Արա Նեդոլյան

Մեր թվարկության վերջնագծին


Բնագիրը տես այստեղ

Մեր թվարկության վերջնագծին

Հանգստացի՛ր, երկրագունդ,

Հայտնվել ես իմ ձեռքում,

Շատերն են քեզ նվաճել,

Ես սիրել եմ քեզ փորձում։                                   

  Զառա Հովհաննիսյան

 

Վիոլետի Ինքնագիր ակումբում ընթերցում էինք լեհ պոետներին, և Զբիգնեվ Հերբերտի «Տիտ Լիվիուսի կերպարանափոխումները» բանաստեղծությունն ինձ հանկարծ ցույց տվեց, թե ինչպես եմ այս երկու-երեք տարում փոխվել. փոխվում է նաև մեր հասարակությունը, և այդ ամենն այն վիթխարի փոփոխության արձագանքն է, որ մարդկությունը, քաղաքակրթությունը սկսել է ապրել  դեռևս մի քառասուն տարի առաջ, և որի ալիքը այժմ գալիս հասնում է մեզ, ծնվում ու բարձրանում է հենց մեր միջից:

 

Ահա այս տողերը.

Читая историю Города они поддавались иллюзии

что будто бы они римляне или потомки римлян

эти сыновья покоренных сами порабощенные

конечно участвовал в этом и латинист их

профессор чином придворный советник

коллекция античных достоинств под потертой тужуркой

он по Ливию внушал гимназистам презрение к черни

народный бунт — res tam foeda — вызывал у них отвращенье

тогда как завоеванья казались им правомерны

означали просто победу того что лучше сильнее

поэтому их огорчало пораженье при Тразименском озере

преисполняли гордостью подвиги Сципиона

смерть Ганнибала приняли с искренним облегченьем

легко чересчур легко они дали себя вести

через шанцы придаточных предложений

запутанные конструкции которыми управляет причастие

полые реки риторики засады синтаксиса —

в битву за не свое дело

 

Лишь мой отец и я за ним читали Ливия наперекор Ливию

вникая в то что кроется под фреской

в нас не рождали сочувствия ни театральный жест Сцеволы

ни крик центурионов триумфы полководцев

скорей нас волновали пораженья самнитов галлов и этрусков

мы перечисляли народы стертые Римом в прах

без почестей похороненные

те что для Ливия не стоили даже морщинки стиля

этих гирпинов апулов луканцев узентинов  

а также жителей Тарента Метапонта Локр

 

Այն հիմքը, առանցքը, անվիճելի գաղափարական սյունը, որի վրա կանգնած էր մեր քրիստոնեական քաղաքականությունը, այժմ տատանվում, կասկածի տակ է առնվում ու փշրվում, տեղի տալով՝ ինչի՞ն... բացարձակապես նոր մի պատկերացման, աշխարհընկալման, արժեքավորման:  Բայց ինչպիսի՞ն է այն: Ես հիշեցի Լինդոն Lարուշի այն խոսքերը, որ մինչ այժմ մարդկային պատմությունը ոչ այլ ինչ էր, քան մարդկանց 95 տոկոսի շահագործումը 5 կողմից, և հենց այդ իրականությունն էր կոչված արդարացնել ու հավերժացնել իշխող մշակույթը: Լրիվ այլ հայացքով եմ նայում այժմ երբեմնի պաշտածս Միջնադարին` սարսափահար ակնկալելով ասպետների, թագավորների, խաչակիրների վեհ կերպարների հետևում տեսնել գիշատիչների, շահագործողների, կրոնական մոլեռանդների միայն: Եվ միևնույն ժամանակ հիշում եմ Մանվել Սարգսյանի` ինձ հիացրած ու զարմացրած խոսքը. արվեստի  ստեղծագործություն պարզապես չի կարող կայանալ, եթե իր մեջ չի  արտահայտում մարդկանց հավասարության գաղափարը: 

 

Բայց միևնույն ժամանակ, Հերբերտի նման, ես էլ միշտ հակված եմ եղել լինել պարտվողների, անհայտացողների կողմը, և հիմա ես զգում եմ, որ պարտվում ու գնում է մարդկային ամբողջ մի տեսակ՝ Մեղսագործների տեսակը. հենց այդ նույն հռոմեացիների, ասպետների, թագավորների, կայսրերի, զորավարների, հերոսների տեսակը, նրանց աշխարհը: Եվ դրա հետ մեկտեղ ես հուսով ու հավատքով եմ նայում դեպի լուսացող այն նորը, անհայտը, որ հաստատվում է դրա փոխարեն. այն ճկունը, նուրբը, բայց հաղթականը, վաղ քրիստոնեության նման անպաշտպանը, բայց հաղթողը, որը հաստատվում, ճառագում է արդեն անցածի փոխարեն: Ինչպիսին է լինելու այն՝ սրա շուրջ մենք զրուցեցինք Զառա Հովհաննիսյանի հետ, ում գրած տողերը վերցրի որպես նախաբան:

 

Արա. Ես ուզում եմ գրել այն բեկումային փոփոխության մասին, որ մարդկային գիտակցությունն ապրում է, որ պատմում էի լեհ բանաստեղծի Առնչությամբ: Ես ուզում եմ աջ գաղափարախոսությունը սահմանել իբրև այնպիսին, որը մարդկության պատմության ողջ ընթացքում պատճառներ է հորինում մարդկային ատելությունն ու մեկուսացումը հրահրելու, բայց այստեղ նաև տատանվում եմ,լայն ընդհանրացումները միշտ այդպիսին են, մի քիչ «ձգած»:

 

Զառա. Հա, մրցակցություն մտցնելու, միմյանցից խլելու, հաղթելու, առաջինը հաջողության հասնելու, նվաճելու....

 

Արա. Հա, հակասիտուատիվ բաներ, մտացածին: Շատ լուրջ պետք է մարդու գլուխը լցոնել, որ նա կողքինի, կամ առհասարակ անծանոթի նկատմամբ ագրեսիա զգա` դա հակաբնական է:

 

Զառա. Մարդկայնությանը` սիրուն և անգամ համակեցության կանոնների դեմ:Համակեցության կանոնների համաձայն մարդիկ պետք է գոնե հանդուրժեն միմյանց, մարդկայնության տեսանկյունից, պետք է կարեկցեն, այլ ոչ թե թույլին շահագործեն ու ստորացնեն, իսկ սերն էլ ճանաչողության մի մեծ դուռ է:Քեզնից դուրս առավել թանկ մեկին ես ճանաչում ու հայտնաբերում միաժամանակ քեզ նրա մեջ:

 

Արա. Իհարկե, ու արիստոկրատ-էլիտար մտածելակերպն է, որ տարանջատում է մարդկանց:

 

Զառա. Հա, միմյանցից հեռացնում, բաժանարար գծեր է մտցնում:

 

Արա. Բայց այստեղ մասամբ «իմ վրայով» եմ քայլում հաճախակ ու  դրա համար էլ տատանվում եմ:

 

Զառա. Ի՞նչ իմաստով, հակասում ես քեզ, հա՞, ինչու՞:

 

Արա. Չեմ սիրում գորշությունը՝ ավելի, քան շքեղ սրիկայությունը:

 

Զառա. Հիմա քո և իմ չափավոր կյանքը գորշ է, իսկ, ասենք, Գագիկ Ծառուկյանինը առավել շքեղ ու գրավի՞չ:

 

Արա. Հա, կարծես թե, սկզբունքային առարկություն չունեմ,  բայց... չգիտեմ, ինչ անել, օրինակ, հպարտության հետ:

 

Զառա. Դա ամենածանր խնդիրն է, որը մարդն ինքն իր մեջ անգամ դժվար է լուծում, ինչ մնաց հասարակական փոխհարաբերություններում:

 

Արա. Տարբերվելու ցանկությունը, ինչը դժվար է բացասական համարել, իրականանում է հիմնականում շրջապատի բացասման (լիովին կամ մասամբ) միջոցով, և դա, այնուամենայնիվ, հիերարխիկ բնույթի մի բան է` հիերարխիա սահմանող և անդուրժողականության բերող:

 

Զառա. Ես այլ կերպ եմ պատկերացնում` ամեն բան տանում է երջանկության զգացողության փնտրտուքին։ Եթե գործող չափանիշները քեզ հնարավորություն չեն տալիս այդ զգացողությունն ունենալլ, դու փնտրում ես նորերը։  Միաժամանակ կա, իհարկե հակադրություն հասարակության հետ, քանի որ քո տարբերակը նոր և ուրիշ է լինում, բայց դու նաև չես բացառում այլ տեսակների գոյությունը, որոնք, մի գուցե իրենց երջանիկ ու ամբողջական են զգում այլ կենսաձևի ու կանոնների մեջ։Այստեղ ավելի շուտ ինտելեկտուալ խնդիր է,  մարդը փնտրում է այն, ինչ ուզում է ստանալ կյանքից, ու եթե բավարար կրթություն, ինտելեկտ ու համբերություն ունի, ձևակերպում է իր ուզածը, ստեղծում դրա իրացման նախագիծ` արդեն  կանոններով...

 

Արա. Այստեղ խնդիր է ուրիշին ազատագրելու իրավունքը և ազատության համար պայքարելու, այդ թվում` նաև բռնությունով մի պայքարի իրավունքը կամ դրա թուլատրելիությունը:

 

Զառա. Ուղղակի դրա համար պետք է իմանալ թե` ինչ ես ուզում, ի՞նչն է քեզ ուրախացնում, երջանկացնում:Հասկանում եմ, ձևակերպելուց հետո ներկայացնում ես, տարածում, բայց, միևնույն է,ընտրությունը մնում է ամեն մեկին:

 

Արա. Օրինակ, այն պարսիկ կնոջ փրկությանը կոչված մեր համատեղ բանաստեղծությունում պե՞տք է արդյոք սպառնայինք միջուկային հարվածով կամ մարտի մեկին ինքնապաշտպանությունը տեղի՞ն էր:

 

Զառա. Դե դա մեթոդաբանություն է, սակայն պայքարը գնում է բռնության ու ազատ կամքի դրսևորման միջև: Մի կողմում կանոններին դեմ շարժվողն է, իսկ պաշտպանողների համար այդ կանոնները ոչինչ են, չկան:

 

Արա. Բայց իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այստեղ մենք փոխում ենք ոչ միայն մտածելակերպը` բովանդակային իմաստով, այլ նաև ինչ-որ ավելի խոր մի բան, օրինակ, պայմանականորեն   անվանենք «կանացի մտածելակերպ» ամբողջ քաղաքակրթության մակարդակով:

 

Զառա. Հա,պարզապես տղամարդկանց ու կանանց պատկերացումները բոլորովին այլ են,անգամ քրիստոնեության մեջ է այդպես:

 

Արա. Իսկ ի՞նչ է քրիստոնեության մեջ:

 

Զառա. Դե տե´ս Քրիստոսը տղամարդ է, չէ՞, առաքյալները` նույնպես, սակայն, երբ նրան խաչում են, ողբում են գրեթե բացառապես կանայք: Ոչ թեայն հիմքով, որ թույլ են: Չէ´.  առավել մարդկային են: Տղամարդկանց գրավում է սխրանքը. գնամ մեռնեմ, զոհվեմ` հանուն գաղափարի, որ դրանք իմ մահով մարմնանան ու տարածվեն, մշակութային կանոն դառնան:

 

Արա. Հենց այստեղ է իմ հերթական կասկածը՝ անսահման կոմունիկացիան, որին մենք եկանք. արդյո՞ք ի վերջո այն չի դառնում   արարքի բացառում, արարքից հրաժարում, գործողության վերջ: Ամեն ինչը հասկանալ, ըմբռնել  ու.. հաշտվե՞լ:

 

Զառա. Ինչու՞ հաշտվել, կարելի է գաղափարներով ու ոչ թե զենքով պայքարել:

 

Արա. Իմ պատկերացումն այսպիսին է՝ մեր նշած «տղամարդկային», կամ աջ կեցվածքն ի վերջո բերում է կերպարանացման, կերպարի ծննդին, որը կարող է ավելին, քան կարող է մարդը,  մասնավորապես, ընդունակ է զոհաբերության, ընդունակ է անցնել անանցանելին իբրև մի ֆակիր, որ ասում է՝ ես ֆակիր եմ ու կրակն ինձ չի վառում ու անվնաս քայլում  կրակի միջով: Կերպարը դա «երեսի պնդացումն» է, դիմակ հագնելը:

 

Զառա. Պատերազմին պետք է հակադրել սերը, խաղաղությունը, արարումը:

 

Արա. Ա´յ, այդ արարումը մի քիչ երերուն է դեռ իմ համար: Չենք գալիս արդյոք կրեացիայի, բացարձակ նորը ստեղծելու անհնարինությանը, հեղափոխական արարման բացառմանը, էվոլյուցիայի լիակատար հաղթանակի՞ն:Հեղափոխական արաքը, արարքն ընդհանրապես,  եղած կոմունիկատիվ կապերը խզելն է, եղած լեզուն, դիսկուրսը թողնելը, մերժելը, և նորի մուտքն ապահովելը:

 

Զառա. Իսկ հեղափոխությունը միայն հրով ու սրո՞վ է լինու՞մ:

 

Արա. Դա պահանջում է հե´նց կերպարանավորում, հե´նց արարք, հե;նց դեպի անհայտը, այլը մի ցատկ` հրի ու սրի մասին չէ այստեղ խոսքը:

 

Զառա. Նոր միտք արտահայտելն ու ձևակերպելն արդեն սխրանք է: Փոխել մարդկանց մտածելակերպը` ամենամեծ սխրանքն է:

 

Արա. Բայց ստացվում է այնպես, որ մեր վրա դարձյալ ճանաչողական ու կոմունիկատիվ անհամեմատ մեծ տպավորություն է թողնում արարքը՝ քան խոսքն ինքնին: Որպես թատերագետ համեմատեմ պիես կարդալն ու դրա բեմական կերպարանավորումն տեսնելը:Տե´ս, թե ինչպես է վերջանում Հերբերտի բանաստեղծությունը.

 

мой отец знал прекрасно и я также знаю

что однажды без всяких небесных знамений

на далеких окраинах в Паннонии Сараеве

или же в Трапезунте в городе над холодным морем

или в долине Паншир вспыхнет локальный пожар

и рухнет империя

 

Նա թվարկում է տեղեր, որտեղ ապրում են կոմունիկացիան խզած, համառ մարդիկ` անգրագետ գրեթե, կամքի և ոչ մտքի կրող:

 

Զառա.  Հա, դրա համար էլ հաճախ ինձ Բուդդիզմն առավել հոգեհարազատ է. էդ հանդարտությունն ու սխրանքի ոչ պարտադիր լինելը, միաժամանակ` ներքին հեղափոխություն, ապրելակերպի հիմնարար վերանայում պահանջող փիլիսոփայություն է:

 Արա. Բայց տպավորություն չի ստեղծվում, որ այնտեղ չի հոսում ժամանակը: Կատարվում է հավերժ մի ներկայի կատարելագործում,  ոչ թե կայսրության փլուզում, այլ հակառակ մի բան՝  դրա անընդհատ կատարելագործում առանց որակական թռիչքների, ինչպես, օրինակ, Չինաստանում կամ Ճապոնիայում

 

Հետգրություն (Արա)

 Այս խոսակցության ընթացքում  բարդ, երկակի զգացում ունեցա՝ մարտավարական հաջողության ու ռազմավարական պարտության: Ես չըմբռնեցի, չորսացի թուրը իջեցնելու, կամ թրին դեմ չգնալու այն զգացումը, ինչ հաղորդում էր զրուցակիցս, ես ներկայացնում եմ, երևի, պատմականորեն միջանկյալ այն տեսակը, ով տեսնում է լույսը, ապագան, բայց լույս չի դառնալու ու ապագայում չի ապրելու, ով հասցնելու է ու ստանալու Մեր Թվարկության վերջին հարվածները, որ հետո կարողանա մեկնարկել այն նորը, ուրիշը, լուսավորը:  


23:35 Հոկտեմբեր 11, 2014