Ալեքսանդր Տեր-Գաբրիելյան ավագ, բիո
Ալեքսանդր Տեր-Գաբրիելյան (1925-2012), արվեստաբան
Համառոտ կենսագրություն
Սա վիքիպեդիայում տեղադրված հոդվածի ավելի մանրամասն և հղումներով լի տարբերակն է. https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%AC%D5%A5%D6%84%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80_%D5%8F%D5%A5%D6%80-%D4%B3%D5%A1%D5%A2%D6%80%D5%AB%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6
Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը ծնվել է 1925 թվականին Թիֆլիսում (Թբիլիսի): Հայրը՝ Միքայել Տեր-Գաբրիելյանը, տնտեսագետ էր, մայրը՝ Լյուբով Տեր-Գաբրիելյանը (Գյոդակյան), մանկավարժ: Ծնողները սերում էին Շուշիից: 1926 թվականին ընտանիքը տեղափոխվում է Երևան և բնակարան[1] ստանում այժմյան Կողբացի[2], այն ժամանակ՝ Թումանյան փողոցի նորակառույց շենքում[3]: Նույն փողոցում էր գտնվում այն ժամանակվա կառավարության նստավայրը՝ Ժողկոմխորհը[4], որի նախագահը՝ Սահակ Տեր-Գաբրիելյանը[5], հրավիրում է Ալեքսանդրի հայրիկին աշխատելու Պետական բանկում, որպես տնօրենի տեղակալ ֆինանսական հարցով և ավագ տնտեսագետ: Ալեքսանդրի ավագ քույրը՝ Էլեոնորան, ընդունվում է երաժշտական դպրոց՝ դաշնամուրի, իսկ Ալեքսանդրը՝ ջութակի դասարան[6]: Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ Ալեքսանդրը ստամոքսի խոցի պատճառով ազատվում է զինվորական ծառայությունից: 1942 թվականին մեկնում է Մոսկվա և ընդունվում Կինեմատոգրաֆիայի բարձրագույն պետական ինստիտուտ՝ ՎԳԻԿ, սակայն միջոցների բացակայության պատճառով այնտեղ ուսումը չի շարունակում և վերադառնում է Երևան, որտեղ 1943 թ. ընդունվում է Թատերական ինստիտուտի դերասանական բաժինը[7]:
1937 թվականը և ստալինյան բռնաճնշումները խորը հետք են թողնում Ալեքսանդրի կյանքում: Մի շարք ավագ ծանոթներ, բարեկամներ բռնաճնշումների են ենթարկվում, սպանվում: Ալեքսանդրի ծնողները, և նրանց շնորհիվ ինքը՝ մանուկ հասակից, շփվում էին շատ երևելիների հետ՝ Չարենցի, Բակունցի, Թոթովենցի, Իսահակյանի և այլն: Սպանվում է (կամ ինքնասպան է լինում) ձերբակալված Սահակ Տեր-Գաբրիելյանը[8] (Ստալինի մահից հետո նրան հետմահու արդարացնում են և այն փողոցը, որտեղ գտնվում էր նրա նստավայրը, վերանվանում Տեր-Գաբրիելյան)[9]: Ալեքսանդրի մեկ այլ ազգական՝ գիտնական, պետական գործիչ, ռեկտոր Հակոբ Հովհաննիսյանը[10] սպանվում է[11], աքսորվում է նրա եղբայրը՝ պատմաբան, պետական գործիչ, հետագայում ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը[12]: Ալեքսանդրի հայրը թեև չի բռնադատվում, սակայն, պաշտոնը թողնելով, որպեսզի խուսափի մոտալուտ ձերբակալումից և հարվածի տակ չդնի ընտանիքը, ինքնագաղթում է Ղազախստան[13] [14]:
Գործունեություն
Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո Ալեքսանդրն աշխատում է Ռուսական, ապագայի Գ. Սունդուկյանի անվան և Պատանի հանդիսատեսի թատրոններում որպես դերասան և նվագում նվագախմբերում որպես ջութակահար: 1953 թվականին, Ստալինի մահից հետո, նրան հրավիրում են աշխատելու նոր կազմավորվող Կուլտուրայի մինիստրություն (Մշակույթի նախարարություն, մինչև 1955 թ.՝ Արվեստի գծով գլխավոր վարչություն)՝ կերպարվեստի բաժին: Այդ թվականից սկսած նա ավելի քան երեք տասնյակ տարի աշխատում է այդ բաժնում, դառնալով Կերպարվեստի և թանգարանների բաժնի / վարչության բազմամյա ղեկավար:
Նախարարությունում իր աշխատանքի ընթացքում Տեր-Գաբրիելյանը կազմակերպում է բազում ցուցահանդեսներ, հիմնադրում թանգարաններ և այլ միջոցներով աջակցում կերպարվեստի գործիչներին, հատկապես նրանց, ովքեր չէին վայելում կոմունիստական կուսակցության և նոմենկլատուրայի հովանավորությունը: Նրա շրջապատն այդ տարիներին կազմում են հայ արվեստի շատ երևելի գործիչներ՝ Սարյանը[15], Մինասը[16], Ռաֆո Իսրայելյանը[17], Ջիմ Թորոսյանը[18], Երվանդ Քոչարը[19], Էլիբեկյան եղբայրները, Մարտին Պետրոսյանը[20], Արտո Չաքմաքչյանը[21] [22], Առաքել Առաքելյանը[23], Սերգեյ Փարաջանովը[24], Անատոլի Պապյանը[25], Երվանդ Գոջաբաշյանը[26], Լևոն Լազարևը[27], Միքայել Մազմանյանը[28] և այլք: 1950-ականների վերջին նա մասնակցում է «Ամերիկյան գրաֆիկա» ցուցահանդեսի կազմակերպմանը Երևանում, երբ ստալինյան դարաշրջանից հետո առաջին անգամ ամերիկյան խոշոր ցուցահանդես է ժամանում Երևան: 1965 թվականին կազմակերպում է Հայաստանի մշակութային օրերը Բուլղարիայում. այստեղ արժանանում է Ռուսսե քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման[29]:
Իր գործունեության ընթացքում Տեր-Գաբրիելյանը կարևոր դերակատարություն է ունենում նաև այնպիսի նախաձեռնություններում, ինչպես «Ուրարտուից մինչև մեր օրերը» ցուցահանդեսի կազմակերպումը Լուվրում (1970)[30], աջակցում է իր բազմամյա բարեկամ և գործընկեր Հենրիկ Իգիթյանին[31] Մանկական պատկերասրահի (1970) և Ժամանակակից արվեստի թանգարանի (1972) կազմակերպման գործում, ինչպես նաև՝ Սարդարապատի հուշահամալիրի և թանգարանի, Փայտի թանգարանի, Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու)[32] ստեղծմանը: Մասնակցել է Հայաստանի տարածքում մոտ երեսուն թանգարանների և Մշակույթի տների կազմակերպմանը, ներառյալ Ձիթողցյանների տունը Գյումրիում, Հրազդանի պատկերասրահը, Օրբելիների թանգարանը Ծաղկաձորում և այլն[33]:
1972 թվականին դառնում է Նկարիչների միության անդամ[34]:
1986 թվականին, վերակառուցման ժամանակաշրջանի սկզբին, Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը նշանակվում է Հայաստանի պետական պատկերասրահի տնօրեն[35]: Այստեղ, հենվելով նվիրյալ աշխատակիցների օգնությանը (Սերգեյ Խաչիկօղլյան - Սարգիս Խաչենց, Հելլեն Գայֆեճյան, Մերի Սարգսյան, Ալիս Բաքրջյան, Ջեմմա Միրզոյան և այլք) իրագործում է մի շարք կազմակերպչական բարեփոխումներ, էքսպոզիցիոն փոփոխություններ: Առաջին անգամ Պատկերասրահի պատմության մեջ սկսվում է էքսպոնատների գիտական և համապարփակ հաշվառումը, հիմնված ժամանակակից մեթոդաբանության վրա: Ա. Տեր-Գաբրիելյանը զարկ է տալիս ռեստավրացիոն աշխատանքներին, արխիվացիայի նոր սկզբունքներ մշակելուն, հավաքածուների վերականգնմանը և վերակազմակերպմանը, նորոգումներ իրագործում, նկարների համար ավելի համապատասխան կլիմայական պայմաններ ապահովելու նպատակով տեղադրում օդորակիչներ և այլն[36]: Պատկերասրահի գիտական քարտուղար Սերգեյ Խաչիկօղլյանին աջակցում է, որպեսզի վերջինս հիմնադրի հրատարակումների այն շարքը, որը հետագայում դառնում է «Սարգիս Խաչենց» հրատարակչություն՝ աջակցելով համաշխարհային արվեստաբանական և փիլիսոփայական մտքի հայերեն թարգմանության գործընթացին[37]: Նույն տարիներին գրում է մի շարք հուշապատմություններ՝ 20-րդ դարի արվեստին, ստալինյան բռնաճնշումներին վերաբերող, և հրապարակում վերակառուցման ժամանակաշրջանի հայաստանյան մամուլում «Տխուր հուշարձաններ» խորագրի տակ (հղումները տե՛ս ստորև):
1990 թվականին հեռացվում է աշխատանքից, բախման մեջ մտնելով ինչպես Խորհրդային Հայաստանի վերջին կառավարության, այնպես էլ Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդների հետ: Այդ պատմությունն ինքնին մանրամասն նկարագրվելու կարիք ունի, այն համառոտ արտացոլված է Հելլեն Գայֆեճյանի՝ 2019 թվականին լույս տեսած «Ավանգարդ ժամանակաշրջանի ռուսական և հայկական գեղանկարը Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում (1900-1930)» ալբոմի վերջաբանում[38] և այս հոդվածում[39]:
Իր գործունեության վերջին տարիներին Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը, լինելով Հանրապետական նշանակության անհատական թոշակառու, աշխատում է Հուշարձանների պահպանության պետական կոմիտեում՝ իր բազմամյա բարեկամ և համախոհ Լավրենտի Բարսեղյանի[40] ղեկավարության տակ: Թոշակի անցնելուց հետո աշխատում է «Մուզա» հասարակական կազմակերպությունում, ինչպես նաև որպես փորձագետ՝ արտահանման ենթակա արվեստի գործերի գնահատման հանձնաժողովում:
Ընտանիքը
Կինը՝ Նելլի Օհանյանը (1937-2018)[41], աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես խմբագիր, մասնակցելով մի շարք ֆիլմերի արտադրությանը՝ «Շեկ ինքնաթիռը», «Զինվորն ու փիղը» և այլն, եղել է Կինեմատոգրաֆիստների միության անդամ:
Իր ժառանգներն են երկու դուստրը՝ Անահիտ և Մարիամ, և որդին՝ Գևորգ Տեր-Գաբրիելյանը[42]:
Հրապարակումներ
Անցյալի անհայտ էջեր. տխուր հուշարձաններ (Երեկոյան Երևան, 1988).
https://www.gtergab.com/hy/news/AleksandrTerGabrielyanSenior/sad-monuments/37/
Տխուր հուշարձաններ. արյան երկու բիծ (Երեկոյան Երևան, 1989, №160).
https://www.aravot.am/2014/07/14/479574/
Տխուր հուշարձաններ. դատարկ թռուցիկներ (Ավանգարդ, 1991, № 93).
https://www.aravot.am/2014/10/28/510569/
Տխուր հուշարձաններ. վիրավոր առյուծ. կյանքը շշուկով.
https://www.aravot.am/2014/06/18/472246/
Տխուր հուշարձաններ. անվերջանալի երկխոսություն.
https://www.aravot.am/2014/05/06/457609/
Իր մասին
«Ալեքսանդր Տեր-Գաբրիելյան. Ծննդյան 75-ամյակի առթիվ» (2002, հայերեն, ռուսերեն).
https://gtergab.com/hy/news/AleksandrTerGabrielyanSenior/alexander-tergabrielyan-senior/173/
Ս. Խաչիկօղլյան. «Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանի գործունեությունը Հայաստանի պետական պատկերասրահում 1987-1989 թթ.» (ռուս.)
Գևորգ Տեր-Գաբրիելյան. «Գիշատիչի հետ վանդակում» (պատմվածք). կարդում է հեղինակը.
https://www.youtube.com/watch?v=RvB3R9Idddk&t=699s
Մարկ Գրիգորյան. «Պուշկին 31 և Կողբացի 53». «Անծանոթ Երևան, 43». ԱՏՎ հ/ը https://www.youtube.com/watch?v=mJ2kY9GZfY4
Գևորգ Տեր-Գաբրիելյան. «Հրանտ». հուշապատում-վեպ. «Անտարես», 2018, հատկապես գլուխ 60, էջ 429-434
https://www.goodreads.com/book/show/42441099
Գևորգ Տեր-Գաբրիելյան. «Երեսունյոթ». Կայարան, 20/11/2019. http://kayaranmag.am/post/768
Գևորգ Տեր-Գաբրիելյան. «Կարմիր կետը». Կայարան, 01/07/2020. http://kayaranmag.am/post/1053
[1]Տե՛ս հաղորդում այդ շենքի մասին. https://www.youtube.com/watch?v=mJ2kY9GZfY4
[2]https://agrohimija.ru/stati/14061-ulica-eznika-kohbaci.html
[3] Տե՛ս Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանի ընտանիքի շենքի 1932 թ. լուսանկարը. https://www.facebook.com/gevorg.tergabrielyan/posts/pfbid02a8zfbu1GxEYHJm3wriBSioMQJofeuU5JBmueKYVEBo5ob1Xrg6qRsWs1w7RRTw3nl
[4] Տե՛ս Ժողկոմխորհի (հետագայում՝ հիվանդանոց, այժմ՝ լքված վիճակում) շենքի տեսքը 2023 թ. «Մաշտոցի պուրակից». https://www.facebook.com/photo/?fbid=7052308671486738&set=a.7052288828155389
[5]https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF_%D5%8F%D5%A5%D6%80-%D4%B3%D5%A1%D5%A2%D6%80%D5%AB%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6
[6] Երիտասարդ Ալեքսանդրը ջութակ նվագելիս. https://www.facebook.com/photo/?fbid=3304125312971778&set=a.3304123299638646
[7] Դիպլոմը. https://www.facebook.com/photo/?fbid=7052288614822077&set=a.7052288828155389
[8] Այդ դեպքերը պատկերված են Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված» կինոթատրոնը» կինովիպակում, որտեղ Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը գլխավոր հերոսի՝ Վռամի նախատիպն է. https://www.gtergab.com/hy/news/books/the-godless-movie-theater/162/
[9] Այս դեպքերին անդրադարձ կա նաև Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Երեսունյոթ» պատմվածքում (Կայարան, 20/11/2019). http://kayaranmag.am/post/768
[10]https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2_%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6_(%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A1%D6%84%D5%AB%D5%B4%D5%AB%D5%AF%D5%B8%D5%BD)
[11]https://gtergab.com/ru/news/AleksandrTerGabrielyanSenior/hakob-hovhannisyan-ioannissian/244/
[12]https://www.aravot.am/2014/06/18/472246/
[13] Տե՛ս բացատրությունն այստեղ. https://gtergab.com/ru/news/AleksandrTerGabrielyanSenior/mikhayel-tergabrielyan/243/
[14] Տե՛ս նաև այստեղ (14.00-ից). https://www.youtube.com/watch?v=mJ2kY9GZfY4
[15]https://www.facebook.com/media/set/?set=a.2962110287173284&type=3
[16]https://www.facebook.com/photo/?fbid=3319924858058490&set=a.3319924378058538
[17]https://www.gtergab.com/hy/news/AleksandrTerGabrielyanSenior/sad-monuments/37/
[18]https://www.facebook.com/photo/?fbid=3319928558058120&set=a.3319924378058538
[19]https://www.facebook.com/photo/?fbid=3319924981391811&set=a.3319924378058538
[20]https://www.facebook.com/photo/?fbid=3319924528058523&set=a.3319924378058538
[21]https://www.facebook.com/photo/?fbid=2832891600095154&set=a.2832890840095230
[22]https://www.facebook.com/gevorg.tergabrielyan/posts/pfbid0LMFj9LNrKxQUTZnjARyyhXDAi4wcq4dqjXDihDoGCCYw2dq4oo2geUwuqL29x6dbl
[23]https://www.facebook.com/photo/?fbid=3319925208058455&set=a.3319924378058538
[24]https://www.facebook.com/photo/?fbid=3319928148058161&set=a.3319924378058538
[25]https://www.facebook.com/gevorg.tergabrielyan/posts/pfbid02ffJtEnvTY8razCWuxpubJBjNwY3Y32eJh7kHwcjvtJosJWAbSiF5kMXc8XUeRAYMl
[26]https://www.facebook.com/photo/?fbid=3319924858058490&set=a.3319924378058538
[27]https://www.facebook.com/media/set/?set=a.5589132721137681&type=3
[28]https://www.aravot.am/2014/07/14/479574/
[29]https://www.facebook.com/photo?fbid=7052286428155629&set=a.7052288828155389
[30]https://www.facebook.com/events/216317905899168?post_id=224178005113158&view=permalink
https://www.facebook.com/events/216317905899168?post_id=226236361573989&view=permalink
[31]https://www.facebook.com/photo/?fbid=3319925081391801&set=a.3319924378058538
[32]https://www.facebook.com/photo/?fbid=3319925938058382&set=a.3319924378058538
[33]https://gtergab.com/hy/news/AleksandrTerGabrielyanSenior/alexander-tergabrielyan-senior/173/
[34]https://www.facebook.com/photo?fbid=7052285004822438&set=a.7052288828155389
[35]http://www.gallery.am/hy/History/1947-1991/
[36] Իր գործունեության մանրամասն հաշվետվությունը տե՛ս այստեղ. https://gtergab.com/ru/news/AleksandrTerGabrielyanSenior/alexander-tergabrielyan-and-the-art-gallery/242/
[37]https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%BD_%D4%BD%D5%A1%D5%B9%D5%A5%D5%B6%D6%81
[38]Гайфеджян Э.В. Русская и армянская живопись эпохи авангарда в собрании Национальной Галлереи Армении (1900-1930). - Ер. Айагитак, 2019 г. - 398 стр., 207 цв. иллюстраций.Послесловие: стр. 398-399.
[39] Տե՛ս Лилит Саргсян. Эллен Гайфеджян. Посвящение. К юбилею большого искусствоведа: https://www.golosarmenii.am/article/110678/ellen-gajfedzhyan--posvyashhenie
[40]https://www.facebook.com/photo/?fbid=3319927691391540&set=a.3319924378058538
[41]https://www.facebook.com/media/set/?set=a.2157394544311533&type=3
[42]https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D6%87%D5%B8%D6%80%D5%A3_%D5%8F%D5%A5%D6%80-%D4%B3%D5%A1%D5%A2%D6%80%D5%AB%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6
16:45 Հոկտեմբեր 12, 2023