելով: Միայն թե երբեմն այդ ամենը կվերջանա մարդկային զոհերով, բայց դա նորմալ է. չէ որ ավտովթարներից էլ են մարդիկ զոհվում: Մեծ հաշվով, մեծ թվերի դեպքում, մեծ աշխարհում՝ մի հազար զոհը մի երեք ամսվա կտրվածքով ինչ է որ: Կաթիլ՝ օվկիանոսում, ուր ապրում են սովահար, անհաջողակ, անկիրթ, անառողջ համաշխարհային ամբոխները:
Նույն կերպ կիսելյովշչինան վարվում է մյուս երկու պրիոմների հետ՝ մատնացույց անելու կամ հետազոտության, ինչպես նաև տրամաբանության: Նա խախտում է այդ կանոնների ոչ թե կոնսիստենտությունը (ներքին հավաստիությունը, որը հենց ավանդական սուտի պրիոմն է), այլ՝ ռելևանտությունը (այսինքն՝ խզում է նրանց կապը ռեֆերենտի հետ): Դա նաև անվանում են «էքստերնալ վալիդություն»:
Հետազոտության դեպքում էլ՝ գիտականության ժանրն ու ոճն է շահագործում, օրինակ՝ «բուրգաստանյան գիտնականները պարզել են, որ կոկա-կոլա սիրող 18-20 տարեկան երիտասարդների 90 տոկոսը դառնում է ջրային պիզպիզ»:
Սա կարելի էր պարզապես էկլեկտիզմ անվանել՝ Ռորտիի իմաստով, բայց սա ավելին է, քանի որ հետապնդում է պրագմատիկ նպատակ. ոչ թե հասնել ճշմարտությանը, ասենք, անուղղակի պոստմոդեռն միջոցներով կամ աբսուրդի միջոցով, սովորաբար անարտահայտելին այլընտրանքային կերպով արտահայտել աշխատելով՝ այլ ընդհակառակը, լինել հրաման մարդկանց վարքը, անելիքը կառավարելու, անելիքի վրա ազդելու համար:
Եթե մեծ մասամբ զուտ պետք է, որ մարդն անի այն արարքը, որը կոչվում է «ոչինչ չանել ու հպատակվել ու լսել ու հավատալ», ապա սրա գլխավոր փորձությունն այն ժամանակ կգա, երբ կարիք կլինի, որ ի պատասխան այս տեքստի մարդն անի հետևյալ արարքը. «հետույքը տեղից շարժել և անել այն ինչ հրամայված է, հատկապես՝ սպանել ում որ ասվել է որ պետք է սպանել»: Ինչպես գիտենք, «կախարդական փամփուշտի» տեսութունը վաղուց արդեն, լինելով գեբբելսյան ու օրուելյան մանիպուլյացիաներից ժառանգված մոտեցումների արտահայտում՝ ցույց է տվել իր սահմանափակությունը: Հենց դրա համար էլ ամենավերևում մենք բերեցինք այն ստրատիֆիկացիան աուդիտորիայի, որը ժամանակակից է ու այս նորարարական կիսելյովշչինայի կողմից է հաշվարկվել ու չի կարող հաշվարկված չլինել:
Բոլոր մնացած պրիոմները նույնպես օգտագործվում են: Ասենք՝ մետոնիմիան (մասի միջոցով ընդհանուրը նշելը), մետաֆորան ևն, միայն թե դրանք, առանց ռեֆերենտի հետ կապ ունենալու՝ լրիվ այլ իմաստավորում են ձեռք բերում:
Պարզվում է, որ կտրիր ասելիքդ ռեֆերենտից՝ և ընկնում ես պատկերավորության ու հռետորաբանության մեկ այլ, լրիվ ուրիշ աշխարհ, կարծես իրոք ուրիշ աշխարհ, որովհետև դրանց միակ նպատակահարմարությունը կա, եթե դրանք ագուցված են ռեֆերենտների, իսկ եթե ոչ՝ սկսվում է մեկ այլ աշխարհ, որը քիչ է հետազոտված, չնայած ինչ-որ բաներով նման է և՛ մեդիտացիայի աշխարհին, և՛ միջնադարյան թեոկրատիայի, և՛ սոփեստության ու դեմագոգիայի, և՛ նույնիսկ իդեալիզմի փիլիսոփայության կամ Բորխեսի (ասենք՝ դիսսերտացիա-հետազոտություն այն մասին՝ թե ինչպես է կոշիկը կակտուսին սիրահարվում):
Սրա մեջ կարող է լինել բավական ստեղծագործականություն, եթե չլիներ երկու հանգամանք, մեկն անկարևոր ու զավեշտական՝ այն, որ այս դիսկուրսում ստատիստիկորեն ավելի հաճախ հիմնականում նեգատիվ կոննոտացիա ունեցող իմաստներն են ագուցվում, ոչ թե անմեղ կոշիկ ու կակտուս, այլ՝ ասենք՝ մարդասպանն ու վախկոտությունը. սակայն գլխավորն այն է, որ այս դիսկուրսն այլից տարբերվում է ոչ միայն ռեֆերենտից կտրված լինելու շնորհիվ, այլև նրա՝ որ ուղղված է հրամանի իրագործման, այսինքն պիտի տրիգգեր, պրովոկացիա լինի: Այդպիսով այն ավելի հիշեցնում է նացի բժիշկների ու Միլգրամի փորձերի միավորումը օրուելյան նորասփիքին:
Եվ էլի, չնայած այս ամենին կամ հենց դրա շնորհիվ, սրա միակ օգտագործումը մնում է ասողի մասին հետևություններ անելը: Կամ՝ իր պրիոմներն ուսումնասիրելը: Շատ քիչ բան կարելի է հասկանալ արտաքին աշխարհի մասին՝ փորձելով այս դիսկուրսն ընկալել որպես ռեֆերենտային: Եվ շատ տխուր կլինի այդ հասկացածը:
Վեց
Իհարկե, կարևոր է հասկանալ, թե ինչպես վարվել այս տարափի տակ:
Գլխավորը՝ ստիպված ես հրաժարվել ինֆորմացիան մաղելու՝ սովորաբար նորմալ պրակտիկայից, ու փորձերից՝ տարբեր ինֆորմացիաներ համադրելով՝ հասկանալ եղածը: Ողջ տարափը պետք է հայտարարել մեկընդմիշտ ռեֆերենտից զուրկ, այսինքն թատրոն: Բայց այդ դեպքում ինչպե՛ս բավարարել ռեֆերենտ ունեցող ինֆորմացիայի կարիքը: Ոչ բուրգակիսելյան դիսկուրսը կարելի է դեռ շարունակել ենթարկել մաղման՝ ինչպես առաջ էր: Շատ կարևոր է հասկանալ, որ դա էլ է կիսելյովյան պրիոմ՝ հայտարարել, որ բոլոր դիսկուրսներն են այդպիսին: Սա նաև մշակութաբանական հիմքեր ունի: Բուրգաստանյան պատմական ավանդույթը՝ իմ մի աչքը դուրս գա, հարևանիս՝ երկու, միավորվել է էթնոքաղաքական բռնի կոնֆլիկտ մենեջմենթի վերջին տասնամյակների ավանդույթին՝ գենոցիդը ես չեմ արել՝ այլ ինձ են արել, և սովորական սովետական խամստվոյին՝ սամ դուռակ:
Այս պարագայում բուրգյան պրոպագանդան շատ լավ ուսումնասիրել է, ասենք, հայ-ադրբեջանական հռետորաբանական պատերազմը, կամ, ասենք, վրաց-աբխազական, և իր մոտեցումները կառուցում է դրանց հիման վրա:
Դրանով է պայմանավորված այն, որ մինչև այս ռեցիդիվը՝ կիսելյովշչինայի այս վարակը՝ ես ռուսներին նկարագրում էի որպես մի ժողովուրդ՝ որը մեծ ազգ լինելուց գտնվում է փոքրիկ էթնոս դառնալու ճանապարհի վրա, քանի որ մեծ ազգ այն եղել է երկար դարեր, իսկ փոքրիկ էթնոս՝ շատ վաղուց, ու ժամանակակից աշխարհում փոքրիկ էթնոս չի եղել, մինչդեռ մեծ ազգ այլևս ուժ չունի իրեն զգալու ու կամաց-կամաց ինքն իրեն իջեցնում է մինչև փոքրիկ էթնոսի մակարդակի: Իրոք, նրա նացիոնալիզմի որոշ մասը նման է հայկական մանրբուրժուական նացիոնալիզմին, ծովից-ծով Հայաստանը՝ «Ռուսական աշխարհին», և այլն: Ղրիմը վերցնելու հռետորաբանության մեջ բուրգապետականները հաճախ տռավեսծի էին անում հայերի արգումենտները՝ Ղարաբաղը վերցնելիս և դրանից հետո օգտագործվող: Նման վարվեցողության մի տարբերակն է՝ անվանել դիմացինիդ, կամ հակառակորդիդ՝ այն, ինչ նա քեզ է անվանում: Տոտալիտար՝ տոտալիտար, ֆաշիստ՝ մաշիստ, և այլն: Թութակի պրիոմը: Ինչու է սա արվում: Սա (կրկին, ծաղկունքի հասած սովետի փլվելուն զուգընթաց զարգացած կոնֆլիկտների ընացքում, նաև շնորհիվ ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման), անգիտակցորեն, փաստորեն, ռեֆերենտից ինչ-որ հասկացություն զրկելու լավագույն միջոցներից մեկն է՝ մասսայական դիսկուրսում: Չէ որ եթե իրական գենոցիդը չեղյալ ես հայտարարում որևէ պատճառաբանությամբ, ասենք՝ որևէ լեգալիստական պատճառով (ասենք՝ զոհերի քանակը «քիչ է» կամ զոհերը միատարր չեն կամ եղել է այն ժամանակ երբ օրենսդրություն չկար ուրեմն ռետրոակտիվ ուժ օրենքը չի կարող ունենալ և այլն), մինչդեռ պնդում ես, որ նա, ով գենոցիդ է ապրել, իրականում ինքն է քեզ գենոցիդ արել՝ դու ոչ թե երկու տարբեր բան ես անում, մեկում շարունակելով թեկուզ ֆորմալ, բայց գենոցիդի լեգալացման կամ ոչ քննարկումը, մյուսում՝ պայքարելով թշնամուդ դեմ, այլ բոլոր ռեֆերենտային նպատակներից ելնելով՝ զրկում ես այդ հատկանիշը ռեֆերենտից: Այն ինչն է այն ինչը, որ ուշացել ենք պախարակել ու փոքր է եղել, ուրեմն պախարակման այդ տարբերակին արժանի չէ, միևնույն ժամանակ՝ ոչ թե ես եմ քեզ արել, այլ՝ դու ես ինձ արել, ուրեմն պիտի պախարակվես, ու նույնիսկ եթե պարզվի, որ փոքր է եղել կամ գրեթե չի եղել՝ բայց արժանի ես պախարակման: Դա այն է, ինչ չկա, գոյություն չունի, և Օկկամի բոլոր կանոնների համաձայն՝ ավելորդ էություն է, որը պետք է ածելիով կտրել ու դեն նետել:
Այս տեսակետից՝ որտեղ չկա ճշմարտություն, բացի հարաբերականից, և ուր պիտի հաղթի լոկ նա, ով ուժեղ է՝ գենոցիդը կարելի է անվանել «սեղան» ու պայքարել սեղանի ճանաչման համար, քանի որ տարբերություն այլևս չկա, թե այն ինչպես կոչել. գլխավորը պայքարն է ու ցանկալի է ջախջախիչ հաղթանակը:
Հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական կոնտեքստներում այդ տիպի արգումենտները ես քննարկել եմ տարիներ առաջ՝ դեռ այստեղ[3]:
Ուրեմն եկեք պայմանավորվենք, որ ոչ տոտալիտար դիսկուրսի դեպքում ավանդական քննադատական մոտեցումը և աբյուրները միմյանց համեմատելը մնում են բավական, եթե գլուխ դեռ ունես ուսերիդ ու խելքը գլխումդ է՝ հասկանալու համար ռեֆերենտների ուրվագիծը: Իսկ կիսելյովշչինայի դեպքում՝ ոչ: Այստեղ միակ ռազմավարությունը մնում է լինգվիստիկ պրագմատիզմը՝ մտածելը, թե ով ինչ է ասում ինչ նպատակով: Կարելի է տեսնել նպատակների տրցակը, օրինակ, վերը բերված «սամ դուռակ» կամ «բոլոր պետությունների դիսկուրսներն էլ ռեֆերենտից զրկված են» պրիոմի դեպքում՝ Բահամա արձակուրդի գնալու անձնական նպատակից մինչև «եթե մենք մեր և ԱՄՆ հակամարտությունը հասցնենք հայ-արդբեջանական հակամարտության անլուծելիությանն այն իմաստով, որ աշխարհը գրեթե հավասարապես կիսվի ու կեսը մեզ պաշտպանի կեսը նրանց՝ դա էլ ոչ վատ միջին արդյունքի հաղթանակ է մեզ համար, հաշվի առնելով որ ավելին՝ մեր հաղթական դիսկուրսն ԱՄՆ ու աշխարհի մեծամասնութան գլխին փաթաթել չենք կարողանա»: «Ապավինենք ոչ թե օրենքին այլ արդարության սիմուլյակրին, մանավանդ իջեցնենք օրենքի տեսակարար կշիռը, քանի որ արդարությունն ի վերջո ուժով է որոշվում, եթե այդքան ուժ չունենք՝ գոնե բանդիտություն կանենք եթե օրենք չկա, իսկ հետո դե արի ու հասկացիր, իստակիր, ազնիվ բանդիտ Ռոբին Հուդ ենք եղել թե ոչ, իսկ օրենքն անանձնական է, իսկ եթե այն թուլացավ՝ իշխանությունն անցնում է անձերին, այսինքն Բուրգապետը դառնում է աշխարհի տիրակալ քանի որ մեր ու մեր արժեքավոր հակառակորդների (Արևմուտքի) խմբում՝ միայն մենք ենք ընդունում, որ անձն է տիրապետում պետություններին»: Եվ այլն:
Յոթ
Այստեղից մենք տեսնում ենք նաև այս մոտեցման կարևոր մասի՝ կոնսպիրոլոգիայի ձևավորման ուրվագիծը՝ որպես բովանդակային լցոնում այն դատարկ ձևերի, որոնց մասին խոսեցի: Ինչու հենց կոնսպիրոլոգիայի՝ որովհետև դա ամենահարմար կառավարման ձևն է նման մոտեցման դեպքում: Կոնսպիրոլոգիան փոխարինելու է գալիս ավելի բարդ պատկերներին աշխարհի ճիշտ այնպես, ինչպես սնոտիապաշտությունը՝ ավելի ինստիտուցիոնալ ռելիգիային:
Ցանկացած ինստիտուցիոնալ (անանձնական, բայց սոցիալական) համակարգ ավելի բարդ է պատկերացնել՝ քան անձնական: Ժամանակակից աշխարհն ու աշխարհն ընդհանրապես ավելի բարդ է պատկերացնել՝ քան Հոբբսյան աշխարհը, որտեղ բոլորը բոլորի դեմ պատերազմի մեջ են: էգոիզմի ռացիոնալությունը, որտեղ չկան էթիկայի կանոններ, գումարել հետվեստֆալյան միջազգային հարաբերություններին և կաթոլիկ ու ուղղափառ հիերարխիկ պարզեցված պատկերացումին՝ իշխանության մասին, ավելի հեշտ է, քան Հյումի ու Լոքքի ու դը Տոկվիլի ու Մաքս Վեբերի արգումենտին հետևել՝ գումարած ԱՄՆ ու միացյալ Եվրոպան ստեղծողների ու զարգացնողների փիլիսոփայությունները: Պետությունը որպես սրբություն ու պարզունակ անձնականացված բուրգ տեսնելն ավելի հեշտ է, քան որևէ այլ բան: Ավելին, այդպիսով կարելի է ամեն ինչ բացատրել, ինչպես Ստրուգացկիներն էին ասում՝ կրոնը, կամ աստված, հոյակապ միջոց են ամեն ինչը հասկանալու՝ առանց որևէ բանն իմանալու:
Այստեղ պետք է մի քանի քայլ կատարել ընդամենը. պետությունն ավելի կարևոր է քան անձը, իսկ այն անձը, որ պետության գլխին է նստած՝ ինքը պետությունն է: Քանի որ պետությունն ազգ է, այդ անձը նաև ազգն է, և ազգը՝ այդ անձն է: Պետությունն ինքնիշխան է որքան կարող է, իսկ եթե թույլ է՝ մյուսներն այն կուտեն որքան կարող են: Ուժ նշանակում է զենք: Իհարկե խելքն էլ է ուժ բայց միայն այնքանով՝ որքանով զենք է արտադրում: Կարճ միացում: Ֆունդամենտալ գիտությունը պետք է ՝ բայց որպես ավանդույթ, չէ որ դա մեր բուրգապետական քաղաքակրթությունը տարբերում ու տարբերել է աշխարհից՝ հարգանքը դեպի ֆունդամենտալ գիտություն, որը վերանում է արևմծյան թշնամու՝ սուպոստատի աշխարհում (սուտ). որպես ավանդույթ մենք այն սիրում ենք, բայց մենք այն չենք զարգացնելու, որովհետև հնար չունենք. պետք է վերականգնել շառաշկաներն ու այնտեղ նստեցնել մի քսան տարով ֆիզիկոսների՝ որ էլի սկսի զարգանալ:
Չենք կարող զարգացնել, քանի որ տեխնոլոգիապես ետ ենք մնացել: Մոռանում են, որ ֆունդամենտալի, իրոք ֆունդամենտալի համար սկզբի համար մատիտն ու տետրն էլ է հերիք... Արևմտամոլ են. արևմուտքը չի հավատում ֆունդամենտալին առանց տեխնիկայի, առանց կիրառման՝ մերոնք էլ չեն հավատում, ո՞նց հավատան, չէ՞ որ ատելի արևմուտքն ամեն ինչում ճիշտ է ու առաջ...
Եթե Պետությունն է սակրալը՝ տարբերություն չկա՝ զենքը կհայտնաբերեն քո գիտնականները թե կագեբեն՝ շպիոնության միջոցով: Իրականում վերջինս ավելի շահավետ է, քանի որ խելոք գիտնականներն այլակարծ են հաճախ լինում: Ճշմարտություն չկա՝ կա ուժի արդարություն: Ճշմարտությունները հարաբերական են, ինչպես մենք կարողացանք պատկերել հայ-ադրբեջանական հակամարտությունը՝ դրսից:
Երկբևեռ աշխարհում այդպես չէր. կողմերը չէին ընդունում, որ ճշմարտությունները հարաբերական են:
Մեծ տարբերություն կա պնդելու մեջ, որ դու ունես ճշմարտություն (ինչպես սովետն էր անում) վերսուս պնդելու մեջ՝ որ ճշմարտությունները հարաբերական են, այսինքն ճշմարտություն չկա:
Մի դրույթ, որն, ավաղ, դժբախտաբար զարգացավ սովետի ամենակուլ ու ամենասուտ ճշմարտությանը որպես հակաթույն:
Գիտելիքի քանակն ու որակն իրականում պետք է ոչ թե բարձրացնել, այլ իջեցնել: Ավելին. դա ինքնագլորվող ձնագունդ է. չէ որ նա, ով արդեն ուներ քիչ գիտելիք երեկ՝ սկսեց «բարձրացնել» գիտելիքի քանակն ու որակն իր ռեֆորմներով՝ արդյունքում իջեցնելով դրանք այնպես՝ որ այսօրվա ռեֆորմիստն արդեն լրիվ լացացնելու է մասսայական և նույնիսկ էլիտար գիտելիքի քանակն ու որակը: Եվ այդպես շարունակ:
Դա թույլ է տալիս ինչպես խուսափել այլակարծությունից, ինչպես ավելացնել շանսը՝ որ պարզ հրամանը (սպանի՛ր իքսին) հնարավորինս անաղճատ կկատարվի, այնպես էլ կուլտիվացնել կոնսպիրոլոգիան, դավադրությունների տեսությունը:
Ինչու է կոնսպիրոլոգիան լավ:
Նա ռոմանտիզացնում է կագեբիզմը, չեկիզմը:
Չէ որ ցանկացած չեկիզմ, չեկիզմի հերոսությունները գովերգելը կոնսպիրոլոգիա է:
Այդ կոնսպիրոլոգիան ասում է. աշխարհն իրականում իշխում են չեկիստները: Իսկ այն պետությունը, որի գլուխ արդեն ինքնըստինքյան կանգնած է չեկիստը՝ դառնում է կատարյալ Պետություն:
Սա այն հազվադեպ դեպքն է, երբ էությունն ու ձևը համապատասխանում են:
Սրանից ավելի մեծ ճշմատությու՞ն:
Ի միջի այլոց այս թեզն առաջին անգամ հնչեց Անդրոպովի ժամանակ:
Բնականաբար այդ պետությունը արած ունի մեկ այլ պետության՝ որի գլուխ է կանգնած «քաղաքական կոռեկտությունն» ընդամենը՝ այն «երեսպաշտությունը», ինչպիսին կիսելյովշչինան անվանում է Օբամային:
Ճիշտ է նրանք ուժեղ են( ԱՄՆ-ն)՝ անհայտ, խորհրդավոր պատճառով, որովհետև չէ որ մենք հարգում ենք նրանց սուվերենությունն ու չենք մտնում նրանց ներսը՝ իսկ մեր քաջարի չեկիստները (Աննա Չապման) թեև մտնում են՝ բայց ինչ ինֆորմացիա են նրանք բերում:
Չեկիստական մոտեցումը հարցերին մնացել է նույնպես հնաոճ: Օրինակ՝ չեկիստը խոսում է որևէ հարիֆի հետ: Այդ հարիֆն ասաց. այսօր առավոտյան հաց առա՝ տեսա հարևանիս՝ Գարսևանի կատվին: Չեկիստն իսկույն լարում է ուղեղը. «Ո՞վ է Գարսևանը: Իսկ ո՞վ է նրա կատուն»: Եթե հարիֆը տար, ասենք, իր վարսավիրի անունը՝ չեկիստը կլարեր ուղեղը վարսավիրի վերաբերյալ: Չեկիզմը չունի ինֆորմացիաների հիերարխիզացման համակարգ. նա, ինչպես Ֆրեյդը, համարում է, որ այն ինֆորմացիան, որն առաջինը պլստաց՝ ամենակարևորն է: Սրան բազում պատճառներ կան, ներառյալ տեխնոլոգիական հետամնացությունը, նաև՝ այն, որ չեկիստներն իրենք էլ պատրաստվածությունը կորցրել են ու շատ ավելի քիչ կրթված են, քան առաջներում, ինչպես և իրենց շրջապատող մասսան:
Բնականաբար, այս պարագայում չեկիստը չի կարող չլինել ինքը կոնսպիրոլոգիայի ջատագով:
Միշտ համարվել է, որ չեկիստներն իրենք են կոնսպիրատորները, ուրեմն իրական չեկիստները չեն կարող լինել կոնսպիրոլոգներ՝ քանի որ իրենք շատ լավ գիտեն, թե ինչպես են կազմակերպվում կոնսպիրացիաները: Իսկ կոնսպիրացիային հավատալու համար նախապայման է՝ չիմանալ նրա թաքուն կազմակերպիչներին:
Բայց ժամանակները փոխվել են. չեկիստները լողում են անհայտի օվկիանում:
«Տեսա հարևանիս, նա ասաց, որ ամերիկյան նավթն էժանանալու է»: Չեկիստը խնամքով զեկուցագիր է գրում հարիֆի հետ իր հանդիպման մասին: Եվ հանկարծ նավթն էժանացա՛վ: ուրեմն իրոք արժեքավոր հարիֆ էր: Կասսա՛նդռա:
Իսկ ինչ է նա կարծում, արդյոք ես կմնա՞մ իմ գահին ևս տասը տարի: Հարիֆ ջան, մի հատ գնա հարցրու հարևանիդ:
Դա է չեկիստի մեթոդաբանությունը: Եթե հարևանն իրոք կասսանդռա դուրս եկավ՝ երկրի բախտը բերել է, եթե ոչ՝ քաշվանք:
Իհարկե, դավադրությունների տեսությունը նաև մոդելավորում է այն իդեալը, որին ուզում է հասնել կիսելյովյան պետությունը:
Աշխարհը մեծ է, անհայտներով լի, ու ի վերջո՝ աստծո ձեռը: Այստեղ կարելի է միայն մանր դավադրություններ անել աստծո կամքի դեմ: Խուլիգանություն: Մեծ փոփոխություն անհնարին է: Աշխարհն անշարժ է՝ վեստֆալյան:
Սա նույնպես ֆիքսվել է հետազոտողների կողմից. բազմիցս ասվել է, ու Բուրգաստանը կարծում է, թե ինքը 19-րդ, 18-րդ, 17-րդ և այլն դարերում է, ու թե աշխարհը չի փոխվել:
Բուրգաստանը պահանջում է սուվերենության հարգում այն իմաստով, որ մենք կոտորենք ում ուզենք մեր ներսում՝ իսկ դուք կոտորեք ում ուզեք ձեր ներսում, բայց իրար գործերի «չխառնվենք»: Բայց ինչպես չխառնվել, եթե գլոբալիզացիան մտել է աշխարհի ուղնուծուծը: Ինչով չխառնվել. այփադո՞վ: Ֆեյսբուքո՞վ: Գլոնասսո՞վ: Դոլարո՞վ: Սա նույնիսկ ոչ թե վեստֆալյան, նույնիսկ ոչ թե աֆտառկիկ, այլ պարզապես երբևէ անիրական իզոլյացիոնիզմ է:
Բայց ով որ սա է ասում («գլոբալիստները»)՝ աշխատում է որոշակի դավադրության վրա:
Դավադրությունն ինչպես է լավագույնս արվում՝ շեֆն այն մոգոնում է, գուցե խորհրդատուների հետ, հետո հրամանը տալիս՝ կատարածուները կատարում են: Եթե ճիշտ են հետևում հրամանին ու լավ են կատարում՝ դավադրությունը հաջողվում է: Դավադրություն է ամենը, ու ամենը նույն կերպ է ղեկավարվում՝ և՛ պետությունները, և՛ միջպետական կազմակերպությունները: Քանի որ կա միայն մեկ գործող անձ՝ պետությունը, դավադրությունը նրա գործելակերպի հիմնական, եթե ոչ միակ, ձևն է:
Թե ով կնշանակվի ղեկավար՝ ինտրիգի, դավադրության արդյունք է: Նշանակվում է նա՝ ում կարողանում ես զոռել, լոբբինգ անել, որ նշանակվի: Ոչ մի մերիտոկրատիա չկա այդտեղ: Մերիտոկրատիան, քաղաքական կոռեկտությունը, ինստիտուցիոնալ մոտեցումը բոլորը ծխավարագույր են՝ դավադրությունն իրագործելու համար:
Աշխատանքի տեղը հայտնաբերել են թիմայնություն՝ որ կոծկեն շեֆերի դավադրությունը՝ մարդկանց շահագործելու ուղղված[4]:
Ճիշտ ինչպես որ իմ՝ Կիսելյովիս լեզուն է ծխավարագույր, որը չունի ռեֆերենտ, ու որի ռեֆերենտը սուվերենի կամքն է՝ նույն կերպ և ամենուր:
Հնարավոր չէ պատկերացնել, որ դատավորն առաջնորդվում է ինչ-որ անկապ օրենքով. նա դատում է ըստ նրա՝ թե դիմորդներից ով է ավելի ուժեղ, ավելի լոբբիստ, ավելի կաշառատու, ավելի կարևոր, ավելի վտանգավոր, վերջապես, ում է գերադասում սուվերենը: Սա անձնական լուծում է, ոչ թե ինստիտուցիոնալ: Օրենքները սուտ ծխավարագույր են՝ այդ լուծումները լեգիտիմացնելու համար: Աշխարհը կառավարվում է բլատնոյ, գողական ձևով, մաֆիաների միջոցով: Կարող է լինել էթնիկ մաֆիա կամ մասոններ: Ամենամեծ ծխավարագույրներից մեկը դեմոկրատիան է. դրա պատրվակով ուզում են մեր ներքին գործերի մեջ հանգիստ խառնվելու լեգիտիմացիա ունենան: Չի՛ ստացվի:
Այսինքն, կարճ ասած, դավադրությունների տեսությունը հիմնական նառռածիվն է իրենց՝ դավադիրների: Մագազին դլյա պռադավցա:
Ութ
Այլ դավադիրներ՝ բացի դավադրությունների տեսություններ տարածողներից՝ չկան, լինի դա ԻՍԻԼը թե Բուրգապետա-Կիսելյովյան կլիկան: Նրանցից բացի կան առևտրականներ, որոնք ասում են, ինչ ուզում ես մտածիր, միայն թե իմ առուծախին ձեռ չտաս: Նրանք էլ ասում են՝ բացի թշնամիներից մենք ունենք նաև նեյտրալ մասսան՝ առևտրականներ, քանի որ նրանք ձեն չեն հանում՝ թող դեռ մնան: Փորձությունը կգա երբ պետք կլինի գործել՝ գնալ սպանելու (կամ մեռնելու, որ նույն բանն է. սպանելու կամ մեռնելու ոչ թե արդար գործի համար՝ քանի որ այդ աշխարհում արդարն ուժն է, այլ ուղղակի որպես հարիֆության և կամ հպատակության դրսևորում):
Հաշվի առնենք, որ անժամանակ մեռնելը նույնպես մարդասպանություն է, և պայմանավորված է վատ էկոլոգիական շրջապատով՝ Բուրգաստանով՝ Պետությամբ: Թերզարգանալը՝ նույնպես, քանի որ կյանքը ոչ միայն քանակ է, այլև՝ որակ, և այն, ինչերը կարելի է հասկանալ, այն, ինչերին կարելի է մասնակցել կյանքի ընթացքում՝ մարդաշխարհի զարգացման համար հսկայական նշանակություն ունեն:
Եվ այսպես, եթե մարդը քննադատական ունակություններ ունի՝ նա չի նայում ասվելիքի ռեֆերենտին. նրա համար ռեֆերենտն այդ կիսելյովյան ասվելիքի ասողն է՝ բուրգապետական իշխանության հրեշը:
Ճիշտ ինչպես թեոկրատիայի քարոզի ռեֆերենտը քարոզողն է, ճիշտ ինչպես ասում են, որ գրական ստեղծագործության հիմնական ռեֆերենտը ոչ այլ ինչ է, այլ հեղինակը, որքան էլ նա ծպտված լինի «իրական», «ռեալիստիկ» ռեֆերենտների քողի տակ, իսկ առավել ևս՝ եթե ծպտված չէ:
Պատկերացնենք, որ այդ քննադատական մարդը կա ու իր հարցերը լուծեց. նա գիտի, ինչ պիտի անի: Նա գիտի, որ աշխարհը կյանք է տվել իրեն՝ ստեղծագործելու համար, նա գիտի, որ մարդկության հիմնական ուժը ստեղծագործությունն է, լավը կառուցելը, ավելացնելը, դրա համար պետք է կրթված լինել ու մտածել կարողանալ, իմանալ, սովորել, զարգացնել սեփական տաղանդները: Նա գիտի, որ աշխարհում հայտնագործությունները շատ կարևոր են, նա գիտի, որ իր երջանկության գրավականն են իր ու մյուսների հայտնագործությունները, որ դրանք անելու համար պետք է պրոյեկտներ մշակել և գործել: Մի խոսքով, նա ապրում է սկզբունքորեն այլ աշխարհում: Բայց այս աշխարհում, դժբախտաբար, իշխանությունն ուզուրպացվել է դավադիրների կլիկայի կողմից: Եվ երկար ժամանակով:
Ինչ է անում քննադատ մարդը: Նա թողնում գնում է: Նա հարմարվում է: Նա պայքարում է: Նա փորձում է փոխել: Նա պարտվում է: Նա զոհվում է: Նա սոլիդարություն է փնտրում աշխարհով մեկ՝ օգտվելով տեխնոլոգիական զարգացումներից՝ եղած ինտերնետից: Նա լավ գիտի, որ չուզուրպացված աշխարհն էլ է շատ թերի: Բայց դա հավասարության նշան չէ, ուրիշ բան, որ այդ թերի աշխարհին հասկացնելը, որ ուզուրպացված աշխարհի հետ պետք է մի բան անել՝ ուշանում է, դժվար է, քանի որ չուզուրպացված աշխարհը դանդաղ է, քնած է, բավարար մոտիվացված չէ, ով հավես ունի բան ու գործ թողնել, իր կյանքը թողնել՝ գալու փրկելու այլ աշխարհներ, այն էլ որ հետո քեզ հայհոյեն այդ փորձերիդ համար, մանավանդ որ անհայտ է՝ դրա վտանգը քեզ անձամբ կամ քո կառույցին ե՛րբ կհասնի:
Բայց ամեն դեպքում և՛ քննադատ մարդը, և՛ չուզուրպացված աշխարհն ի վերջո նոմալ վիճակում են: Հարցը, հանելուկը՝ այն 80 տոկոսն է: Իհարկե մենք ադեն ասացինք, որ նրանք միատարր չեն: Ու շատերն ասացին: Բայց այդ ութսուն տոկոսի այն մասը, որը քննադատաբար մտածող մարդու կողմից ընկալվում է անմիջականորեն՝ իր ընտանիքի անդամներից ոմանք, իր միջավայրի մի մասը, իր շրջապատի կարևոր մասը՝ նրան սարսափելի անհանգստացնում են, և հիրավի: Ինչ անել նրանց հետ: Դա հասկանալու համար պետք է հասկանալ՝ ինչ է կատարվում նրանց հետ:
Իհարկե կա մի պարզ պատասխան՝ կրթել: Բայց ինչպես, եթե ինստիտուցիոնալ կրթական համակարգը վերարտադրում է դավադիրների կլիկան ու նառռածիվը հիմնականում, և դա դանդաղ պրոցես է, որը այդ ութսուն տոկոսի դեպքում փաստորեն ծառայել է կլիկային, նրա ստեղծվելուն, դևին է ծառայել, չգիտես ինչու: Այո, պետք է այն լավացնել, ռեֆորմել, բարելավել, հեղափոխել, բայց ինչպե՛ս, եթե այն այժմ ավելին քան երբևէ կլիկայի ձեռքում է:
Համենայն դեպս՝ փորձենք հասկանալ այդ մարդուն՝ որը Կիսելյովի ասածների տակ «իրական» ռեֆերենտ է փնտրում: Լսելով ծանոթ ոճեր ու ձևեր՝ հեղինակությանը, տրամաբանությանը, հռետորական այլ հնարքներին, գիտությանը հղում՝ նա զգում է, որ աշխարհը փուլ չի եկել, ապահով է: Չէ որ կրկնությունը՝ ծանոթ բանի հանդիպելը՝ գլխավոր գրավականն են, որ աշխարհը կանգուն է: Պակերացրեք կույրի, որը վեր է կենում աթոռից ու փորձում կողքի սեղանին հենվել՝ ու հանկարծ սեղանը չի գտնում: Սեղանը գնացել է: Նա ձեռքերը թափահարում է օդում ու կորցրել է ողջ կոորդինացիան: Նա հիմա կընկնի կամ ուշքը կկորցնի, կամ, իրեն հավաքելով, կսկսի այս ու այն կողմ շաժվել զգուշությամբ՝ փորձելով սեղանը կամ մեկ այլ, եթե հնարավոր է ծանոթ, հենարան գտնել: Եթե գտավ որևէ բան՝ պիտի շոշափի այնքան ժամանակ, մինչև հասկանա, թե դա ինչ է, եթե հնարավոր է, գոնե մոտավորապես, եթե փղի պոչ չէ մութ սենյակում, որտեղ կատու չկա:
Ծանոթ ձև լսելով՝ կույր մարդը զգում է, որ աշխարհն իր տեղում է: Սակայն դա թվացյալ զգացում է: Նա չի կարող չզգալ, չլսել, որ թեև ձևը ծանոթ է, բայց բովանդակությունն այլ է՝ ֆանտաստիկ, կրոնական, պոսմոդեռնիստական... Դա նոր է: Նա պիտի կամ դա մարսի՝ համարելով որ դա էլ է հին՝ ձևերի պես՝ և այդ դեպքում նա ընդունում է այդ բովանդակությունն անքննադատորեն, սատանայական ռեֆերենտներին իրենց հագուստների հետ միասին կուլ է տալիս, կամ՝ նրա ուղեղը սկսում է ճոճվել: Ի՞նչ կոգնիծիվ ձիսսոնանս: Ծիվ-ծիվ կոպեռածիվ: Շիզոֆրե՛նիա:
Ո՛րն է ավելի շահեկան Կիսելյովի հրեշին: Երկու դեպքն էլ իր իմաստն ունի. հավատացյալն էլ լավ կկատարի հրամանը, գժվածն էլ: Գժվածը եթե լավ չկատարի էլ՝ գոնե պրոբլեմ չի սարքի: Պարզապես հրամանները պիտի հարմարեցված լինեն այդ երկու դեպքերին. հավատացյալը լավ է որպես խաղաղության ժամանակվա զինվոր: Գժվածը գուցեև գժություն անի, բայց ավելի հավանական է, որ իր ուղեղի կտորտանքների մեջ եթե գոնե մի հստակ հրաման մտնի՝ «գնա և սպանիր» - գնա այն կատարելու: Նրանցից ոմանք կլինեն կամավոր և առաջամարտիկ, առաջատար՝ դեռ առանց հրամանի արձակման կգնան մեռնելու և մեռցնելու: Մյուսները սպասում են հրամանին, և միայն երբ հրամանը լինի՝ կպարզվի, թե որքան ճիշտ էր կիսելյովյան ռազմավարությունը՝ որքան էֆեկտիվ, որքան էր նրա օգգ-ն բարձր:
Բայց ողջ տրյուկն այդ մոտեցման այն է, որ հրամանը կարող է և չգալ: Քանի որ հրամանը, ի վերջո, կարող է լինել ոչ թե «գնա սպանիր»-ը, այլ «իմ կողոպուտին մի խանգարիր»-ը: Հենց դրա մասին են վիճում. գժվե՞լ է Բուրգապետը, թե՞ ուղղակի հարմար վիճակ է ստեղծել՝ իր կողոպուտը շարունակելու համար:
Գուցե նա երբեք էլ սպանելու հրահանգը չտա, և միայն շարունակվի անվերջ այս իրադրությունը երբ սերունդ սերնդի ետևից վատ կրթություն է ստանում, մնում է ավանդական կամ շինծու աշխարհում, վատ է ապրում, անառողջ, ետ է մնում աշխարհից ու կուլ գնում նեգածիվ աշխարհին, լինի դա բուրգյան թե իսիլյան:
Ու այդպիսով պոզիծիվ աշխարհի թափն ու նշանակությունը կամաց-կամաց սմքում են:
Որովհետև այս իրադրության վտանգը համաշխարհային է, սա միայն Բուրգաստանինն ու իր սածելիտներինը չէ: Ինչպես և ԻՍԻԼի դեպքում՝ հայտարարելը, որ աշխարհն այլ հիմքերի վրա է, քան բարությունն ու ստեղծագործությունն ու պրոգրեսն ու բարգավաճումը՝ ու համամարդկային միասնական զարգացումը՝ վտանգ է: Չհայտարարելն ու դա անելն էլ է վտանգ. դա կատարվում է նաև արևմուտքում. հայտարարված է վերն ասածս լավ բանը, բայց շատերն անում են հակառակը: Բայց այնտեղ դա լուծելի վտանգ է, քանի որ ռեֆերենտը կա գոնե հայտարարությունների մեջ:
Անլուծելի վտանգն այն է, երբ հայտարարությունն էլ է հակամարդկային: Ինչպես Բուրգաստանի ու ԻՍԻԼի դեպքում:
Ի սկզբանե էր բանն:
Ինը
Զոմբիի ուղեղը:
Ревматизм и пляска святого Вита одновременно (Միխայիլ Վելլեր)
Ուղեղի կտորտանքը, փշրանքը գլխի մեջ լցված «նորմալ» մարդը, թվում է, «նորմալ» մարդ է. մարդիկ հակասական են. մարդը կարող է լինել տոլեռանդ և չսիրել գեյերին: Կամ հակառակը՝ նա կարող է լինել գեյ և չլինել տոլեռանդ: Իրականում զոմբին «նորմալ» մարդ է: Այո՞: Ուղղակի այլ կարծիքների:
Բայց նույնիսկ եթե դա սովորական ու «նորմալ» հակասական մարդ է՝ պարզապես ուղեղի փշրանք լցրած իր գլխի մեջ՝ ինչ է նա անելու:
Կամ նա կենթարկվի հրամանին: Կամ կհարմարվի: Կամ կթողնի կգնա: Կամ, մեր խոսքերից, կփոխվի:
Գուցե նա երբևէ չհամոզվի մեր խոսքի ճշմատության մեջ՝ քանի որ «սամ դուռակ» համահարթեցնող մոտեցումը շատ շահեկան, հեշտ է, այն արդեն ինդոկտրինացիա է արված: «Իսկ ինչու ես դու Բուրգապետին այդքան քննադատում իսկ Օբամային՝ ոչ», կասի նա էս ամբողջ տեքստից հետո: «Իսկ ինչու ես Ղրիմի վերցնելուն դեմ, եթե Ամերիկան էլ Կոսովոն վերցրեց»:
Նա չի հասկանում, որ երկու դեպքում էլ տրամաբանական սխալ է անում, համեմատելով խնձորը տանձի հետ: Իհարկե, եթե պատկերացնել, որ աշխարհը պարզունակ բուրգաձև պետություններից է բաղկացած, այն էլ՝ միշտ է այդպիսին եղել, ապա վերի երկու համեմատությունները տեղին են: Իսկ եթե հասկանալ, որ այդպիսի կառույց կա միայն նրանց երևակայության մեջ, ու միայն մի պետություն՝ Բուրգատանն է ձգտում այն իրագործել՝ այն էլ ընդամենը վերջին տասը տարում, եթե ոչ ավելի սեղմ ժամանակում՝ ապա դեպքերն անհամեմատելի են: Իհարկե, Բուրգաստանից բացի կան Հյուսիսային Կորեա, Զիմբաբվե, Վենեսուելա. դրանք տաքացնում են զոմբիի սիրտը (կամ ավելի ճիշտ՝ Բուրգապետի ու Կիսելյովի երևակայության մեջ երազված զոմբիի սիրտը), քանի որ դրանցում էլ է, նրա կարծիքով, նույն պարզունակ բուրգաձև համակարգն ընդունված որպես աշխարհի պատկեր:
Զոմբին անում է միանգամից մի քանի բան, և դա է ուղեղի տերևաթափի, քայքայման պատկերը: Ատոմիա, անոմիա և անեմիա. երեք ախտերը, որոնք հայտնաբերվեցին Արևմուտքում և ուժեղ քննադատության շնորհիվ, որ հենց այնտեղ ծավալվեց դրանց դեմ, ուժեղ ախտորոշման ու բժշկման շնորհիվ բավական տեղի տվեցին՝ ու թագավորեցին զոմբիների աշխարհում. ինչպես միշտ՝ «երկրորդ աշխարհն» «առաջինից» ետ է, և ստանում է նրա ախտերն այն բանից հետո՝ երբ առաջինում դրանք արդեն հարց չեն: Ինչպես գործածված մեքենա կամ մոբիլային:
Նախ՝ զոմբին իրար չի կապում տարբեր իրադրություններ, այսինքն չունի համակարգման ունակություն, կամ այդ ունակությունը շատ թուլացած է: Օրինակ՝ նա քթի տակ (չգիտես ում) հայհոյելով վազում է փոխելու դոլարները, բայց ողջունում է Ղրիմի գրավումը. որ երկու դեպքը միմյանց կապված են՝ նա չի ընդունում:
Երկրորդ՝ զոմբին կարող է միաժամանակ ընդունել երկու միմյանց հակասող ճշմարտություն՝ որևէ իրադրության վերաբերյալ: Օրինակ՝ ռուբլու անկումը նրա համար միաժամանակ և՛ Բուրգապետի հաղթանակն ու դավադրությունն է իր թշնամիների՝ Արևմուտքի դեմ, և՛՝ Արևմուտքի դավադրությունը՝ Բուրգաստանի դեմ:
Չկարողանալով համակարգել, լինելով հետևողականորեն թերզարգացած, թերկրթված՝ նա չի կարող նաև հրաժարվել հակասություններից՝ հօգուտ այս կամ այն տարբերակի:
Երկու օրինակն էլ գալիս են Յուլիա Լատինինայից:
Երրորդ՝ Կոսովոյի մասին վերը բերված օրինակով՝ երբ նա փորձում է համակարգել՝ նա համեմատում է անհամեմատելին: Եվ դա, իհարկե, շատ հեշտ է անել՝ եթե նրան ասվել է վերից, որ դա է համեմատությունը, դա է ճշմարտությունը, դա է իրականությունը:
Արդյունքում՝ նա ապրում է իրական ռեֆերետներից զուրկ աշխարհում, զոմբին ապրում է դիավադրությունների աշխարհում:
Բրգաձև կառույցի մեսսիջն է՝ Սպանի՛ր: Սպանիր քեզ նմանին, սպանիր քո տեսակին:Եթե ֆիզիկապես չես կարող սպանել ուրիշին, կամ տոկոսային առումով շատ քչերն են այնքան հպատակ զոմբի, որ կգնան ուղղակի սպանելու՝ սպանիր քո մեջ քեզ, սպանիր քո մարդությունը, մարդկությունը, սպանիր հակազոմբին քո մեջ ու քո շրջապատի մեջ:
Հրաժարվիր ընդմիշտ իրականության ադեկվատ ընկալումից: Չէ որ դա բարդ է: Մի ունեցիր ռեֆերենտներ: Եթե այնքան պասիվ ես որ նույնիսկ խոսքերով ու մտքերով չես սպանում ոչինչ ու ոչ մեկի՝ գոնե մի խանգարիր, սպանիր ինքդ քեզ քո մեջ, գոնե պասիվությամբ ծառայիր հայրենիքի զինվոր, հեռուստացույցի առջև, որպես «դիվանի կարտոշկա»՝ կամաց-կամաց վերացիր:
Եղիր պարանոյիկ, հավատա միայն դավադրություններին: Ընդունիր դիվերսիան քո ուշադրությունը շեղող՝ ու էլ երբեք մի կենտրոնացրու ուշադրությունդ: Քո երկրից այն սևեռեցին Ուկրաինայի վրա՝ այդպես էլ ապրիր: Կարևոր չէ ինչ է կատարվում քո երկրում, կարևորն Ուկրաինան է: Կուլտիվացրու քո մեջ մեծ եղբոր կոմպլեքսը. նա կարող է նաև մեծահոգի լինել փոքր եղբոր հանդեպ՝ բայց նրա աշխարհի կենտրոնը փոքր եղբայրն է, ում նա ատում է: Սևեռվիր Ամերիկայի վրա: Թշնամին դրսում է, մեծ ու անհայտ, անիմանալի: Նա միշտ է եղել թշնամի, իսկ թե քեզ թվում է թե երեկ թշնամի չէր՝ դա ռազմական խորամանկություն էր: Մենք բարի ենք ու տրամաբանող, մենք ընդունում ենք, որ մեկ-մեկ նա լավ բան էլ է անում կամ արտադրում. չէ որ բոլորս էլ մարդ ենք: Ռեյտինգով՝ ամենաքիչ նայվող ալիքով նաև լավ բան կասենք նրա մաասին, կամ՝ Գարիկ Մարտիրոսյանը մի երկու անգլերեն կատակ իրեն թույլ կտա մեր «սուվերեն» հեռուստատեսությամբ ու նույնիսկ մի երգ: Անվախ կլոուն ձիսիձենտը... Պերեստանյ, պռածիվնի, շչիկոտնո! Բայց ՆԱ թշնամի է, մնում է թշնամի, չնայած գարիկենց ֆռոնդայությանը. անռեֆերենտ թշնամի. թշնամին անհայտ է, լավն է թե վատը: Կուլտիվացրու քո մեջ ատելություն թշնամու նկատմամբ՝ աշխարհի հանդեպ սիրո փոխարեն:
Մենք քեզ՝ դիվանի կարտոշկիդ, կմատակարարենք զեփփինգ. հնարավորություն՝ որ դու շարժվես հեռուստաալիքից ալիք ու տեսնես, թե ինչ մեծահոգի է Մեծն Բուրգապետը՝ քանի որ նա թույլ է տալիս, որ որոշ ֆռոնդա լինի, մնա, զարգանա. ահա ալիքներից մեկում անգլերեն ֆրազ հնչեց. իսկ չէ որ դա ռազմավարական թշնամու լեզուն է: Ահա մյուսում նույնիսկ հպանցիկ քննադատեցին սրբությունը՝ Մեծն Բուրգապետին: Օ ինչպիսի դեմոկրատիա: Դու կարող ես հետևել թե ժամանակի ընթացքում ինչպես է ալիքը փոխում իր տեքստը. եթե այն այսօր քիչ ավելի փափուկ է քան երեկ՝ ուրեմն վերից հրաման է տրված այսօր ավելի փափուկ լինել: Այդ էգզերսիսը քեզ հաճելի է, չէ որ դու հիշում ես դեռ օրհնյալ բրեժնևյան լճացման տարիները, երբ այդքան հաճելի էր, «Ժամանակ» ինֆորմացիոն ծրագիրը լսելիս՝ ենթատեքստից գուշակել, թե վերևներում ի՛նչ հրաման են արձակել, ի՛նչ տրամադրություններ կան: Ենթատեքստը վերծանելու քո բնազդը՝ դարերով կուլտիվացված, քիչ էր մնում մեռներ վերջերս, բայց ահա վերակենդանանում է... Մի բնազդ, որ, ինչպես և կոռուպցիայի աստիճանն ու ձևերը, անկարող է մինչև վերջ հասկանալ նա՝ ում նախնիներն այս երկրում չեն ծնվել:
Բայց շարժվելով ալիքից ալիք՝ դու տրվում ես, ինչպես օվկիանոսում, խաղաղ ու ոչ այնքան խաղաղ ալիքների հոսքին՝ և նրանք քեզ ճոճում են չարի թագավորության իրենց մակերեսին: Որովհետև ի տարբերություն բրեժնևյան ժամանակերի՝ երբ մակերեսային սուտն ասում էր, որ աշխարհը լավն է, դու լավն ես, կողքիններդ լավն են, մենք ճիշտ ուղու վրա ենք ու հաղթելու ենք, մենք սխալներ արեցինք Ստալինի ժամանակ՝ բայց դա նա էր մեղավոր, ու այժմ ամեն ինչ կարգին է, ... այժմ մեսսիջն այլ է: Այժմ այն ասում է՝ աշխարհը սարսափելի է, կողքիններդ ու դու էլ եք կեղտ, դու պիտի միայն հպատակ լինես: Նույնիսկ Ստալինի ժամանակ մեսսիջն այդքան քյասար չէր: Որովհետև այն չուներ այդպես տարածվելու կարողություն, չկար մեսսիջների քանակի այդ խորտակը: Չկար այդ ցինիզմը, հուսալքումը՝ աշխարհի՝ բարի լինելուց, որ եկավ լճացման տարիների ու սովետի փլուզման շնորհիվ, երբ պարզվեց՝ որ անկախ, ինքնուրույն ապրելը շատ դժվար բան է, ու քեզ թոշակառու ոչ ոք չի պատրաստվում կարգել ի ծնե:
Աշխարհն ատելությամբ է առաջ շարժվում, ասում է մեսսիջը: Մի սիրիր ոչ միայն թշնամուդ, այլև քո կողքինին: Իրականում բոլորն են թշնամի՝ բացի Բուրգի պետից: Իսկ նա Հայր է: Ում որ նա ասաց թշնամի է՝ դառնում է թշնամի: Եթե նա դեռ չի ասել՝ նրանք մնում են պոտենցիալ թշնամի: Այսօր մերձավորներդ ինչ-որ տարօրինակ բան արեցին՝ հետևիր նրանց, նրանք թշնամի են. մատնիր. մանր մատնիր՝ ուղղակի հանրային վեճի բռնվիր նրանց հետ՝ ադնակլասսնիկում. պոտենցիալ թշնամի են քո զավակները, ծնողները, ազգականները, շրջապատդ: Դու չունես գրեթե ոչ մի ընկեր, բացի նրանցից՝ ում հետ երդում եք տվել Բուրգապետին հավատարիմ լինել: Իսկ եթե այդպիսին չկա որի հետ երդում ես տվել՝ ապա բոլորն են պոտենցիալ թշնամի:
Դու ապրում ես ռազմական, ռազմականացած աշխարհում: Նրա մեսիջն է՝ որ ամենուր պատերազմ է: Բուրգի մեջ անփոխարինելին միայն վերն է. պետն ու նրանք, ում նա առայժմ իր շրջապատն է համարում: Բուրգը կարելի է ու պետք է ընդլայնել. ում որ մենք գրավեցինք՝ բուրգի ստորոտի մաս են դառնում: Մարդն անհատ չէ՝ բուրգի մթերք է, թնդանոթամիս: Մեռիր դու այսօր, ես վաղը: Հին սովետական բլատնոյ ու ռազմական լեզվի կարծրատիպերը կուլտիվացվում են կրկին. դրա մոդան գալիս է անձամբ՝ պետից. նորերը կառուցվում են հնի շաբլոնով. ոչ միայն նրանց բովանդակային մեսիջն է կարևոր, այլև ձևի մեսիջը, որը հեռարձակում է, որ սա կարծրատիպ է, հին կամ հնի նման, իսկ կարծրատիպը կարծր է, ուրեմն աշխարհն անփոփոխ է, ուրեմն ամեն ինչ նորմալ է (սա կարելի է տեսնել նաև որպես հոգեբանական ռեակցիա՝ չափից դուրս արագ փոփոխվող աշխարհին դիմակայելու համար):
Արդյունքում զարգանում է չարի թագավորությունը: Մի ժամանակ այն անվանվեց չարի իմպերիա: Բայց դա կոմպլիմենտ էր: Եվ՝ սխալ, քանի որ չարը վերջնականապես չի թագավորում՝ քանի դեռ ծպտվում է, երեսպաշտորեն, բարի գաղափարախոսության զգեստներում. իսկ երբ այն բացարձակ է դառնում նաև ուղղակի մեսիջի արտաքին բովանդակության մակարդակին՝ այդ ժամանակ է վտանգը գալիս ու պարուրում այդ աշխարհը: Հենց այդպես եղավ վաղամեռիկ նացիստական Գերմանիայում, երբ դադարեցին ամաչել «իրերն իրենց անուններով կոչելուց» ու ընդունեցին անսքող չարը՝ որպես գաղափարախոսություն:
Սա մի իրական չարի թագավորություն է: Սա ընդամենը չարի թագավորություն է՝ փոքրիկ, սեղմված, անկյուններից, նկուղներից ու խոչընդոտներից կազմված, ինչպես հոգեկան հիվանդի մութ աշխարհը:
Արդեն ցույց տվեցինք, որ Օրուելի դաբլտհինքի ու դաբլսփիքի համեմատ՝ այստեղ կա մի քանի մեծ տարբերություն: Մեկ՝ որ մեխանիզմի մսաղացը չի աղքատիկացնում լեզուն ու մտածողությունը, ինգսոց չի ստեղծում, այլ ընդհակառակը, սպունգի պես ներծծում է ողջ աշխարհի լեզուն: Քանի որ այս աշխարհը փոքր է ու թշնամիներով շրջապատված՝ և՛ իրական իմաստով (չէ որ ես, ասենք, իրոք թշնամի եմ այս աշխարհի՝ ինչպես բժիշկն է թշնամի այն բակտերիաների՝ որոնք ուտում են հիվանդին), և՛ մտացածին, մսաղացի հիմնական նպատակն է՝ աբսորբացնել ու այլասերել աշխարհի լեզուն, վարակել այն: Նա չի կարող սահմանափակել լեզվի հոսքը, այլ միայն՝ հետևողականորեն վարակել այն, ինչը որ մտնում է պացիենտի ուղեղի դոմեն:
Երկրորդ՝ այս աշխարհը զուրկ է ռեֆերենտից:
Երրորդ՝ այն ուղղված է մի նպատակի՝ հպատակություն՝ որպես սպանության արարք, այսինքն նրա հիմնական նպատակն է՝ քչացնել, եթե ոչ վերացնել մարդկանց՝ իր տարածքում:
Մի կողմից նա ուզում է ադապտացվել (լեզվի հոսքն ընդունելով ու միայն վարակելով), մյուս կողմից՝ ինքնասպանվել: Նա ավելի հակասական է, քան օրուելյան աշխարհը:
Կան, իհարկե, և կարևոր նմանություններ Օրուելի հետ. ասենք, «սևսպիտակ» հասկացությունն օրուելյան աշխարհից: Ինչ է նշանակում «սևսպիտակ». մեկ՝ որ այսինչ բանը երեկ սև էր, իսկ այսօր՝ սպիտակ, ըստ պետի ասածի: Երկրորդ (բարձր ինքնագիտակցության զոմբիների համար)՝ որ քանի որ վաղն այսինչ բանը, որ հիմա սպիտակ է, կարող է սև լինել՝ պետք է չորոշել նրա գույնը, այլ ընդունել, որ նա միաժամանակ սև է և սպիտակ: Երրորդ՝ որ եթե նա սևսպիտակ է, իսկ հիմա պետք էր, որ նա զուտ սպիտակ եղած լիներ՝ ուրեմն դու նույնպես դավաճան ես, ուրեմն ինքնասպանվի՛ր: Եվ այլն: Եվ այստեղ սկսվում է ինքնախարազանման, շահսե-վահսեի այն կուլտը, որն այդպես կատարելագործեց սովետը՝ ստալինյան դատավարոթյուններից սկսած: Մեղա են գալիս ու ինքնապախարակման, ինքնադատապարտման, ինքնամաքրման, ինկվիզիցիոն ինքնայրման են դիմում նրանք, ովքեր մինչ այդ թույլ էին տվել իրենց դույզն ինչ լիբեռալիզմ (ասենք, Պրիլեպինը): Հիմա այլևս դրա հնարը չկա. սպիտակը դարձավ սևսպիտակ, և դու դավաճան ես:
(Իր տրամաբանական ավարտին հասցնելով սևսպիտակի պտույտը – իսկ տրամաբանորեն ասած՝ այն պիտի արագանա-արագանա – Պելևինը վերջերս ստեղծեց երեք ցուկերբրինների գաղափարը. իհարկե, այն ավելի շուտ արևմտյան կամ կոնվերգենտ, քան տեղական աշխարհն է նկարագրում, և այդպիսով հեռու կարող է թվալ իմ նկարագրած իրականությունից, որտեղ սևսպիտակը կարող է և կանգ առնել ու սառել, ասենք՝ մի ամբողջ ամանորյա տասը օր, և դա էլ է իր կարևորագույն հատկանիշներից մեկը:)
«««
Բայց կա միայն մի տարբերակ՝ որ զոմբին եթե նույնիսկ չհամոզվի, որ այս աշխարհի մասին իր պատկերացումը սխալ է՝ ապա գոնե հարգի: Դա հենց այդ տարբերակն է. որ քննադատական մոտեցմամբ մարդը պիտի հարգարժան լինի:
Նա չպիտի մանր կեղտեր թույլ տա իրեն: Չպիտի դա թույլ տված լինի իրեն իր նախկին կյանքում: Գլխուղեղը փշուր-փշուր եղած մարդը պիտի տեսնի մեկին՝ որը խարիզմա ունի իսկական, որի ճշմարտության ռեֆերենտն իր խարիզման է: Նա պիտի այդ մարդուն տեսնի անմիջականորեն, ոչ թե մեդիայով՝ որ նրան հնարավորություն տան սևացնել նրան, իսկ ստուգել հնարավոր չլինի, կամ սևացնեն՝ ու նա էլի հավատա: Նա պիտի դրան տեսնի անմիջականորեն ու նույնիսկ եթե չի համաձայնում՝ հարգի: Հարգի այնպես՝ որ այդ մարդը մնա փարոս՝ նրա կյանքում: Իսկ այդպիսի մարդիկ «հակադիր ճամբարում» շատ քիչ կան: Այդպիսին է Բուրգապետը, բայց նա հենց հակառակն է անում:
Ուրեմն հիմնական խնդիրն է՝ բուծել այդպիսի՝ խարիզմատիկ, բայց լավ մարդիկ: Դրանց փոքրամասնություն: Մի երկու տասնորդական տոկոս: Դրանց դավադրություն: Կոնֆեդերացիա: Դա կարող են անել նաև նրանք՝ ովքեր այդպիսին չեն, ում անունը դուրս է եկել, ով սուրբ չի եղել: Նրանք կարող են դառնալ այդպիսին (ապաշխարելով, ճիշտ ինչպես նրանց ախոյանները, որոնք դա անում են հակառակ՝ մարդ ու աստված խաբելու, ահեղ դատաստանից խուսափելու նպատակով. լավ նպատակով այդպես վարվեց, օրինակ, Մաքսիմ Կանտորը) և կամ գտնել այդպիսիներին ու ի ցույց դնել: Գոնե որպես դարման, դեղամիջոց՝ իրենց մերձավորների ուղեղի փշրանքից գոնե ինչ-որ չափով ինչ-որ բան հավաքելու համար:
Կասեք՝ փո՞քր, պարտվողակա՞ն, գրեթե չփրկո՞ղ, գեղեցկահոգի՞ առաջարկ է:
Դժվա՞ր: Կիսա՞տ: Դրան գումարած՝ խարիզմատիկ արդար հակազոմբիների միջև կապե՞ր են պետք, ցանցե՞ր: Եվ ա՞յլն:
Հակազոմբիության հերո՛ս եղեք: Ուրիշ առաջարկ ես չունեմ: Դա է հիմնականը, որից մնացյալ ամենը սկսվում է: Եթե դուք հավելյալ առաջարկներ ունեք՝ կիսվեք:
Հավելյալ նոթեր
խմբագրել-ավելացնե՞լ, թե՞ գրել ևս մեկ մաս...
Ա) Ավելացնել Օբերտոնի պատուհանը, հղումը Ժիրինոսվսկուն (շառաշկայի մասում՝ կես լուրջ կես կատակ) և կոոպերածիվ կոմունիկացիայի կանոնները: ժուռնալիզմի էթիկայի կանոններն էլ որպես ֆրեյմվորք՝ դրա փոխարինիչ՝ հեշտացնելու համար օրիենտացիան: Պրոբլեմն այս հոդվածի այն է, որ մի քիչ անհավաք է և պատկերավորությունը երբեմն շեղում է ու անճշտություն ավելացնում: Իսկ անհավաք է որովհետև չգտա հավաքելու միջոց, ձև. եթե հավաքեի՝ ապա որոշ պատկերավորություն դուրս կմնար, ու հավաքել ուզում եմ մտագործունեական մակարդակի՝ իսկ դա դժվար է. ավելի ցածր մակարդակի վրա կդառնար ժուռնալիզմի էթիկայի կաոնների խախտում, ու խորհրդավորությունն այս դիսկուրսի չէր արտահայտվի-դրսևորվի. իսկ մտագործունեական մակարդակի վրա՝ պետք է կոոպեռածիվ կոմունիկացիայի կանոնները հասցնել-դարձնել հիմք՝ որ նրանցից էլ ավելի ընդհանրանալ: Շնորհիվ այս ոճի՝ կարողացել եմ որոշ իրոք խոր բաներ արտահայտել, բայց ոչ բոլորը, ու ոչ հստակ՝ շոշափելով՝ հղելով: Ինչու է սա բարդ գրելը. պիտի ունենաս հստակ մտագործունեական ֆրեյմ, միևնույն ժամանակ՝ գրես մտնելով նրանց մտածողության ներսը, իսկ դա մեծ պատասխանատվություն է՝ որ քեզ նրանց հետ չխառնես, ճիշտ բառեր ընտրես ընդհարնացնելու՝ բայց ոչ պարզունակացնելու համար, քանի որ սա թերի տոտալիտարիզմ է՝ ու հենց դրանով է առանձնահատուկ...
Ու ընթերցողից էլ պահանջվում է դա՝ վերծանել, որն է ռեֆերենտի մասին, որը՝ հեղինակի ու իրադրության, կոնտեքստի...)) Մյուս փոխկապակցված հարցը՝ խոստացածն անել, իրական տարբերությունները գտնել... մյուսը՝ չկրկնել այն ինչ արդեն ասվել է, եթե չես զարգացնելու... մյուսը՝ մեթոդական կարևոր պահերն ընդգծել... Ի վերջո ցանկացած մտածողություն ելնում է որոշակի ֆրեյմից, որը և պետք է դուրս հանել... հետո այդ ֆրեյմի վրա ավելանում-դրվում է մեկ այլ ֆրեյմ... և այդպես՝ մատրյոշկայի պես...
Եթե ժամանակ ծախսեի՝ կարելի կլիներ վերահավաքել, կոկիկացնել... Օրինակ՝ սևսպիտակի երկու տարբեր մեկնաբանությունները... կապիտալիզմի ֆրեյմվորքը... այն, որ ստալինյանին հղումն արթնեցում է, նույնպես հենարան փնտրել է նշանակում՝ կույրի կողմից... Տես իմ ելույթը այն վիդեոյի դեմ՝ կենդանիների բնազդներով բացատրող մարդուն... ագրեսիան ու ալտրուիզմը... Բելայի հետ հաղորդակցությունը... Դավադրության տեսությունը չի ձևակերպված. կան այլ կարևոր պահեր՝ որոնք ասվում են, բայց թեթևակի, չեն ընդգծված, մինչդեռ կարևոր են. դավադրության տեսությունն ասում է, որ ամեն ինչ կատարվում է միանձնյա գաղտնի հրամանների կասկադով, այսինքն բացառում է սոցիալական օբյեկծիվ պրոցեսները: Օրինակներ: Սա մի կողմից ծայր աստիճան անձնավորված աշխարհի պատկերացում է (և դրա համար էլ փոքր հարցեր կարող է լուծել միայն՝ տես աստծո մասին պարբերությունը, իսկ մեծ աշխարհն անշարժ է), մյուս կողմից՝ մարդու աբսոլյուտ, ծայրաստիճան ազատության գովերգում՝ այն Մարդու, որը գագաթին է, «մենք գիտենք այդ մարդուն», քանի որ հավատում է, որ այդ մարդը կարող է սոցիալական պրոցեսներ փոխել, կարգավորել այն, ինչ միանձնյա, և ընդհանրապես մարդկային որոշմամբ, կարգավորելի չէ... Ինչի՞ց է այս հավատը գալիս՝ որոշում ընդունելու մեծ համակարգերը գնահատել չկարողանալուց, դրանց բացակայությունից՝ այս աշխարհում, բուրգաստանում... թունելային մոտեցումից՝ բոլոր որոշումներին... մինչդեռ ցանկացած նորմալ ժամանակակից կազմակերպությունում աշխատած մարդը գիտի, որ դա այդպես չէ... նրանք չգիտեն ինչ է նորմալ զարգացած կազմակերպություն... պրիմիծիվիզմը նպատակների՝ մերկանտիլ ու պրագմատիկ նպատակներ... կազմակերպության ապրող մարմին չկա... կան մարդիկ որոնց պետք է հոտի պես ի մի բերել որ չշեղվեն պրիմիծիվ՝ կթելու գործին աջակցելուց... առաջխաղացումը կոֆե բերելուց դեպի մենեջմենթ՝ զուտ կթելու համար... չկա մերիտոկրածիա՝ բացի «ինձնից», Կիսելյովից, որը դրան հասել է դաժան մրցակցության պայմաններում... սոցիալական իմաստով ինչ կատարվեց՝ սովետի անմարդկայնությունը գումարվեց ձիկիյ կապիտալիզմին՝ և ահա արդյունքը... երեխաներին որ չեն սիրում... պլյուս՝ քաղաքակրթության ախտերը... ատոմիի...
Կռիսը թույլ է՝ նրա դիսկուրսը մրցում է, ոչ թե հաղթական: Նա փորձում է համոզել ինքն իրեն... նրա միակ լսողը ներքին և արտաքին բուրգապետն է... սուվերենը... Վենեսուելան ոչ թե այդպիսին է, այլ կռիսը ստեղծում է շղարշ՝ ցույց տալու համար, իբր նա այդպիսին է... գունավորում է աշխարհը՝ ըստ իր ուզած ձևի, փորձելով համոզել ինքն իրեն նախ և առաջ... կոաչինգ է անում ինքն իրեն՝ մարտի դաշտում... որտև վերցրել է արևմծյան լիքը բան, նաև թիմային կոաչինգի սկզբունքները, ու աղավաղել անդառնալիորեն...
Որպես նախաբան՝ Օրուելի մասին. որ սկզբում թվում էր երկրորդական՝ Սոլժենիցինից հետո... ու Զամյածիններից... որքան ժամանակ է անցնում՝ այնքան հանճարեղ է հնչում... բայց որպես առաջինը՝ չէր կարող որոշ բաներ բաց թողած չլինել... Եվ իհարկե ոչ ոքիս չէր թվում, թե նացիստական և ստալինյան դիսկուրսները կարող են վերակենդանանալ... դա է դաս չքաղելու՝ ամենամեծ դասը...
Մեդիաների հաղթարշավ, մեդիաների՝ լայն իմաստով, նաև կրթական ու օրենսդրական համակարգերի հետ միասին... Պելևինի գործը (Generation P) որ այդքան դուր է եկել բոլորին՝ նույնպես լրիվ երկրորդական էր հնչում...
Երբ իրենք մրցում են, աշխարհի իրենց պատկերն են ստեղծում՝ մարդկանց տեսակները, որոնց պետք է հավաքագրել՝ ընդգծել մեկ անգամ ևս... Օրուել պլյուրալիզմի օրոք... տեխնոլոգիական, էլեկտրոնային դեմոկրածիան մրցում է օրուելյան գաղափարախոսության հետ...
Բ) Եվս մեկ պրիոմ. կոնսպիրոլոգիային ու Օրուելլիզմին ավելացնելուց. վերցնում ես ամերիկացու տեքստ, նրան ներկայացնում ես որպես գլխավոր կոնսպիրոլոգ, տեքստում մի բառը փոխում ես ու ներկայացնում, կարծես նա տողատակում ու ենթատեքստում դավադրություն է մոգոնում: Օրինակ՝ նա գրում է. Ռուսաստանը որքան էլ անհասկանալի լինի, պետք է այն ուսումնասիրել, որպեսզի լեզու գտնենք նրա հետ: Դու թարգմանում ես. «որպեսզի նրան սպանենք»: Այդքան բան:
Իմաստն այն է, որ դու կոմպլիմենտ ես անում զոմբիին՝ մոլ, տես, դու էլ կարող ես դավադրություններն ու պրոպագանդան տարբերակել: Սա է զարգացումը՝ կոմպլիմենտ զոմբիի ետսովետական կարողությանը՝ տողատակեր ընթերցել: Նաև իհարկե ևս մեկ անգամ ապացուցվում է, թե ինչ արյունարբու սրիկաներ են այդ ամերիկացի դավադիրները: Այսինքն դավադրություն մերկացնողն արդեն զոմբին ինքն է, դետեկտիվի պես՝ դու նրան զուտ ուղեկցեցիր դեպի ճիշտ որոշումը:
Եվ այս պրիոմը տարածված է. բովանդակությունից, ռեֆերենտից ֆոկուսավորումը լեզվի վրա, լեզվի վերլուծության, ձևի, ոճի, ժուռնալիսծիկայի ու ժուռնալիստների, այլ ոչ թե նրանց ասելիքի՝ շատ ահագնացող, տարածվող պրիոմ է դառնում: Մի քանի պատճառով: Նախ՝ մագազին դլիա պռադավցա. քանի որ մեր զոմբիակերտ ժուռնալիստներն ուսումնասիրում են այդ ողջ տեխնիկան՝ ու այդքան ուշադիր, սևեռուն, անընդմեջ՝ նրանք ուզում են ցույց տալ, որ յուրացրել են: Նրանց մոտ պրոֆեսիոնալ սեր է զարգանում դեպի իրենց ռեֆերենտը: Իսկ ռեֆերենտն այստեղ այդ պրիոմներն են, ոչ թե ասելիքը: Հետո՝ դա նույն այդ զինանոցից՝ արսենալից՝ հայտնի պրիոմ է, նման «սամ դուռակ»-ին ստրուկտուրապես. երբ արգումենտ չունես ու պիտի հորինես՝ անձնավորիր ասելիքդ, անձնականացրու, ֆիքսվիր անձի վրա՝ կամ որպես պերսոնա, կամ նրա՝ ոճի, մեթոդների, պրիոմների... Սա նաև խորհուրդ է տրվում թույլ մարդկանց՝ ստրեսից դուրս գալու համար. եթե դու տղամարդ ես իսկ շեֆդ, ասենք, կին է ու անընդհատ քեզնից դժգոհ է՝ պատկերացրու նրան մերկ յուրաքանչյուր անգամ, երբ նա գոռում է վրադ՝ ու հանգիստ տակից դուրս կգաս: Անձնավորիր իրադրությունը:
Առիթով՝ սրա.
https://www.stratfor.com/weekly/viewing-russia-inside
http://friend.livejournal.com/1635232.html
Գ) Փետրվ 3 2015 ժ 1925 Տանգալլե
Դավադրությունների տեսությունն, ինչպես ասացինք, հիմնված է որոշակի աշխարհայացքի վրա: Դա, իհարկե, բրգապետության աշխարհայացքն է: Սակայն ինչպիսի՞ մարդ է նա տեսնում: Որպեսզի հասկանանք, ինչումն է նրա սխալը, պիտի հասկանանք, որն է նրա՝ մարդու տեսլականը, մի կողմից, և որն է մեր՝ մարդու տեսլականը, կամ այն՝ որը մենք համարում ենք կոռեկտ և որի համեմատ դավադրությունների տեսությունը սխալ է: Մեր տեսլականի մարդն այն է, որի հիմնական խնդիրն է՝ ստեղծագործել ու կյանքը զարգացնել: Կոնսպիրոլոգիայի տեսլականի մարդիկ նրանք են, որոնք որպես խմբեր քննարկված են հոդվածում. զոմբիներն այդտեղ կարևոր դեր են կատարում: Ուրեմն եթե աշխարհը կոնսպիրոլոգիկ է, ապա զոմբիները նրանք են, որոնք կուրորեն կատարում են վերի հրամանը: Բայց կա նաև մեկ այլ խումբ՝ այսպես ասած «ռացիոնալ», որը նրանք են, որոնք ծախված լինելով, վճարի դիմաց են կատարում կոնսպիրոլոգարխի հրամանը: Սա շատ կարևոր կատեգորիա է, որովհետև թույլ է տալիս միավորել անմիավորելին՝ «բրգաստանի» «քաղաքակրթական առանձնահատկությունն» ու «արևմուտքի ռացիոնալիզմը»՝ ինչպես բրգաստանն է դա հասկանում: Ըստ բրգաստանի՝ արևմուտքի ռացիոնալիզմն այն է, որ ամեն ինչ ծախվում է, ամեն ինչ ծախովի է, և մարդիկ գործում են միայն կամ սպանության վտանգի տակ (կամ այդ վտանգը ներմարսած՝ զոմբի լինելով), կամ շահից ելնելով, իսկ այդ շահը սահմանելի է գումարով: Այդ տեսակետից՝ Ղարաբաղում հայերը կռվում էին կամ շահից ելնելով, կամ զոմբի լինելու պատճառով: Շահի այդ տեսությունը պրիմիծիվ ու վուլգար տարբերակն է նրա՝ ինչ «թագավորեց» բուրգաստանում սովետի փլվելուց հետո: Դա կապ չունի կամ շատ մակերեսային կապ ունի ռացիոնալիզմի այն տեսության հետ, որը ես զարգացրել եմ՝ կապելով բաց և ազատ հասարակությանը: Այդ տեսակետից՝ բոլոր նրանք, որոնք գնացին արաբական կամ գունավոր հեղափոխություններին մասնակցելու՝ կամ ծախված էին, կամ զոմբի: Իրականում սա կարևորագույն խնդիր է, թե ինչու են այդ մարդիկ գնում հեղափոխությունների, ինչու և ինչպես են կազմավորվում ու գործում սոցիալական շարժումները: Դրա հիմնական պատասխանները՝ ելնելով մեր պատկերացրած մարդու տեսակետից՝ տրված են այստեղ. http://kommersant.ru/doc/2353186
Народ нечаянно нагрянет // Почему революции застают правителей врасплох
Революции обычно застают правителей врасплох. Но когда — в страхе перед мятежом или взрывом народного гнева — власти пытаются смягчить режим,...
KOMMERSANT.RU
Փաստորեն այստեղ չի տրված միայն մեկ հարցի պատասխանը՝ թե ինչպես է այդ որոշումը՝ հպատակվել թե ոչ, արտահայտվում առաջին անգամ մարդու ներսում: Ինչու: Ինչից է այն գալիս: Եթե հավատայինք կոնսպիրոլոգներին՝ կասեինք, որ դա որոշում չէ, այլ կամ զոմբիին մղել են դրան, կամ՝ ծախու, վարձով աշխատողն է որոշել այդպես վարվել, թեև հասկանալի է, որ վարձի դիմաց կյանքդ վտանգելը հակասում է վարձի չափին՝ քանի որ բոլորը հասկանում են, որ նույնիսկ եթե միլիոնների կամ հարյուր հազարների ինչ-որ փող է բաժանվել՝ դա եղել է փոքր գումարներ ամեն մեկին հասնող: Ընտրակաշառքի պես, որն, ի դեպ, ամրապնդում է ծախու գունավոր հեղափոխությունների և կոնսպիրոլոգիայի վարկածը: Նուլանդի կարկանդակները դարձան այդ վարձի տրավեսծին, այսինքն ներկայացվեցին որպես սիմվոլիկ վարձ մայդանին՝ ցույց տվող ակնառու կերպով, որ «ԱՄՆ-ն ձեզ հետ է»:
Այդ հարցի պատասխանը նրանում է, թե արդյոք ինչ տիպի մարդու հետ գործ ունենք: Մարդ, որը համաձայն է ոստնել, կարող է դա անել բազում պատճառներով: Պատճառը միայն իր կողքինի համաձայնությունը չէ, դա միայն պատճառներից մեկն է: Մարդը պիտի հավատա (գրագիտությունից կամ կիսա- կամ անգրագիտությունից) որ իր կորցնելիքն ավելի քիչ է, քան ձեռք բերելիքը, ռիսկն ավելի փոքր է, քան հաջողության շանսը: Կարելի է ասել, որ զոմբիներն այստեղ տեղ ունեն իրոք. չէ որ զոմբիացածը կարող է շրջվել ու ծառայել իր տիրոջ թշնամուն, եթե զոմբի է՝ ինչ տարբերություն թե ում է ծառայում, և ով գիտի թե ինչպես իռռացիոնալ կերպերով է նա իր հավատարմությունները փոխում: Նեյտրալ մասսան, երբ տեսնում է որ ալիքը փոխվեց, գնում է նոր ալիքի հետ: Իսկ կան նաև եթե ոչ վարձկաններ՝ ապա պրոֆեսիոնալ հեղափոխականներ, որոնք աշխատում են այդ մասսան ուղղորդելու վրա:
Բայց ամենակարևորն այս նկարում՝ որտեղ իբր անկեղծ կոնսպիրոլոգները չեն հասկանում ու հավատում, թե ինչպես են «օբյեկտիվ» պրոցեսները տեղի ունենում, և գերադրական նշանակություն են տալիս, գրեթե կրոնական, տիրոջ, տիրողի, բուրգապետերի կամքին՝ ամենակարևորն այն է, որ պրոպագանդան ինքն էլ չի հավատում իր իսկ ստեղծած այս պատկերին: Պրոպագանդայի հայրերն ու մայրերը լավ էլ գիտեն, թե ինչ է կատարվում աշխարհում, և անում են ամեն ինչ՝ որ դա չկատարվի, իսկ արդյունքում նրանք պարզապես աչքերի մեջ թոզ փչելու համար են պրոպագանդում կոնսպիրոլոգիան, որպեսզի զոմբիներին համոզեն կրկին՝ հպատակվել, փորձելով համոզել, որ քանի որ իբր թշնամին այդպես է գործում՝ ուրեմն դուք էլ պիտի այդպես հպատակվեք, որ մենք հաղթենք թշնամուն:
[1] http://www.lragir.am/index/rus/0/society/view/40067
[2] http://en.wikipedia.org/wiki/List_of_fallacies
http://psyfactor.org/propaganda.htm
[3] http://gtergab.com/en/news/publicism/social-construction-of-a-conflict-1996-2011/24/
[4] https://www.facebook.com/groups/IAENASRA/permalink/791902367561187/
00:43 Հուլիս 02, 2015