Արա Նեդոլյան

Վերադարձ դեպի Արարատ-2


Առաջին անգամ հրապարակվել է ֆեյսբուքում (2010)

 

Հերոսը ֆրանսահայ է: Հայրը` ֆրանսիացի դիվանագետ, մայրը` հայուհի, Կիլիկիայից 1922 թ. գաղթածների ընտանիքից: Երիտասարդը Սորբոնն է ավարտում, և փնտրում է կյանքում իր ինքնությունը: Նրա մտավոր հայածքում սկսում է ձևավորվել կորսյալ մի դրախտի` հայկական Կիլիկիայի պատկերը, ֆրանս-հայ հարաբերությունների ճակատագրական այդ խաչմերումը, չկայացած նույնացումը` այդ ամենը այդքան հիշեցնում է նրան իր սեփական երկատված էությունը, Կիլիկիո երևակայական պատկերում նա որոնում է իր գոյաբանական հարցերի պառասխանը: Կիլիկիո տեսիլքները չեն թողնում նրան, բյուրեղանում են, զարգանում, նա սկսում է պարզ տեսնել այնտեղ ապրած մարդկանց, իր նախնիներին, սկսում է պատկերացնել նրանց մտքերն, հույզերը, վարքն ու բարքը, և միևնույն ժամանակ` ահեղ պատմական իրադարձությունները, թափ հավաքող այն փոթորիկը, որը գալու-տանելու է այս աշխարհը, երկիրը, ժողովուրդը: Նրա մոտ միտք է ձևավորվում նկարահանել այս ամենը ֆիլմի ձևով, մարդկությանը հիշեցնել այդ մոռացյալ ողբերգության մասին: Նա նաև որոշում է կայացնում ֆիլմը նկարահանել Հայրենիքում, Հայաստանում, հայ կինեմատոգրաֆիստների աջակցությամբ: Նա հարուստ է, և պատրաստ է ֆիլմը ինքնուրույն ֆինանսավորել, միևնույն ժամանակ դրանով աջակցելով հայ կինոմշակույթին:
Եվ ահա նա հայտնվում է Երևանում, սկսում է գործնական հանդիպումներ ունենալ արդի ամենաազդեցիկ, ճանաչված կամ մոդայիկ կինոգործիչների հետ: Մեկը` կինոմիության նախագահն է /նախատիպը` Ռ.Գևորքյանց/, մյուսը` մոդայիկ ռեժիսորը և դերասանը /նախատիպը` Վ.Չլդրանյան/, երրորդը` գրող, սցենարիստ, կինոգործիչ /նախատիպը` Դ.Մուրադյան/, չորրորդը` կինոգետ /նախատիպը` Ս.Հասմիկյան/, հինգերորդը` առաջատար կինոմանկավարժ / նախատիպը`/ : Նրանք բոլորը լալիս են, լսելով նրա պատմությունը և մտահղացումը, միասին երազում են Կիլիկիո ու ապագա ֆիլմի մասին և անպայմանորեն, հերոսի հետ խմելիս, սկսում են զգացված երգել “Կիլիկիան”: Եվ իհարկե` վերցնում են խոշոր ավանսներ, խոստանալով, համապատասխանաբար, ստեղծել այնպիսի մի սցենար, որ Տոնինո Գուերրան դա կարդալիս ամոթից սեղանի տակ մտնի, հասնել ռեժիսուրայի այնպիսի մակարդակին, որ Ֆորմանը, իր ձեռքերը կրծելով, ինքն իրեն կատաղությամբ վարակի, ֆիլմի համար մշակել այնպիսի մի մոր կինոտեսություն, կինոէսթետիկա, /“Թափառող գերդիմակ” է կոչվելու/ , որ միայն դրա համար ֆիլմը ստանա Նոբելյան մրցանակ փիլիսոփայության գծով, հասնել ռեժիսուրայի այնպիսի մակարդակին, որ Հոլիվուդը դրա արտոնագիրը գնի մեկ տրիլիոնով, դերասանական այնպիսի խաղ ապահովել, որ Սառա Բերնարը իր դագաղում շուռ գա, կազմակերպչական առումով` նոխորոք “խոսացած” լիմի Կաննի, Վենետիկի, Բերլինի փառատոնների գլխավոր մրցանակների, ինչպես նաև տասներկու “Օսկարների” համար :
Հերոսը հիացած է, գնվում է երազկոտ վիճակում: Նա խանդավառ թափառում է աշնանային Երևանի փողոցներով, Հայաստանի գեղատեսիլ վայրերով, և աշխարհը նրա աչքերին հեքիաթային, հոգևոր, վեհ կերպարանքով է է ներկայանում / սա արվում է ռեժիսորա-օպերատորական միջոցներով/: 
Բայց աշխարհը, կյանքը բոլորովին այլ պատկերը ունեն /գուցե այստեղ անցում է կատարվում սև-սպիտակին, կամ համենայն դեպս մռայլ, գորշ գույներին/, երբ դիտվում են արդիական “մեծապատիվ մուրացկանների” աչքերով: Ավանսը վերցնելիս, նրանք վերադառնում են իրենց գործելավայրերը և փորձում են ինչ-որ ձևով գործը սկսեն: Սցենարիստը ոռնալով փորձում է տեքստը հորինել, վազվզում է, մազերը պատառոտելով, բացականչում է մոտավորապես “Օհ, մայրիկ իմ, ես ողջ գիշեր մտորել եմ Հայկական Հարցի ճիշտ լուծում գտնելու ուղիների շուրջը” նման ֆրազներ, սպառված, հոգնած միացնում է հեռուստացույցը, որտեղ հենց այդ ծամանակ սերիալ են ցույց տալիս, սկզբից` ուշադրություն չի դարձնում, հետո` հետաքրքրվում է, լարված սկսում դիտել, հետո` լուծումն գտնելով, բռնում է թուխտն ու գրիչը և սկսում խանդավառությամբ գրի առնել դիալոգները` նա գտավ հարցի լուծման իր ձևը: Գլխավոր հերոսի թեկնածուն` փողոցում “կապում” է սիրունիկ, նիհարիկ մի աղջնակի, ասելով` “Կուզես կինոյում նկարահանվել: Դե գնանք մի հատ փորձ անցկացնենք:” Տուն է բերում` “իսկ հիմա հանվիր: Հանվիր, քեզ ասեցի: Առ, դեմքդ մրոտիր: Կուչ եկիր անկյունում: Լա, ասացի լա, այ քեզ /ապտակում է/, այ այսպես, ապրես, իսկ հիմա` Ուա-հա-հա-հա-հա, իսկ հիմա կհանվեմ ես!” 
Կինոգետը: Հանում է իր քառասուն, երեսուն ու քսան տարի առաջ հրատարակված տեսական գրքերը, դրանց ավելացնում է , օրինակ, Բերգմանի, Անտանիոնիի հուշերը, նաև մի կապոց հին, փոշոտ «Советская культураե թերթեր է հանում դիվանի տակից, վերցնում է մկրատը և այդ ամենից առանձին-առանձին տողեր կտրելով, սոսնձում-կպցնում է նոր թխթի վրա: Քթի տակ մերթ մրմնջում, մերթ բարձրաձայն կարդում է ստացված խորիմաստ-անիմաստ նախադասությունները ու երջանիկ, ինքնագոհ կարկաչում: 
Ռեժիսորը, լինելով ինտելիգենտ, ակնոցավոր մի երիտասարդ /նախատիպը` Տ. Խղմալյան/, այնուամենայնիվ իրեն համոզել է, որ “ճիշտը` գողականի մեջ է”, և գնում է իր կոնսուլտատանտ-գողականի մոտ իմանալու, թե ոնց “ճշտով” պետք է ֆիլմը նկարի, զվարճալի երկխոսություն իրենց միջև:
Կինոմիության նախագահը վերադառնում է կինոմիություն, որի շենքի բոլոր հատվածները նա վաճառել և վարձով է տվել տարբեր արհեստավորներին ու վաճառականներին: Առաջին հարկում դագաղների արհեստանոց է, դագաղագործը խնդրում է` Ռուբիկ ջան, մի տաս րոպե հետևես, սև “կրեպդիշինը” ստանամ-գամ: Ռուբիկը համաձայնվում է, և այդ պահին հանկարծ կլիենտ է գալիս: Հանգուցյալի չափսերը հետը չի բերել, բայց Ռուբիկին ասում է` ‘ուստա ջան, հենց քո ռազմերի մարդ էր: Արի դու հերթով դագաղների մեջ պարկի-փորձի, տենց կնտրենք”: Ռուբիկը դագաղ է մտնում /նույն տեղում էլ ծաղկեվաճառը իր ապրանքն է պահում/, այդ պահին ներխուժում է չինացի կինեմատոգրաֆիստների պատվիրակությունը: Ռուբիկը դագաղից դուրս է թրչում, զվարճալի տեսարան:
Հետո Ռուբիկը փորձում է իր տղային հասկացնել, որ նա պետք է լինի ապագա ֆիլմի օպերատորը: Տղան դեբիլ է, Ռուբիկը փորձում է նրան ցույց տալ, թե կամերան ոնց են բռնում, բայց ինքն էլ լավ չգիտի: Զվարճալի տեսարան:
Կինոուսանողների պրոֆեսորը` իր դաստիարակման մեթոդը կայանում է նրանում, որ նա ուսանողներին գյուղերով է ուղարկում, հանձնանարելով գտնել կամերայի առաջ խորիմաստություններ արտասանող ծեր գյուղացիներին: Այս անգամ նա նրանց վստահել է ապագա ֆիլմի քաստինգը, և նրանք վերադարնում են գյուղերից, իրենց հետ բերելով դերերի թեկնածուներին: Իրար հետևելով, ընդունարան են մտնում խելագար ծերունիներ, պառավ ջադուներ, վհուկներ, մեկը պատմում և քարոզում է, թե էշ ...նելու մեջ ինչ խորը իմստ է թաքնված, հիմիկվանները չեն հասկանում, դա հին պապենական խորհուրդ է, և այլ զվարճալի տեսարաններ: 
Գալիս է հերոսին նախապատրաստական արդյունքները ներկայացնելու պահը, տեղի է ունենում “պարադ-ալլեն”, բոլորը գուրծում են միաժամանակ` սցենարիստը ոռնալով սրտաճմլիկ դիալոգներ է արտասանում, կինոգետը` իր խելագար տեքստը, ռեժիսորը բացատրում է գողական ճիշտը, աղջկան բերած դերասանը փորձում է նրան հենց տեղում բռնաբարել, նախագահը իր դեբիլ տղային է առաջ հրում, իսկ նա մամա է կանչում, պրոֆեսորը իր ընտրած ջադուներին ներս է բերում, նրանք սկսում են ճչալ իրենց քարոզները, այդ պահին մտնում է Օֆիցիանտը ու հայտարարում, որ քսան րոպեից այստեղ մարդ չլինի, ռեստորանը բացվում է /նախագահը նիստերի դահլիճն էլ է վարձով տվել ռեստորանին/:
Հերոսը շվարած նստած է ինքնաթիռում, ինքնաթիռը սկսում է շարժվել, լուսամոտից երևում են մռայլ, դժգոհ, զարհուրած կինոգործիչները: Արարատը իրիկնաժամին, խոշոր կադրով:
Կինոգործիչները ռեպլիկներ են փոխանակում, համաձայնվում են, “որ էս ախպարները կատարյալ դեբիլ են”: Իջնում է երեկոն, վառվում են օդանավակայանի ճանապարհի բազմաթիվ կազինոների լույսերը:
Վերջ 


17:24 Դեկտեմբեր 03, 2014